Հարգելիներս, եկեք մենք էլ մեր հերթին հետեւենք ընտրությունների ընթացքին ու գրառենք ամե ինչի մասին, ինչ տեսնում ենք: Խնդրում եմ լինել առավելագույնս ազնիվ:
Սկսեմ ինձնից: Դեռ չեմ գնացել ընտրության: Շուտով կգամ:
Մեր ընտրատարածքը երեւում է մեր իսկ բնակարանի պատուհանից: Հասցեն՝ Երեւանի թիվ 164 դպրոց (Թոթովենցի փ. 7), ընտրատեղամաս 1/24:
Մեր ընտանիքից արդեն քվեարկել են մայրս ու հայրս: Իրենք տեղեկացրին, որ ընտրատեղամասում բաժանվում է Երեւանյան Կրկեսի տոմսեր՝ առանց որեւէ ակնարկի, թե ում ընտրեն եւ այլն…
Այժմ իմ դիտարկումը (պատուհանից). արդեն իսկ մոտ 15 գազել մարդ են բերել ընտրատեղամաս:
Սպասում եմ ձեր գրառումներին՝ այս վերնագրի ներքո:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
152 մեկնաբանություն
Jojoba
19-02-08 • 13:36 PM
1Ուրա, տղերքը սկսել են արդեն իրենց հայրենանվեր գործը (ԾԵԾԵԼ ԵՆ Ա1+-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ, ծեծի են ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին), աչքիս ես հաստատ իմ գրազս կրեցի
Եւս մի քանի նման քայլեր, եվ միգուցե մենք հաղթանակենք 90%-ով:
Տղերք, շատ մի սրտնեղվեք, մի օր էլ ձեր թեկնածուն կգա, կամ էլ դուք ճիշտ ընտրություն կսովորեք անել:
Առաջ՜, Առաջ՜
-----------
Phenomen
19-02-08 • 14:42 PM
2Ժոժոբ, չի կարելի այդ աստիճան ցինիկ լինել: Բարեբախտաբար, ցինիզմն էլ սահմաններ ունի:
Jojoba
19-02-08 • 16:32 PM
3Ի՞նչ ցինիզմն է մասին է խոսքը, էդ ինչի՞ հաշվին էիք ուզում հաղթանակել, մի հատ անկապ a1plus.am ունեք, որից օգտվում եք/ենք ... ու վե՞րջ:
էլ չեմ ասում, որ օրվա կեսը էդ անտեր սայթը կամ 404 Error է տալիս, կամ էլ լավագույն դեպքում db error:
Դրանո՞վ էք ուզում հաղթել, դե ուրեմն պլիս, սուս… լեզուս էլ չի ֆռռում, որ դա հիմարություն կոչեմ:
Իսկ հեռվից /Phenomen/ մտքեր արտահայտելը հեշտ է:
BTW, իմ ունեցած տվյալներով Սերժը հանգիստ անցնում է . սա արդեն առանց ցինիզմի:
Phenomen
19-02-08 • 16:49 PM
4Ես վստահ եմ, որ Հայաստանում կգտնվի մի 50,000 հաստ բանով մարդ, ու ծեծողներն էլ կծեծվեն, ոստիկաններն էլ: Հավատա, այդքան մարդը բավական է, որ Հայաստանի պես 2,5 միլիոնանոց երկրում մի քանի հարյուր մարդու պոզ պոկվի:
Phenomen
19-02-08 • 16:53 PM
5վերջիվերջո, ոչ բոլորն են ոչխար, ու այս ընտրությունների որոշիչ պահն այն է, որ ընդդիմության կողքին կան ազատամարտիկներ, ու ոչ քիչ:
Շուտ մի ուրախացի Ժոժոբա, դեռ մի երկու օր սպասի:
F5-admin
19-02-08 • 17:04 PM
6Jojoba, բա ի՞նչ իմացար, որ Phenomen-ը հեռվից է հետեւում այս ամենին, չլինի՞ թե ես եմ բերանիցս դուրս թռցրել
Հենց նոր վերադարձա ընտրատեղամասից: Լավ ակտիվ էր: Այդ պահին Գազել չկար դպրոցի դեմը կանգած, սակայն… մի 10 րոպե հերթ եմ կանգնել: Հերթի մեջ մեր ու մեր հարեւան շենքի բնակիչներին էին հիմնականում:
Ներսը համեմատաբար հանգիստ էր, ու միակ քիչ-միչ խառնաշփոթը հերթի հետ էր կապված (ընտրատեղամասի դռներից ներս ու դուրս):
Տոմս բաժանող չտեսա: Հարցրի դպրոցի աշխատակից իմ ծանոթին: Պատասխանեց ծիծաղելով, որ դա ինքն է եղել, բայց ոչ թե խոսքը մասսայական բաժանելու մասին է, այլ ինքը մոտն ունեցել է 5 հատ տոմս, ընտրատեղամասում տեսել է մեր հարեւաններից մեկին (որին պետք է այդ տոմսերը տար դեռեւս երեկ), ու օգտվելով առիթից, տվել է: Էս էլ սենց:
Այսինքն, ըստ իս (ու վերջին ԱԺ ընտրության ժամաակ էլ է այդպես եղել), կեղծիքները լինելու են ոչ թե ընտրատարածքներում, այլ՝ դրսում, մինչեւ ընտրողի՝ ընտրատարածք մտնելը: Այդ է վկայում իմ տեսածը՝ Գազելնելով մարդիկ են բերում ընտրատարածք: Չեմ կարծում, որ եկել են որեւէ շենքի բակ ու ժավել ծախողների նման կանչել՝ ով որ ուզում է Լեւոնին ընտրել, համեցեք, տանենք-բերերք…
A1plus-ը այս պահին էլ տալիս է DB Error: connect failed: Ու, իրոք, չեմ պատկերացնում, թե էլ որտեղեց ստանամ թարմ նորություններ:
Իսկ, http://69.50.223.104/~levonfor/ կայքում ընդամենը տեսա այս հայտարարությունը, որը ցանկանում եմ ներկայացնել նաեւ Ձեզ:
Փետրվարի 19-ի ընտրությունների օրը Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կգործեն թեժ գծեր։ Խնդրում ենք ընտրությունների ընթացքում տեղ գտած օրինախախտումների մասին տեղեկացնել` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
1. (010) 500406
2. (010) 500407
3. (094) 795004
4. (094) 662988
Ի տարբերություն այս կայքին, vazgenmanukyan.am- ում հանդիպեցի որոշ նորությունների՝ կապված խախտումների հետ:
F5-admin
19-02-08 • 17:14 PM
7Տեղեկություններ նույն vazgenmanukyan.am կայքից:
13/09 տեղամասի մուտքի դիմաց գոյացած հերթի ժամանակ որոշ անձինք մարդկանց գլխավերեւներից փոխանցում էին անձնագրեր դեպի տեղամասի ներսը: Քիչ հետո հետ էին ստանում:
1. Վաղ առավոտից Էրեբունի համայնքի թիվ 49 դպրոցում տեղակայված 13/24 եւ 13/25 տեղամասերում իրականացվել է զինվորների բաց քվեարկություն, նշենք, որ այդ տեղամաերը գտնվում են հոսպիտալի հարեւանությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Վ.Մանուկյանի վստահված անձինք պարզել են, որ այդ տեղամասերում միաժամանակ գտնվում են Ս.Սարգսյանի վստահված անձինք:
Ըստ մեր վստահված անձ Սամվել Գալստյանի, թիվ 10/25 տեղամասում (Խուլ-համրերի մշակույթի պալատ) 10-15 մարդ փորձել են քվեարկել` ձեռքներին ունենալով չկնքված և չստորագրված տեղեկանքներ: Վստահված անձանց ահազանգով եւ պահանջով հանձնաժողովի անդամնեը կանխել է անօրինական քվեարկության փորձը, նրանցից երկուսի ձեռքից վերցրվել է տեղեկանքները
Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:
Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:
Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՎ: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:
Phenomen
19-02-08 • 17:25 PM
8ես չեմ հասկանում, բա ոնց է, որ իմ մոտ Ա1-ը նորմալ բացում է: միայն մեկմեկ էռոռ է տալիս, բայց երբ թարմացնում եմ, նորմալ բերում է:
Phenomen
19-02-08 • 17:30 PM
9Ժոժոբա, հեռուն մեղադրել պետք չի, մի կտոր հացի համար չեմ հեռվում: Հետո, ինչ է նշանակում` հեռվից հեշտ է, ինչն է հեշտ:
Եթե դու վստահ ես, որ այն խախտումները, որոնց մասին կարդում ես տարբեր լրատվամիջոցներում, մեծ ազդեցություն են ունենալու, ապա քեզ “հեռվից” հիասթափեցնեմ` Լևոնի օգտին այսօր քվեարկելու է մոտ 700,000 հայաստանցի: Հանգիստ վստահիր այս թվին, ու Պարզ հաշվարկ արա, թե ինչքան լրացուցիչ ցուցակ պիտի կազմվի, ու ինչքան կարուսել պիտի արվի, որ գոնե դրա կեսը ապահովվի: Եթե հաշվի առնենք Սերժի 400,000 “արդար” ձայները, ապա մի 100,000 կարուսելով ու լրացուցիչով բերելը էական փոփոխություն չի բերի:
Democrat
19-02-08 • 17:31 PM
10Հարգելի ադմինիստրացիա, դուք կարող եք հետեւել նաեւ այլ կայքերից: Օրինակ՝ panorama.am
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Արման Մուսինյանի.
