Հարգելիներս,
Այսօր՝ փետրվարի 26-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու հանրահավաք:
Առաջինը՝ Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մասնակցությունը կամավոր է: Սակայն մասնակցողների ճանապարհները առավելագույնս փակվելու են ԳԱԻ-չնիկների կողմից, ինչպես նաեւ մասնակցությունը, մեղմ ասած, «չի խրախուսվելու» մասնակիցների ղեկավարների կողմից:
Երկրորդը՝ Հանրապետության հրապարակում, Սերժ Սարգսյանի հրամանով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել եւ սատարում են Սերժ Սարգսյանին, եւ իհարկե՝ իրեց ղեկավարների հրահանգով եւ ավտոբուսներով հրապարակ «բերման ենթարկված» մայրաքաղաքացիները եւ մոտակա եւ հեռավոր շրջանների բնակչությունը: Մասնակցությունը պարտադիր է:
Այս հանրահավաքը «դիտվելու է» եվրոպացի եւ ԱՄՆ դիվանագետների եւ դիտորդներ, հեռուստաընկերությունների (CNN, BBC, Euronews), լրագրողների եւ տարբեր այլ որոշում կայացնողների կողմից: Ամենակարեւորը, այս հանրահավաքը իրենից ներկայացնելու է ուժերի իրական հարաբերակցությունը Լեւոնի եւ Սերժի միջեւ:
Պատկերավոր ասած՝ այս հանրահավաքը իրենից ներկայացնում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը:
Դիմում եւ Լեւոնին ընտրողներին: (Սերժի ընտրողներին դիմելու կարիք չկա, նրանք երեկ կամ այսօր առավոտյան կստանան հերթական հրամանը իրենց շեֆերի/պետերի կողմից)
Հարգելի հայրենակիցներ: Խնդրում եմ վաղը՝ Ազատության հրապարակում Ձեր ներկայությամբ ապացուցեք, թե ում եք իրականում ընտրել փետրվարի 19-ին: Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը մեզ կբերի 1 ձայն: Եկե՛ք Ձեր ամուսինների, կանանց, քույլրերի, եղբայրների եւ ծնողների, ընկերների ու մտերիմների հետ: Եկեք եւ ցույց տվեք Ձեր ձայնի իրական արժեքը:
Այսպիսով, կհանդիպենք 15:00-ին՝ Ազատության հրապակակում (Օպերա):
P.S. Խնդրում եմ հնարավորինս շուտ ներկայանալ Ազատության հրապարակ, քանի որ մինչեւ 15:00-ն հնարավոր են ճանապարհային խցանումներ, ավտոտրանսպորտն էլ, կարծում եմ, չի աշխատելու սովորականի պես նորմալ ռիթմով:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
3 մեկնաբանություն
Մտահոգ
26-02-08 • 14:57 PM
1Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դպրոցներ, մանկապարտեզներ, թաղապետարաններ, նախարարություններ…
Բոլորը բերման են ենթարկված եւ իջեցվում են Հանրապետության հրապարակ՝ Սերժին «աջակցելու»:
Լավ, մի՞թե մեր ժողովուրդը չի ուզում եւ չի կարողանում դուրս գալ այսպիսի ստորացուցիչ եւ ստրկային իրավիճակից:
Մի՞թե այսքան թույլ ազգ ենք…
Jojoba
26-02-08 • 19:22 PM
2+ կադաստր /էսօր էշ-էշ գնացի երեբունի կադաստր, սաղ գնացել էին միտինգի, բացի 2 հոգուց, որոնք միայն գործ էին վերցնում/.
Jojoba
26-02-08 • 19:31 PM
3շատ կներեք, բայց այսօր երեվանում տեղի է ունեցել նաեվ 3րդ միտինգը
մենք նույնիսկ երթ կազմակերպեցինք
Բակալեայի հայաթիս սկսեցինք, հետո Բոքսի հայաթ-»Թումանյան փողոց, Օղակաձեւ այգի-» Շալեյի մոտ մի փոքր միտինգ խաղահրապարակում -»2X2 Բարի մոտով նորից վերադարձանք Բակալեայի հայաթ՚:
Երթը անցավ առանց միջադեպերի
հանրահավաքը «դիտում էին» երեվանյան օղակաձեւ այգու մի խումբ շներ
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)