Հենց նոր զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ազատության հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներից մեկն է (ինչպես ինքն է հպարտորեն ասում՝ ազատ քաղաքացիներից մեկը):
Եվ այսպես. Ազատության հրապարակ, փետրվարի 22, ժ. 1:25 կեսգիշերից հետո: Վրաններ՝ մոտ 50 հատ եւ ժողովուրդ՝ մինչեւ 2-3 հազարի հասնող: Թվում է, թե՝ հոգնած պետք է լինեն, մրսած (անկախ այն հանգամանքից, որ պարբերաբար բաժանվում է տաք թեյ եւ բուլկիներ), սակայն, հեռախոսի լսափողից լսելով ակտիվ խոսակցությունները, եւ ժամանակ առ ժամանակ մեր խոսակցությունը ընդհատվող «Հաղ-թա-նակ… Լե-վոն» միացյալ կոչերը, զգում եմ, որ տղաների արյունը եռում է: Կարեւորը՝ մարդու հոգին աշխույժ լինի, որը եւ զգացի ընկերոջս ձայնից: Մոռացա նշել անունը՝ Արսեն է (սա հատուկ՝ 02-ի օպերների համար):
Նստացույցը ժամանակ առ ժամանակ աշխուժացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր կոչերով: Նույն Նիկոլի կոչով հրապարակում «շաբաթօրյակ» են արել ու մաքրել-մի տեղ հավաքել աղբը: Երաժշտություն, երբեմն էլ՝ պար...: Նաեւ բազմամարդ քոչարի՝ Նիկոլի, Արամի եւ մյուսների հետ:
Լեւոնն էլ է այստեղ: Իր համար մի հատ «բուդկա (վագոնչիկ)» էին ուզում բերել, սակայն ոստիկանները չեն թողել: Ամեն ինչ նորմալ է, ու ցերեկը 15:00-ին սպասվում է մեծ միտինգի շարունակություն:
Մի բան էլ մոռացա ասել. բոլորը սպասում են ինչ-որ նորության, ինչ-որ 180 աստիճան շրջադարձի…
Ի՞նչ են խոսում նստացույցի մասնակիցները...
Նախագահականում քնած չեն: Այնտեղ էլ է կյանքը եռում: Ասում են, Քոչարյանին հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (այս թվում՝ ՀՀ Ոստիկանապետը): Ասում են, այս պաշտոնյաները 48-ժամվա ուլտիմատում են ներկայացրել… Պահանջների մասին չգիտեն, բայց, երեւի թե կապված է նոր ընտրություններ անցկացնելու հետ:
Ես մեր բլոգի անունից ողջունեցի նրանց (համոզված եմ, դեմ չեք):
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
4 մեկնաբանություն
Քաղաքացի
22-02-08 • 10:44 AM
1Ժողովո՛ւրդ, հորդորո՛ւմ եմ ձեզ՝ միանալ մեր այս բողոքի ակցիային և ձեր ձայնը լսելի դարձնել:
Ամբողջ գիշեր լինելով այնտեղ՝ ես հասկացա մի քանի շատ կարևոր բաներ.
- Հայաստանում դեռ կան շատ մարդիկ, ովքեր զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում պատրաստ են գնալ մինչ վերջ` մինչև իրենց օրինական պահանջների վերջնական բավարարում
- Այդ մարդիկ բավական ապահովված զանգվածն են ներկայացնում. ի նկատի ունեմ, որ նրանք ապրուստի խնդիր չունեն, և դա շատ կարևոր է: Նրանք ներկայի համար չեն դա անում, այլ՝ ապագայի:
- Եվ իմ` հաղթանակի հասնելու համոզմունքը գնալով աճում է:
Jojoba
22-02-08 • 17:40 PM
2Վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան «Երկրապահ կամավորականների միության» հավաքի ժամանակ երկրապահները վերահաստատել են նախկինում ընդունած այն որոշումը, ըստ որի «Երկրապահ կամավորականների միությունը» նախագահական ընտրություններում կընդունի եւ կպաշտպանի ժողովրդի կայացրած որոշումը: Նույն աղբյուրը հաղորդել է, որ միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը եւ երկրապահների մյուս առաջնորդները արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ:
http://www.azg.am/AR/2008022210
Jojoba
22-02-08 • 17:41 PM
3Սակայն ավելի ուշ պաշտպանության նախարարն ու փոխնախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով «ընդդիմադիր քաղաքական գործիչներից եւ հատկապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից չօգտագործել մեր անունները եւ չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»
http://new.aravot.am/am/articles/politics/37089/view
Քաղաքացի
23-02-08 • 06:47 AM
4Ազգը միշտ էլ լոկալ է եղել Սերժենց, Առավոտն էլ մի քիչ ալաբուլա է երևևում էս վերջերս: Իսկ ավելի լւորջ վերջի երկու լուրն էլ սովոոական ու հերթական սուտն են:
Այս գիշեր Ազատության հրապարկում գիշերող մարդկանց թիվը եռապատկվեց: Երկրապահները զինվորական հագուստ էին հագել ու Ազատության հրապարակը մարտի դաշտ էր հիշեցնում:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)