ժամը 11:00-11:30 սահմաններում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տան մոտ հավաքված ոստիկանները ծեծել են «Ա1+»-ի թղթակից Հովսեփ Հովսեփյանին, ով փորձել է նկարահանել պատգամավորի տան շուրջը ստեղծված կուտակումները: Իսկ այդ կուտակումները, Մուսինյանի խոսքով, ստեղծել են Երևանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմները:
5/20 տեղամասում, որը տեղակայված է Շիրվանզադեի անվան դպրոցում, Ա. Մուսինյանի ներկայացմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններով ծեծել:
Ավանում «08001» Վոլկսֆագեն մակնիշի մեքենան առևանգել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին, ով տարվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր, իսկ ինչպես գիտեք այդ համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին
Շատ տեղամասերում զանգվածային բնույթ են կրում ընտրողներին ընտրատարածք բերելը, ընտրատեղամասերի մոտ ընտրակաշառքների բաժանելն ու Սերժ Սարգսյանի քարոզչություն իրականացնելը:
Արձանագրել է նաև լցոնման դեպք Արարատյան զանգվածում 8/01 ընտրատեղամասում, որտեղ նկատելի է եղել, որ քվեատուփում քվեաթերթիկները դասավորված են շարքով:
Democrat
19-02-08 • 17:36 PM
11Մոռացա հայտնել նույն կայքում տեղադրված Ժառանգույթուն կուսակցության տրամադրած տվյալները՝ խախտումների մասին:
Jojoba
19-02-08 • 17:42 PM
12Մի քանի պատճառ.
1. հավանաբար դրված է շերինգ հոստի վրա եվ հատկացված է քիչ ռեսուրս
2. ԴԲ օպտիմիզացված չէ եվ դրանից էլ ելնելով չի կարողանում սպասակել մեծ քանակի յուզերների հոսքը
3. script/db/mysql կապը բավականանին վատ է, եւ հետեւանքում CMS-ը չի կարոզանում սպասարկել:
Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
F5-admin
19-02-08 • 17:51 PM
13Մերսի, Դեմոկրատ, շարունակիր նույն տեմպերով:
Նոր դիտում էի Կենտրոն-ը, որը իրար հետեւից շաղ էր տալիս Լեւոնի կողմնակիցների կողմից թույլ տված խախտումները ու ծեծուջարդը: Երեւի մոռացել են նաեւ հայտնել այս դեպքերը (տեսե՛ք lragir.am -ում տաղադրված «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ՏՈՏԱԼ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ» հոդվածը):
Մեջբերեմ մի քանի արտառոց դեպք.
Զավեշտալին այն է, որ այս օրերին ամբողջապես Լեւոնի վրա (վատ իմաստով) ֆիքսված TV-ները լրիվ մոռացել են այս թեկնածուի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ էլ դրել է իր թեկնածությունը:
Մամուլի ասուլիս են անում՝ ոչ մի խոսք, միայն անկապ ռեպորտաժներ՝ իբր թե նորմալ ընթաքցի վերաբերյալ:
Jojoba
19-02-08 • 17:52 PM
14Մի խոսքով ԼՈԽ լավ է, հլա մի հատ ասեք տեսնեմ, ո՞վ է դեմ մեր ազիզ թեկնածու Սերժ Ազատիչին:
Հը՞, այ տենց սաղդ կսսկվեք, թե չէ завели тут балаган (հլը մի հատ սպասեք մի 2 օր, դեռ կպարզենք այս սայթի հետեւում ով է կանգնած եվ ինչո՞ւ է մինչ հիմա այն նման հակաազգային գաղափարախոսություն տարածում) (ԼՏՊ-ի ստիլով)
P.S. քիչ մնաց մոռանայի
Առաջ՜, Առաջ՜
-----------
Phenomen
19-02-08 • 18:06 PM
15Չգիտեմ դու ինչ եւ երբ ես թռցրել, բայց դժվար չէ դա իմանալ, եթե գիտես մարդը մինչեւ քո բլոգ մտնելը որտեղ է ինտենսիվ «աշխատել». (Նիկոլ Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրներից)
Ժոժոբա, բացատրի այս գրածդ:
F5-admin
19-02-08 • 18:10 PM
16Jojoba, շատ ես ոգեւորվել…
Ամեն դեպքում, եթե լսես Armenia-TV-ն ապա Սերժենք հլը որ ամբողջ հանրապետությունով մեկ ծեծվում են: Ու ծեծվում են անխնա… Հիվանդանոց-բան…
Իսկ էդ առաջ-առաջ-ը հիշես, թե մոռանաս, մեկ է, դեռ ետ ենք գնում: էս թափով որ ետ կգնանք, շուտով կհայտնվենք Թութանհամոն-ի ժամանակներում:
Չեմ հասկանում: Ա՞յդ է Ձեր ուժը (ոչ թե քեզ նկատի ունեմ, այլ պետական մանկլավիկներինը): Ողորմելինե՜ր:
P.S. Առաջ՜, Առաջ՜ դեպի ստրկություն եւ մթություն…
Phenomen
19-02-08 • 18:16 PM
17Եղբայր լավ ա գրեցիր, որ խոսքդ Jojoba-ի մասին չէր: Հիասթափվում էի հա: Ուրեմն ինքը մոնիտորի ու ստեղնաշարի գրկում ամբողջ օրը գոռում է Առջ, առջ, ինձ ասում է դրսից գրելը հեշտ ա:
Ի դեպ, ինչ կա Արմենիայով, ես եդ մեկը չունեմ, երբ միացնում եմ Հ1, Ռոբերտն ա` լրագրողներից ուզում ա փախնի, չեն թողնում:
Եթե կարող ես, մանրամասն գրի էլի, ինչ ա ասում Արմենիան:
Մտահոգ
19-02-08 • 18:17 PM
18Խաբար եք, որ Քյավառում ընտրությունները բաց են?
