Այս կոչն առաջին հերթին ուղղված է մեր սփյուռքահայերին եւ արտերկրում գտնվող այն հայրենակիցներիս, ովքեր, ուզած թե չուզած, հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկանում են արբանյակային Հ1-ով:
Հարգելի հայրենակիցներ,
Ցավոք, հանրային հեռուստատեսությունն ի դեմս Հ1-ի շարունակվում է մնալ ստի եւ ապատեղեկատվության «համակենտրոնացման օջախ», որը, իսկապես, մեծ դժբախտություն է բոլորիս համար: Հ1-ը, կուրացած Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու ապաշնորհ գործով, արդեն սկսել է հրամցնել հիրավի ազգադավ եւ մեր թշնամիների սրտին սիրահոժար, հորինովի եւ բացարձակ սուտ հեքիաթներ (գոնե լիներ տեղեկատվություն):
Ինչո՞ւ եմ այս աստիճան վրդովված:
Որովհետեւ, ըստ Հ1-ի ու, հատկապես, «Հայլուրի», Օպերայի հրապարակում հավաքված երիտասարդները, երկրապահները եւ մյուս՝ իրենց ազատ քաղաքացի հռչակած անձինք ոչ այլ ինչ են, քան հարբեցող, հանցագործ եւ մոլորյալ «թմրամոլներ»: Իրականում Ազատության հրապարակը հռչակված է սթափության գոտի, ի տարբերություն անուղեղ «սափրագլուխների գոտու», որտեղ իշխում են միայն «կազինոյական» հարաբերությունները: Նրանք անզեն են եւ մաքուր: Ուզենային ուժ գործադրել, կգործադրեին մի քանի օր առաջ: Եւ դրանում է նաեւ այս մարդկանց ուժը՝ համբերում են ցրտին, եւ անհամբերության հիստերիա առաջացնում իշխանությունների շարքերում:
Որովհետեւ ցույց են տալիս «լեւոնականների» «նոսր եւ անկազմակերպ ամբոխը»՝ ի հակադրություն մայրաքաղաքում եւ շրջաններում «սերժանտականների» «կազմակերպված եւ խաղաղ շարքերը»: ՍՈՒՏ Է: Ազատության հրապարակ մարդիկ գալիս են իրենց հոգու կանչով՝ շրջանցելով փակված ճանապարհները դեպի մայրաքաղաք: Եւ այս պայմաններում հավաքվում է մինչեւ 100 հազար եւ ավելի ազատ քաղաքացիներ: Սերժին իբր թե «սատարողները» բերման են ենթարկվում ուժի եւ վախի, շանտաժի ճանապարհով: Հայլուրը փորձում է հայերին բաժանել 2 խմբի եւ կարծիք ստեղծել, թե երկիրը կանգնած է քաղաքացիական ընդհարումների վտանգի առաջ: Իրականում բախման վտանգը կա, սակայն, միայն Լեւոնին սատարողների եւ ուժայինների միջեւ:
Որովհետեւ ակնհայտ բռնությունների փաստերը թողած մեծ ռեպորտաժ են պատրաստում «մինչեւ ատամները զինված» Ջհանգիրյանի եւ Լեւոնին սատարող այլ անձնաց ձերբակալությունների վերաբերյալ: Մոռանում են նույն Ալրաղաց Լյովայի, Մկան, Թոխմախի Մհերի, Նեմեց եւ Ծաղիկ Ռուբոների, Դոդի Գագոյի եւ նրա մանր-մունր դոդիկների, թաղապետերի, միլպետների, ընտրական հանձնաժողովի նախ՝ագահների եւ այլ ագահիկների մասին:
Արդյո՞ք սա է մեր եւ Ձեր ուզած Հայաստանը: Եվ դա՞ էր արդյոք օտարության մեջ ապրող հայի ականջի ցանկալի լուրը:
Խորհուրդ եմ տալիս նաեւ
Տեղեկանալ հայաստանյան իրադարձություններին ՄԻԱՅՆ
• a1plus.am
• lragir.am
• azatutyun.am
• new.aravot.am
• echannel.am
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
2 մեկնաբանություն
sbevink
26-02-08 • 02:08 AM
1Օտարության մեջ ապրող մեր շրջապատի հայրենակիցները նուրբ ասած զզվանք են ապրում «Հայլուրից»: Դա մեր ազգի խայտառակությունն է իշխանությունից հետո: Եւ թող հասատատ իմանան, որ սփյուռքի հայությունը լավ տեղյակ է անցուդարձից, շատ ավելի լավ, քան հայաստանցիները:
armogirl
26-02-08 • 08:58 AM
2Հայլուրը ոնց որ տնազ լինի:Մարդ զզվանք է ապրում, երբ հաղորդավարները իրենց հեգնական քմծիծաղով լուրերն են հայտնում(սերժը նախագահ,հիհիհի very funny):Փառք աստծո, որ ուրիշ տեղեկատվական աղբյուրներ էլ կան: Ու շատ հետաքրքիր մի բան կա, որ Հայաստանում ապրողները վերջին նորություններն իմանում են իրենց՝ սփյուռքում ապրող հարազատներից: Բայց դե ինչքան կարո՞ղ են խաբել ժողովրդին:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)