ՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում է հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին:
Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե 27-ը չքննարկեի ձեզ հետ. ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը արգելվում է: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ, կհասնենք մենք մինչեւ վերջ:
Ես դիմում Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական, ես դիմում եմ բոլոր ազատամատիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ անվան տակ են կանգնած՝ Ոգու փորձություն է, Մահապարտ է, Երկրապահ է, թե ինչ: Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել էՙ:
Հ.Գ. Jojoba, կարծում եմ, այս անգամ կհավատաք այս տեղեկությանը, քանզի այն third-party չէ
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
4 մեկնաբանություն
Jojoba
23-02-08 • 03:28 AM
1Էլի սայթը թողին անտեր, բոլորվ գնացին նստացույցի…
Հետո բոլորն իմ մասին ասում են, ստեղնաշարը գրկած նստել է (а враг не дремлет, բա որ ես այստեղ չլինեմ, թշնամին կգար եվ կթալաներ ձեր սայթը):
Jojoba
23-02-08 • 12:22 PM
2էհ, Ա.Ս. ջան, ք...քն ընկածի նման եմ, մի ոտով ընդեղ, մի ոտով ստեղ.
да, неужели, а я то думал, что то долго он молчал. լավ իմանալով նրան, դա ինձ համար բավականին զարմանալի էր
Jojoba
23-02-08 • 12:33 PM
3անդեմ ռամկավարների խոսնակը սկսել է ցիտել Միլիեթը
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ, ԸՍՏ «ՄԻԼԻԵԹԻ», ՇՈՒՏՈՎ ԿՄԱՐԻ
Ազիան
23-02-08 • 16:34 PM
4«ՄԻԼԻԵԹԸ» ավելի ճիշտ ու սառն է դատում, քան Լևոնը: Հայաստանին ցնցումներ պետք չեն: Դրան են սպասում մեր թշնամիները: Ներսում պետք չէ թշնամիներ փնտրել՝ սրելով իրավիճակը: Սա համաժողովրդական շարժում չէ, Լևոնն էլ սուրբ չէ՝ վկա ԿԱՐՈՒՍԵԼ նյութը:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)