Jojoba
19-02-08 • 18:18 PM
19կամաց-կամաց դու էլ ես խելքի գալիս
դժվարը սկիզբն է, հետո դաժե հաճելի է
Jojoba
19-02-08 • 18:21 PM
20Արդե՞ն, հիասթափությունը կգա մի քիչ ավելի ուշ, սպասեք 10-36 ժամ:
Առաջ՜, Առաջ՜
-----------
F5-admin
19-02-08 • 18:26 PM
21Phenomen-ի հարցի պատասխանին:
Առանձնապես ոչ մի լուրջ բան Արմենիա-ով չկա. շուտ-շուտ Սերժ-Քոչարյան երկյակին են ցույց տալիս, մեկ-մեկ Կենտրոնական ընտարական հանձնաժողովի ժողովրդին, ու արանքներում էլ, որպես արձանագրված խախտումներ՝ ՀՀՇ-ն ծեծել է սրան-նրան:
Տպավորությունն այնպիսին է, որ մեր էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրները (a1plus.am, lragir.am, panorama.am ...) ուրիշ երկրի մասին են գրում, Արմենիան, Հ1-ը, Շանթ-ը եւ մնացածը՝ ուրիշ երկրի մասին:
Առաջ՜, Առաջ՜ դեպի ստրկություն եւ մթություն…
Phenomen
19-02-08 • 18:32 PM
22Պետրոս Մակեյանը ներխուժել է շտաբ:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը իր համախոհների հետ քիչ առաջ ներխուժել է Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս, հայհոյանքներ ու սպառանլիքներ տեղալով` ահաբեկել է հանձնաժողովի անդամներին, տեղեկացնում են Գյումրիի Ս. Սարգսյանի նախընտրական շտաբից:
http://elections.a1plus.am/news/346/
Jojoba, բախտդ բերել ա, այնտեղ չես եղել:
Ազիան
19-02-08 • 18:41 PM
23Բարև բոլորիդ:
Սա արդեն թեժ գիծ է:
Իմ իմացած տվջալները «դրսի» են, քիչ հետո կներկայացնեմ:
F5-admin
19-02-08 • 18:46 PM
24Արամուսի թիվ 27/25 ընտրատեղամասում զանգվածային լցունումներ են:
Աղբյուր՝ lragir.am (ԱՐԱՄՈՒՍՑԻ ՔԱՋ ՊԱՏԱՆԻ)
Ազիան
19-02-08 • 18:46 PM
25Երևանի ժամանակով ժամը 14 00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում, որտեղ քվեարկել է 272746 մարդ
ԿԸՀ տրամադրած մարզերում տիրող տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում Արագածոտնում քվեարկել ՝ 37426 տնրող, Արամվիրում՝ 72765, Արարատում՝ 72388, Գեղարքունիքում՝ 65798, Կոտայքում՝ 82802, Լոռիում՝ 83622, Շիրակում՝ 68395, Սյունիքում՝ 49241, Վայոց ձորում՝ 15861, Տավուշում՝ 43908 ընտրող
ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 14 00-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 864952 մարդ
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող
Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ
Phenomen
19-02-08 • 18:49 PM
26հակասերժականներին կոչ եմ անում արդեն սկսել դրամահավաք` Jojoba-ին մի կուշտ փոր հացով ապահովելու համար: Աչքիս տարվելու ա գռազը:
F5-admin
19-02-08 • 18:51 PM
27Նախագահի թեկնածու Լեւոն-Տեր Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը փետրվարի 19-ին լրագրողներին տեղեկացրել է, որ Վարդաձոր գյուղի տեղամաս են ներխուժել 50 հարբած անձինք, որոնք դաժան ծեծի են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Արման Մուսինյանի տվյալով, այդ խումբը գլխավորել է Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին:
Արման Մուսինյանը տեղեկացրել է նաեւ, որ Ճամբարակի քաղաքապետն իրականացնում է բաց քվեարկություն:
lragir.am (ԾԵԾՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ)
Ազիան
19-02-08 • 18:52 PM
28Իմ ձեռքի տակ են ընդիմադիր մամուլի նյութեր,
հետաքրքիրները կներկայացնեմ:
F5-admin
19-02-08 • 18:58 PM
29Ի միջի այլոց, միայն Երկիր Մեդիա հեռուստաընկերությունն է, որ գոնե մի քիչ ազնիվ տեղեկություններ ներկայացնում:
Որոշ տեղեկություններ՝ yerkirtv.org -ից:
«Իրավական նախաձեռնություն. ընտրություններ-2008»-ը արդեն մոտ 100 ահազանգ է ստացել ընտրախախտումների վերաբերյալ:
13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը:
Ազիան
19-02-08 • 18:59 PM
30Ո՞Վ Է ԿՈՏԻԿԸ
Միջադեպ է տեղի է ունեցել Արաբկիրի 5/20 տեղամասում: Այստեղ հարվածել են Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի վստահված անձ Տիգրան Քարգուլյանին, ապա ոստիկանների միջամտությամբ հարկադրաբար դուրս բերել ընտրատարածքից: Տիգրան Քարգուլյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս ամենը սկսվել էր դեռ առավոտյան ժամը 7-ին:
Նա երբ ներկայացել է ընտրատեղամաս, պարզել է, որ ընտրատարածքի սեյֆը բաց է: Տիգրան Քարգուլյանը նշում է, որ ինքը տեղեկացված է եղել որ այդ նույն տեղամասում նախորդ օրը անհետացել կամ փոխվել է կնիքը, ինչի վերաբերյալ դիմում-բողոք է կազմել: Ըստ նրա` ծեծկռտուքի հեղինակը Կոտիկ անունով մեկն է, որը այս ամենը սարքել է ` տեղյակ լինելով դիմում-բողոքի մասին:
Վստահված անձը չի պատասխանել ոստիկանների — հանձնածողովի անդամի հրմշտոցին, իրավիճակը չսրելու համար: Կոտիկը այս ընտրատեղամասում չի քվեարկում — նրա անունն ու ազգանունը հայտնի չէ:
Ազիան
19-02-08 • 19:01 PM
31ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ
«Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտում»,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
Ա+1
Ազիան
19-02-08 • 19:08 PM
32ՀՀ ԿԸՀ-ն երկու բողոք և մեկ զեկուցագիր է ստացել նախագահական ընտրությունների վերաբերյալ, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:
Նրա խոսքով, ԿԸՀ-ն բողոք է ստացել այն մասին, որ առավոտյան ժամը 1000 10/35 ընտրական տեղամասում արդեն ամփոփվել են քվեարկության արդյունքները
«Այդ ընտրատարածքը կալանավորված և ձերբակալված անձանց քվեարկության տեղն է, որոնց ընդհանուր թիվը կազմում է 25 մարդ Առավոտյան ժամը 1000-ին նրանք բոլորն էլ արդեն քվեարկել էին, և ընտրական հանձնաժողովն ամփոփել էր քվեարկության արդյունքները, սակայն դեռ չի հրապարակել»,- պարզաբանեց Բախչագուլյանը
Նրա խոսքով, ԿԸՀ-ի ստացած բողոքում նշվում է այն փաստը, որ ընտրական հանձնաժողովի նախագահը մերժում է հրապարակել քվեարկության արդյունքները
«Ընտրական հանձնաժողովը ճիշտ է վարվում, քանի որ օրենսդրության համաձայն, քվեարկության արդյունքները կարող են հրապարակվել ժամը 2000-ից ոչ շուտ՝ հանրապետության ողջ ատրածքում ընտրությունների ավարտից հետո»,- ասաց Բախչագուլյանը
Երկրորդ բողոքը, ըստ նրա, անդրադառնում է 20/13 ընտրական տեղամասին, որտեղ նշվում է, որ ընտրական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրությունը չի համապատասխանում պատճենի հետ
«Սակայն, ԿԸՀ-ն պարզաաբնեց, որ փաստաթղթերում չկան անհամապատասխանություներ ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալների և քարտուղարի ընտրության վերաբերյալ»,- ասաց Բախչագուլյանը
Նա նաև հաղորդեց, որ ԿԸՀ-ն զեկուցագիր է ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամից այն մասին, որ ընտրական տեղամասեր կատարած այցերի ընթացքում պարզվել է, որ ժամը 0800-ի դրությամբ 4/22 և 4/46 ընտրական տեղամասերում տեղի է ունեցել միայն մեկ վիճակահանություն՝ ընտրական հանձնաժողովի անդամների գործողությունները բաժանելու կապակցությամբ։
«ԿԸՀ-ն ուղղել է այդ թերությունը և այս պահին այդ ընտրական տեղամասերում վիճակահանություն է անցկացվել ընտրական հանձնաժողովի անդամների պարտականությունների բոլոր փոփոխությունների կապակցությամբ»,- ասաց Բախչագուլյանը
Նա ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին կոչ արեց զբաղվել իրենց ուղղակի պարտականություններով և լուծել այս կամ այն հարցի կապակցությամբ առաջացած խնդիրները
Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող
Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով, Երևանի ժամանակով ժամը 14.00-ին երկրի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 36,48 %-
Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ
Phenomen
19-02-08 • 19:35 PM
33http://a1plus.am/am/?page=issue&iid=57850
Ու ըտեղ տղերքը հասան......
Ազիան
19-02-08 • 19:36 PM
34Ստորեւ ներկայացնում ենք ընտրությունների ընթացքը ՀՀ տարածքում, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների:
Սեփական ինֆորմացիա Ժամը 17.10 - Օձունից խմբագրություն ահազանգ ստացվեց, որ «Ալաբաշ» մականունով գյուղապետ Մելիք Այվազյանը 3000-ական դրամ է բաժանել հօգուտ Սերժ Սարգսյանի քվեարկելու պայմանով: Ժամը 17.00 - Շենգավիթի համայնք, թիվ 66 դպրոց, 12/01 ընտրատեղամաս: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը Գոհար Ալեքսանյանը, մեր թղթակցին հաղորդեց, որ ժամը 11-14-ը տեղամասում անկառավարելի վիճակ է եղել: 25-30 մարդ սեղանների մոտ են եղել, իսկ ընդհանուր տեղամասում` անընդհատ 50-60 մարդ: Գոհար Ալեքսանյանը հանձնաժողովի նախագահին խնդրել է գրանցամատյանում գրառել, սակայն հանձնաժողովի նախագահը չի տվել գրանցամատյանը: Ալեքսանյանը խնդրել է ոստիկաններ կանչել: Ոստիկանները եկել են եւ ոչնչով չեն կանխել անվերահսկելի իրավիճակը: Նույն տեղամասից Դիլանյան Հասմիկը եկել է քվեարկելու, սակայն իր անվան դիմաց արդեն քվեարկած են եղել: ժամը 16.40 - Ընտրությունների ընթացքին Արմավիրի մարզում հետեւող մեր թղթակիցը հայտնում է, որ Ջանիֆա գյուղում ընտրողները նկատել են, որ մոտ 100 քվեաթերթիկ է լցոնվել հօգուտ Սերժի: Մեր թղթակիցը նույնպիսի պատկեր է գրանցել նաեւ Փշավան գյուղում, որտեղ, ըստ տեղեկությունների, լցոնումները նախատեսված է կատարել ժամը 19-ի սահմաններում, իրավիճակն առանձնապես չի տարբերվում նաեւ Թայրող գյուղում: Ժամը 16.30 - Խմբագրություն զանգահարած քաղաքացին մեծ անհանգստությամբ տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 7/25 ընտրատեղամասում ժամը 15-ի սահմաններում ընտրատեղամաս է եկել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)` իր շքախմբով, քվեատուփը լցոնել ու դուրս եկել: Նրա շքախմբի մոտ 15 ջահելները տեղամասում ծեծ-ջարդ են կազմակերպել եւ նոր միայն հեռացել: Ժամը 16.20 - Ձեռագրին հավատարիմ Այսօր ժամը 7.30-ի սահմաններում երեք անձինք Աբովյան քաղաքի 28/07 ընտրատատեղամասից առեւանգել եւ ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, երեւանաբնակ Լարիսա Թադեւոսյանին: Վերջինս, իր իսկ հավաստմամբ, ճանաչել է իրեն առեւանգողներից մեկին, որը Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանն է եղել: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Թադեւոսյանն ասել է, որ իրեն խցկել են ավտոմեքենայի մեջ, տարել ամայի մի տեղ, ծեծել են, սպառնացել` զգուշացնելով, որ չխառնվի հանձնաժողովի աշխատանքներին ու չբարձրաձայնի խախտումների մասին: Ժամը 10.30-ի սահմաններում Թադեւոսյանը դիմել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին: Հետաքննիչ Արա Գեւորգյանին հայտարարություն տալուց հետո նրան դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել: Ժամը 16.00 - Ժամը 16-ին խմբագրությունն ահազանգ ստացավ Անիի շրջանում 20 կեղծ անձնագիր հայտնաբերելու մասին: Իսկ րոպեներ անց մեկ այլ քաղաքացի տեղեկացրեց, որ Էրեբունիում Նուբարաշենի զինվորներին տանում են քվեարկության`նախապես հրահանգելով քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի, նույնպիսի հրահանգով են քվեարկության տանում նաեւ 123 դպրոցից եւ կից մանկապարտեզի մանկավարժներին: Ժամը 15.50 - Ժամը 15.45-ին խմբագրություն զանգահարած անհայտ քաղաքացին տեղեկացրեց, որ Երեւանում ժամկետային զինծառայող մի ծանոթ երիտասարդի հրահանգել են, որ տաք հագնվի եւ անպայման քաղաքացիական հագուստով լինի, քանի որ փետրվարի 20-ին հնարավոր է, որ կանգնեն Ազգային ժողովի դիմաց:
Ազիան
19-02-08 • 19:37 PM
35HETQ.AM ժամը 15.45 - Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից հաղորդում են, որ Էրեբունի համայքի թիվ 17, 123 եւ 43 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում անկառավարելի իրավիճակ է. քվեարկության սրահում հարյուրավոր մարդիկ կան, կատարվում են լցոնումներ: «ԳԱԼԱ»-ն հետեւում է Գյումրիիում ընթացող քվեարկությանը ուշադիր հետեւող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը արձանագրել է, որ քաղաքի տարբեր տեղամասերի առջեւ գումարներ են բաժանվում ընրողներին: Ժամը 15.40 - Մի քաղաքացուց խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում «ընտրակարուսելի» արձանագրման փաստի մասին, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել: Ժամը 15.30 - Մեր թղթակցի փոխանցմամբ` Նոր Նորքի 150 դպրոցում տեղակայված 2/6 տեղամասում ընտրողներից մեկը թույլ չի տվել, որ իր անձնագրում կնիք դրվի` պատճառաբանելով, թե դրանով խախտվում է իր «միջազգային իրավունքը»: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Այվազյանը չի խոչընդոտել նրա քվեարկությանը` պատճառաբանելով. «Մեզ ասել են, որ անպայման պետք է կնիք դրվի, բայց ոչ մի ցուցում չեն տվել, թե ի՞նչ անել, երբ որեւէ մեկը հրաժարվում է»: Այդ պահին տեղամասում գտնվող ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են այս փաստը: Ժամը 15.30 - Խմբագրություն զանգահարած մի քաղաքացի տըեղեկացրեց, որ Շենգավիթ համայնքի թիվ 244 մանկապարտեզի մոտ գտնվող ավտոլվացման կետում բացահայտ ընտրակաշառք են բաժանում: Ժամը 15.15 - Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում նրա ներկայացուցիչ Սամվել Գեւորգյանը հաղորդել է, որ Մարտունու Վարդաձոր գյուղում թույլ չեն տվել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը մտնի ընտրատեղամաս: Տեղամասում հավաքված ամբոխը հարձակվել է Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների վրա, ծեծել նրանց, այդ թվում՝ նաեւ կին ներկայացուցիչների: Կատաղած ամբոխից մեկն ասել է, որ իrենց գյուղում ոչ մի վստահված անձ կամ դիտորդ պետք չէ, իրենք գիտեն, թե ում են ընտրելու: Վարդաձորում են բնակվում ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի մայրական կողմի ազգականները: Ժամը 15.05 - «Հետքի» թղթակիցը ժամը 14-ի սահմաններում Դավիթաշեն համայնքի 5/06 ընտրատեղամասում զրուցել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Էուջենիո Դելկուտայի հետ, որն ասել է, որ արդեն բազմաթիվ խախտումներ ու բողոքներ են արձանագրել, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակումներին եւ անձնագրերում կնիքներ դնելուն. վստահված անձինք կուտակումների պատճառով չեն կարողանում տեսնել, թե որտեղ են դրվում կնիքները:
Սեփական ինֆորմացիա ժամը 15.27 - Խմբագրություն ահազանգած Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի բնակիչ քաղաքացին տեղեկացրեց, որ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ մականունով) Սերժ Սարգսյանի օգտին 5000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում:
Ժամը 15.22 - Վազգեն Մանուկյանի մամլո խոսնակ Գոհար Վեզիրյանի տեղեկացմամբ` Էրեբունու 49 դպրոցում տեղակայված 13/24 եւ 13/25 տեղամասերում լարված մթնոլորտ է: Զինվորական հոսպիտալից եկած զինծառայողները բաց են քվեարկում, խմբերին կցված են կանայք, որոնք հսկում են, թե ում օգտին են քվեարկում զինվորները: Սերժ Սարգսյանի կողմից գրանցված է միանգամից 8 վստահված անձ, որոնք, ըստ Վեզիրյանի, թաղային մանր հեղինակություններ են: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` յուրաքանչյուր թեկնածու մեկ ընտրատեղամասում կարող է ունենալ առավելագույնը 3 վստահված անձ: Ժամը 15.10 Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Ժուռնալիստների տանը գտնվող տեղամասում քվեարկության են գալիս Արտաշատի, Նոր Արեշի, Բալահովիտի ընտրողներ:
Ազիան
19-02-08 • 19:40 PM
363:17 - Ընդամենը մեկ բողո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանի փոխանցմամբ` ժամը1325-ի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է միայն մեկ դիմում-բողոք, որը, նրա հավաստմամբ, չի վերաբերվում քվեարկության գործընթացին, ու քանի որ նոր է ստացվել, ԿԸՀ-ն դեռ չի հասցրել արձագանքել: Մինչդեռ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը ժամը 12.30-ի դրությամբ արդեն իսկ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ: Նախաձեռնության Իրավական շտապօգնության մեքենաները մեկնել են դեպքի վայրեր: Որոշ ահազագներ չեն հաստատվել: Որոշ դեպքերում ահազանգողները հրաժարվել են ներկայանալ: Դրանցից մի քանիսը ստորեւ: Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը մարդկացով լի շրջում է ընտրատեղամասից ընտրատեղամաս: Թիվ 11/03 ընտրատեղամասում (255 մանկապարտեզ) ընտրողների կուտակումներ են: Արտաշատում կուտակումներ են 11/17 տեղամասում, որտեղ դիտորդները արձանագրել են լցոնումներ, կազմել արձանագրություններ: Դեպքի վայր ժամանած «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» Իրավական շտապօգնության մեքենայի անձնակազմին սպառնացել ենՄարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 տեղամասերում բաց քվեարկություն է եղել: Կազմվել է արձանագրություն 162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին: 13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Քվեարկել է մի 14 տարեկան երեխա: Մալաթիա-Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում արձանագրվել է լցոնում, կան ծեծված մարդիկ, որոնցից մեկին՝ Պարգեւ Մնացականյանին տեղափոխել են հիվանդանոց: Պատրաստվում է հաղորդագրություն դատախազության համար:
Խախտում Արմավիրի մարզում Ժամը 14.50 Մեր թղթակցի փոխանցմամբ` այս մարզի տեղամասերից մեկում կնիքը թաց է եղել, ինչի մասին կազմվել է արձանագրություն, գործը տվել են դատախազություն: Արմավիրի մարզի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը «ծուռ» Ավետի հետ ընտրակաշառք է բաժանում:
Ժամը 14.30 Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանից թիվ 81 երթուղային տաքսիով ընտրատեղամասեր են տանում մեծահասակների եւ կանանց: Հանձնաժողովի նախագահը իր դիրքերում չի: Կանգնում է քվեարկողների կողքին եւ հետեւում քվեարկությանը:
Ժամը 14.45 Էրեբունիում Բուռնազյան 37 հասցեում գտնվող 13/11 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «պառկել» է քվեատուփի վրա ու իբր թույլ չի տալիս, որ կեղծ քվեարկություն լինի: Իրականում քվեաթերթիկներ լցոնելու հնարավորություն է ստեղծում. ովքեր քվեատերթիկներ են լցնում ասում են. «Շնորհավոր, Սերժ Սարգսյան»: Փաստորեն նախօրոք շնորհավորում են Սերժին:
Ժամը 14.15 Սունդուկյան 26. 10 բնակարանի բնակիչ Հովհաննիսյան Վահանի անունը զետեղված է 4/27 տեղամասի ընտրացուցակներում: Բազմիցս ասվել է , որ հանեն այդ անձի անունը , որովհետեւ նա արդեն 5 տարի այդ հասցեում չի բնակվում, սակայն նշված անձի անունը շարունակում է մնալ ընտրացուցակում: Ժամը 14.25 Վանաձորում, կենտրոնական փոստի դիմաց, բացահայտ ընտրակաշառք են բաժանում: Բաժանողը քաղաքապետն է:
Ժամը 14 Շենգավիթ համայնքի 8/29 տեղամասում խախտում է արձանագրվել. Շինգավիթի ավագանու անդամ Սուրեն Մասումյանը եւ բնակիչ Գարեգին Մելիքսեթյանը` Ռոբո անունով մեկ այլ բնակչի հետ եւ մի քանի այլ բնակիչների հետ մարդկանց են տեղափոխում տեղամաս: Դրսում Ջիպ մակնիշի, առանց պետհամարանիշի մի մեքենա 5000 դրամ է բաժանում: Մեկ այլ` «ՎԱԶ 2106» մակնիշի բաց գույնի ավտոմեքենա մարդկանց է տանում-բերում: 8/29 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահ` Էմմա Սարգսյանի հետ դիտողություն է արել նրանց, բայց նրանք շարունակում են մարդկանց տուն բերել եւ գումար բաժանել:
Ազիան
19-02-08 • 19:43 PM
37Ժամը 11.45 Մալաթիա- Սեբաստիա համայնքի 8/21 ընտրատեղամասի քվեատուփի մոտ գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանին ծեծել է «Լֆիկ Սամոյի» (Սամվել Ալեքսանյանի) թիկնապահը:
12.52 Նար-Դոսի դպրոցում մարդկանց քվեարկության են բերում ավտոբուսներով, ինչի հետեւանքով ընտրատեղամասում հսկայական հերթ է գոյացել, նույնպիսի հերթեր են գոյացել նաեւ թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:
1:22 - Արարատի մարզի մի խումբ բնակիչներ ժամը 12-ին նամակ բերեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ (Արտաշատ քաղաքից), որում ասված է, որ Արարատի մարզի գրեթե բոլոր համայնքներում փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը հօգուտ Ս.Սարգսյանի բաժանվող ընտրակաշառքի չափը 5000 դրամ է եղել: Նամակում ասված է, որ ըստ հավաստի տվյալների համաձայն` Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներ, Ավշարի գինու գործարանի տնօրենի, Ազգային ժողովի պատգամավորների, Դաշնակցությունից Գրիգորյան եղբայրների հրահանգով ընտրակաշառք է բաժանվում համայնքների ղեկավարների միջոցով:
HETQ.AM-ից hetq.am-ի տեղակացմամբ ժամը 12.46-ին 1277s, 3508s պետհամարանիշների երթուղայինները ստիպողաբար Դավիթաշենի 5/10, 5/11, 5/12, 5/13 ընտրատեղամասեր են տեղափոխում մարդկանց: Այս տեղեկատվությունը «Հետքին» փոխանցել է խմբագրություն ահազանգող մի «ընտրող քաղաքացի», որը չի ցանկացել ներկայանալ: Ժամը 12.45-ին Արթուր Բաղդասարյանի շտաբից Նելլի Խոսրովյանը տեղեկացրեց, որ ժամը 11-ի սահմաններում ՀԱԹ Բ1 թաղամասի Գեղագիտական կենտրոնում խախտում է արձանագրվել: Ընտրողներից ոմանք փորձել են կրկին ընտրել արդեն կնքված անձնագրով: Շենգավիթ համայնքի 255-րդ մանկապարտեզում 30-40 մարդկանց պարտադրել են բաց քվեարկել: Ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց վրա: 8-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում ծեծկռտուք է եղել, որի մասնակիցները եղել են հանրապետականները: Օգնության ցուցակներ Ժամը 12.44 Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի շտաբի պետ Հովհաննես Իգիթյանը հայտնում է, որ մարդկանց ցուցակներով, անվճար տաքսիներով տանում են քվեարկության: Ցուցակներից երկուսը հայտնվել է շտաբի անդամների մոտ: Այդ մասին իմանալով` թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցները Ավանի շտաբի վրա հարձակում են նախաձեռնել: Հարձակումը կանխելու համար շտաբը դիմել է ոստիկանություն: Ներկայումս այն հսկում են ոստիկանները: Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ցուցակներից մեկը պարունակում է օգնություն տալու մասին տեղեկություններ: Ցուցակում ներգրավված են Ավանի Նարեկացի փողոցի 41 շենքի բնակիչները: (hetq.am)***Դիլիջանից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տավուշում գրանցված Երեւանում սովորող ուսանողներին «Առաջ Հայաստան» դրոշակակիր ավտոբուսներով առավոտից տանում են մարզի բնակավայրերում քվեարկելո6: Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ Դիլիջանում 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Ընտրակաշառքի բաժանումը համատարած չէ: Ստանում են նրանք, ովքեր նախապես ցուցակագրվել են եւ վստահելի են: «Հետքի» սեփ. լր. Ժամը 12.40 - Պաշարված դպրոցՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից ահազանգում են, որ Էրեբունի համայնքի 120 դպրոցում տեղակայված 13/08 եւ 13/09 ընտրատեղամասերում ընտրողների անձնագրերում կնիք չեն դնում: Իսկ քվեախցերի կողքին մարդիկ են կանգնած եւ ընտրողներին ուղղորդում են, թե ում օգտին քվեարկեն: Բացի այդ, դպրոցի մոտ խմբված են 30-40 հոգի: Ժամը 12.30 Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբից Նաիրա Պողոսյանը հայտնեց, որ 13/24 եւ 13/25 տեղամասերում զինվորների խմբերի հետ անցկացվել է բաց քվեարկություն: Զինվորների ձեռքին եղել են ճմռթված ծրարներ: Ժամը 12.30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է ընտրողների մասնակցության վերաբերյալ առաջին հաղորդագրությունը: Ըստ այդմ` ՀՀ բոլոր` 1923 ընտրատեղամասերում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 265 հազար 533 ընտրող կամ ընտրողների 11, 2 տոկոսը: Խմբագրություն ստացված ահազանգի համաձայն` ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մարդիկ պաշարել են 8/09 ընտրատեղամասը Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում (նախկին՝ Ապարանի շրջան) Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մեսրոպ Ադամյանին ուժով դուրս են բերել ընտրատեղամասից եւ կատաղած շուն բաց թողել նրա վրա: Միջադեպի ընթացքում 132 քվեաթերթիկ է նետվել քվեատուփի մեջ: Կազմակերպիչը եղել է Ռյա Թազայի գյուղապետ Բրոյանը: (hetq.am)Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում (նախկին՝ Ապարանի շրջան), 14/42 ընտրատեղամասին կցված Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք խնդրում են միջազգային դիտորդներ ուղարկել, որովհետեւ մոտ 30 հոգի կատարել է բաց քվեարկություն, իսկ հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել խախտումները գրանցել մատյանում: Այս տարածքի հեղինակությունը ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն է, ով հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն իր համար պատվի հարց է: ՈւղղորդումՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ս.Վարդումյանի փոխանցմամբ` Ձորագյուղի 9/25 եւ 9/26 ընտրատեղամասերում շարունակում են թիվ 4 երթուղային տաքսիներով մարդկանց զանգվածաբար բերել ընտրության: Ընդ որում` ընտրողներին հենց միկրոավտոբուսներում բացահայտ հրահանգում են քվեարկել հօգուտ 8 համարի` վարչապետ Սերժ Սարգսյանի: Ժամը 12-ին «Հետքի» թղթակից Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Դավիթաշենի 5/6 տեղամասի առջեւ կուտակումներ կան, եւ մի խումբ երիտասարդներ տետրերում գրառումներ են անում ընտրատեղամաս մտնողների մասին: Երբ «Հետքի» թղթակիցը մոտեցել է երիտասարդների խմբին եւ զգուշացրել, որ ընտրատեղամասից 50մ հեռավորության վրա է միայն թույլատրվում հավաքվել, երիտասարդներից մեկը սպառնացել է` գնա ուրիշ գործով զբաղվի, թե չէ վատ կլինի: Դավիթաշենի 5/5 տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արթուր Մարտիրոսյանը «Հետքի» թղթակցին հայտնել է, որ իրեն չեն թույլատրում մոտենալ քվեատուփին, մինչդեռ Սերժ Սարգսյանի վստահված անձ Նուրիջանյան Թամարան կանգնած է քվեատուփի մոտ: Ըստ Արթուր Մարիտիրոսյանի` կնիքները անձնագրում դրվում են ոչ թե թղթի, այլ պոլիէթիլենե կազմի վրա:
F5-admin
19-02-08 • 19:49 PM
3811/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում, մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք գողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:
Երբ Ա1+-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:
Քիչ առաջ Ա1+-ը ահազանգ ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն «Ժառանգություն«-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:
Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախագահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:
Աղբյուր եւ Վիդեո:
FRIEND
19-02-08 • 19:57 PM
3918:00 - ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Փետրվարի 19-ին ժամը 15.00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների եւ ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ եւ այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին եւ իրավապահ մարմիններին` միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մի շարք փաստեր.
1. թիվ 28 ընտրատարածքի 16 ընտրական տեղամասում, որն ընդգրկում է թիվ 5 մսուր-մանկապարտեզը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով եւ ահաբեկման ճնշման տակ դուրս է վտարել ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին, պահանջել է, որ հետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում:
2. Թիվ 7 ընտրատարածքի 05 ընտրական տեղամասում, հանձնաժողովի նախագահը, որը նույն դպրոցի տնօրենն է, իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել է ՕԵԿ հանձանաժողովի անդամ Լեւոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս է վտարել, առեւանգել նրան եւ պահանջել, որ ետ չվերադառնա եւ կատարել է քվեաթերթիկների լցոնում:
3. Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ն. Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում կազմակերպված ճնշումներ են գործադրվում ՕԵԿ հանձնաժողովի անդամների վրա՝ սպառնալիքներով կատարելով լցոնումներ:
4. Էրեբունի թիվ 13/1 տեղամասում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, մարդկանց ահաբեկում:
5. Էրեբունի թիվ 13/16 տեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, հանձնաժողովի անդամների ահաբեկում, քվեաթերթիկների զանգվածային լցոնում:
6. 7/25 տեղամասում դռները ժամը 14:30-15:00 շրջանակներում փակվել է, կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ:
7. Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում թ.45 դպրոցում հանձնաժողովի անդամներին ահաբեկելու ճանապարհով կատարվել են զանգվածային լցոնումներ:
8. Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում:
9. թ.28/7 տեղամասում ահաբեկել եւ առեւանգել են հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց եւ կատարել լցոնումներ:
10. Թ.17 ընտրատարածքում 17/1, 17/2 եւ 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր եւ կազմակերպել են լցոնումներ:
Այս ամենից զատ տարբեր բնակավայրերում տեղի է ունենում ընտրակաշառքների զանգվածային բաժանման գործընթաց, որոնց առնչությամբ համապատասխան կադրեր արդեն իսկ ցուցադրել է «Գալա» հեռուստաընկերությունը:
17:58 - Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը ընթացող ընտրությունները գնահատում է բացարձակ կեղծիքներով ու խախտումներով հագեցած:
Տիկին Աբրահամյանի խոսքերով` նույնիսկ իրենք են ականատես լինում ակնհայտ խախտումների: Օրինակ` Կենտրոնի 9/11 տեղամասում` Մուշեղ Իշխանի անվան դպրոցում, մի քաղաքացի մոտեցել է ընտրելու, բայց նրա անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:
”Մի օրիորդ էլ եկել էր ընտրելու, ցուցակներում չկար անունը ու պատրաստվում էր հեռանալ, բայց մի քանի րոպե անց կրկին տեսանք, որ եկել ու ընտրում է: Թե ոնց համոզեցին` հետ բերին, չհասկացանք”,- պատմեց Ս. Աբրահամյանը: Մամուլի պատասխանատուն շրջում է ընտրատեղամասերում և անձամբ հետևում ընտրությունների ընթացքին:
Ա. Բաղդասարյանի շտաբից նաև տեղեկացրին, որ Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում` թիվ 45 դպրոցում, մեծ թվով լցոնումներ են եղել:
Jojoba
19-02-08 • 20:55 PM
40а, кампот ?
Նախորոք ասեմ, որ նախընտրում եմ խոզի խորոված եվ միայն նորմալ արաղ (Լուսաստղ), կամ այլ հայկական յաթրջի չառաջարկել, խոսքը չի գնում թթի արաղի մասին)
Ինչ վերաբերվում է այս սայթին, ապա պատիվ ունեմ տեղեկացնել, որ f5blog.com ստահոդ սայթի հարցը քննարկվել է բարձր մակարդակով, եվ ամենուշը ապրիլի 9-ին ես ձեզ հանդիսավոր կերպով կտեղեկացնեմ կայքի փակման մասին:
Կեցցե Սերժ Ազատիչը.
Կեցցե նրա հարգարժան տիկինը
Կեցցե նրա բոլոր բարեկամները
Կեցցե ամենազատ եվ անաչար մամուլը
Կեցցե ամենանկախ եվ ազատամիտ հայ ազգը
-----------
Առաջ՜, Առաջ՜
-----------
Պ.Ս. ի միջի այլոց, նույնիսկ ես, որ ամբողջ կյանքումս չեմ քվեարկել (իրականում ոչ մի անգամ չեմ մասնակցել, իսկ այսօր մասնակցեցի, այն էլ ժամկետանց անձնագրով), այնուամենայնիվ որոշեցի գնալ եվ իմ ձայնս տալ մեր հարգարժան եվ անարժան թեկնածուին:
Կեցցեմ ԵՍ
F5-admin
19-02-08 • 21:08 PM
41ԼՑՈՆՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԱՐ 8-Ի ՕԳՏԻՆ
Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի 5/23 տեղամասում խառնաշփոթ էր. տեղամասի առջեւ հավաքված էին մի խումբ երիտասարդներ, իսկ տեղամասի ներսում` 10 երիտասարդ, ծխախոտներով եւ բարձր աղմուկով ինչ-որ բան էին անում: Հետո հայտարարեցին, որ իբր փչացած էլեկտրական լամպն են փոխում. մի հոգի կանգնած էր սեղանի վրա, 4 հոգի «բռնել էին սեղանը», իսկ մի հոգի լցնում էր քվեարկած քվեաթեթրիկներ: Ընդ որում` հանձնաժողովի նախագահը ներկա էր այդ պահին եւ չէր միջամտում:
Հանկարծ քաղաքացիական բարձր գիտակցությամբ մի ընտրող նկատելով, որ երիտասարդները քվեաթերթիկներ են լցնում տուփի մեջ, վազեց եւ հասցրեց խլել վերջին քվեաթերթիկը, որ փորձում էր երիտասարդը գցել քվեատուփի մեջ: «Ամոթ ձեզ, կեղծում եք ընտրություները եւ անհարմար չեք զգում»,- դիմելով հանձնաժողովի նախագահին ասաց միջին տարիքի այն ընտրողը, որը բնական պատճառով չներկայացավ, բայց բացեց ծրարը եւ ներկայացրեց մեզ քվեաթերթիկը. «Տեսեք, քվեարկած էր 8 համարի օգտին, այսինքն, Սերժ Սարգսյանի»: Այս փաստը հաստատեց նաեւ հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչը: Այս ամենը տեսագրված է «Ա1+»-ի տեսախցիկով, եւ այն պահին, երբ երիտասարդ իրավախախտները նկատեցին, որ մենք տեսանկարահանում ենք, հարձակվեցին օպերատորի վրա:
Ի դեպ, մինչ այդ, երբ հանձնաժողովի նախագահը փորձեց կարգի բերել տղաներին, նրանք հարձակվեցին նաեւ այդ հանձնաժողովականի՝ Գագիկ Մանասյանի վրա: Տղաները, այնուամենայնիվ, հեռացան սենյակից, բայց ոչ ընտրական տեղամասից, նրանք «դարանակալել էին» նույն շենքի երկրորդ հարկում, եւ սպասում էին մեզ, որպեսզի տեսաերիզը խլեն օպերատորից: Ոստիկանների աջակցությամբ սակայն, լրագրողներն անվնաս հեռացան տեղամասից:
Ի դեպ, նույն այդ տեղամասում ընտրող Նինա Հակոբյանի փոխարեն արդեն քվեարկած էր, եւ երբ նա պահանջեց վերականգնել իր իրավունքը, միայն իրհամառության շնորհիվ նրան սլաքների միջոցով թույլատրեցին ստորագրել եւ քվեարկել:
Աղբյուր
Jojoba
19-02-08 • 21:11 PM
42Ստեղ են ասում՚՝ Ստի մերը:
Հերիք չի՞ ամեն անգամ ձեր ապուշությունը գցեք ինչ որ դիցաբանական չարքերի վրա:
F5-admin
19-02-08 • 21:11 PM
43Jojoba, ելնելով քո հղումից (http://www.severehypertension.net/), ձեռի հետ ցանկանում ես բոլորիս զարկերակային ճնշումը բարձրացնել, որ քո կայքից օգտվե՞նք:
Էդ Կեցցե-ներիդ մեջ մի տող բաց ես թողել
Կեցցե՛ Սերժ Ազատիչի մոտ ստրուկ ծառայող խուժանը:
P.S. Խուժան, նկատի չեմ ունեցել՝ խուլիգան, այլ՝ մարդկանց անորոշ զանգված:
Phenomen
19-02-08 • 21:13 PM
44Ժոժոբ, կամաց Ներոնի հոտ ա գալիս վրայիցդ` կեցցեմ ԵՍ:
ՙԱլֆա-ԳԱ՚ ընկերությունը հրապարակեց exit poll-ի արդյունքները: Այն կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում:
Լեւոն Տեր-Պետրոսյան - 54, 2%
Սերժ Սարգսյան -24,4%
Վահան Հովհաննիսյան -8,4%
Արթուր Բաղդասարյան -8,2 %
Վազգեն Մանուկյան -1,5%
Արտաշես Գեղամյան -1,3%
Տիգրան Կարապետյան -1%
Արամ Հարությունյան -0,5%
Արման Մելիքյան -0,5 %
Հարցմանը մասնակցել է 3008 հոգի, որից պատասխանել է 2767-ը:
http://elections.a1plus.am/news/353/
F5-admin
19-02-08 • 21:13 PM
45Էդ ո՞ր կայքն է իբր թե խաբանվել:
F5-admin
19-02-08 • 21:16 PM
46Հատուկ Jojoba-ի համար:
Ալֆա-ԳԱ ընկերությունը հրապարակեց exit poll-ի արդյունքները: Այն կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում:
Լեւոն Տեր-Պետրոսյան - 54, 2%
Սերժ Սարգսյան -24,4%
Վահան Հովհաննիսյան -8,4%
Արթուր Բաղդասարյան -8,2 %
Վազեն Մանուկյան -1,5%
Արտաշես Գեղամյան -1,3%
Տիրան Կարապետյան -1%
Արամ Հարությունյան -0,5%
Արման Մելիքյան -0,5 %
Հարցմանը մասնակցել է 3008 հոի, որից պատասխանել է 2767-ը:
Phenomen
19-02-08 • 21:16 PM
47Ես միայն զարմանում եմ, լավ հասկացանք Սերժին ձայն տվիք, Վահանին ձայն տվիք, Լևոնին ձայն տվիք, բա Արման Մելիքյանին ու Արամ Հարությունյանին ինչի համար եք ձայն տալիս: Ըստ այս հարցման, մոտ 10-15 մարդ դրանցից ամեն մեկին տվել ա: Արա ուր ա գլորվում մեր ազգը:
F5-admin
19-02-08 • 21:18 PM
48Մոռացա նշել աղբյուրը
Phenomen
19-02-08 • 21:18 PM
49Բայց ղժժալու երևույթ է. հարցմանը մասնակցողներից 241 հոգի չեն պատասխանել: Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք մասնակցել հարցմանը:
Ժոժոբ, հատուկ քո համար է, քաշի:
Phenomen
19-02-08 • 21:22 PM
50Մի նշում էլ հարցման մասին. կարող եմ վստահությամբ պնդել, որ ոչ մի հարցում անցկացնող անձ չի մոտեցել ավտոբուսներով քվեարկելու եկած մարդկանց ու չի հարցրել նրանց, այնպես որ Սերժի ձայները կարող եք մի 10 տոկոսով ավելացնել, այդքանով պակասեցնելով Լևոնինը:
Իսկ լցոնումների մասին դեռ կխոսվի, տեսնենք ում օգտին է ավելի շատ լցվելու:
Սերժականներին հորդորում եմ շատ մեծ հույսեր չկապել իրենց լցնողների հետ:
F5-admin
19-02-08 • 21:27 PM
5120։05 - Մթության մեջ
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ Էրեբունու թիվ 12/31 ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատել են: Րոպեններ անց սկսվելու է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:
F5-admin
19-02-08 • 21:29 PM
52Դարձյալ hetq.am-ից.
19։50 - Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիտ Թոփչյանը տեղեկացնում է, որ Թիվ 7/15 տեղամասում (Ա-1թ. 174 դպրոց) տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդ եւ կատարել լցոնում: Փաստն արձանագրված է:
Phenomen
19-02-08 • 21:30 PM
53Հասկանալով, որ Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը մեծ առավելությամբ հաղթում է այսօրվա ընտրություններում, իշխանությունները օրվա երկրորդ կեսից սկսեցին ավելացնել բռնության ալիքը: Այդ մասին քվեարկության ավարտից մոտ երկու ժամ առաջ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը:
Թեկնածուի շտաբը հանդես է եկել հայտարարությոմբ, որում ասված է. «Զգուշացնում ենք, որ ահաբեկման ու օրինախախտումների հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչի ողջ պատասխանատվությունը ընկնում է քոչարյանասերժական իշխանության վրա:»
Կարդացեք Ազատության կայքում:
Jojoba
19-02-08 • 21:30 PM
54F5Admin, փոխանակ ինձ շնորհակալ լինես, որ քո սայթի անխափան աշխատանքն եմ ապահովում, հըլա մի հատ էլ ի՞նձ ես կպնում:
comment-րիդ լիմիտը բարձրացրեցի 70-ի, հակառակ դեպքում paginate-ը նորմալ չի աշխատում. իսկ հիմա ժամանակ չկա պարզելու պատճառը: Թե չե ստիպված պտի լինես a1plus.am-ի նման միֆիկ թշնամիների վրա գցես (օր. Jojoba-ի)
Jojoba
19-02-08 • 21:32 PM
55Ժողովուրդ, Շանթով «վերվարածները» սկսվեց, գնացինք նայելու:
Տե՜րդ թաղեմ
F5-admin
19-02-08 • 21:32 PM
56Քեզնից հետո ես էլ 200 դարձրի
Jojoba
19-02-08 • 21:39 PM
57Ի՞նչ քաշեմ , քաշելու բան կա՞, լա՞վ «քոլ է»:
Մի քիչ չեմ հավատում, նախ՝ ի՞նչ կազմակերպություն է դա, արդյո՞ք փորձ ունի, ընտրանքը ինչպե՞ս է արվել:
Ընդհանրապես exit-poll-i տվյալների սխալը շատ փոքր է լինում, եթե ճիշտ է անց կացված, բայց տվյալ դեպքում հավատ չեն ներշնչում.
Ցածր ձայնով, բայց դեռես հույսս չկորցրած
-----------
Առաջ՜, Առաջ՜
-----------
F5-admin
19-02-08 • 21:41 PM
58Պարզաբանում f5blog-ի մյուս անդամների համար:
Jojoba-ն մեր F5 team-ի առանցքային անձանցից մեկն է՝ տեխնիկական աջակցություն տրամադրողը (անվճար) եւ հոսթինգ ապահովողը (անվճար): Մնացածը, ինքը ոնց գիտի եւ ոնց է մեկնաբանում՝ դա իր սեփական տեսակետներն են, ոչ ավելին:
Տեսնո՞ւմ ես, Jojoba, մի հարվածով ոնց քո Կեցցե-ները ջուրը լցրեցի… Այնպես որ «ապազգային» այս կայքի համար դու էլ ես պատասխան տալու
Մտահոգ
19-02-08 • 22:33 PM
59Հիմի ո՞ւմ հավատանք, ա1-ին թե հայլուրին: Նույն էքզիթ-փոլը ու տարբեր արդյունքներ, հայլուրն էլ ասում է, թե Սերժն է հաղթում այդ հարցմամբ:
Ի՞նչ կասեք:
Phenomen
19-02-08 • 22:40 PM
60Հորս արև, էս ինչ ա կատարվում ազատ Եվրոպայում: Հենց նոր եվրոնյուսը ասեց, ու հենց առաջին փուլով 57 տոկոսով հաղթել ա Սերժ Սարգսյանը:
Phenomen
19-02-08 • 22:45 PM
61Եվրոնյուզը համ նշեց, որ էքզիթ փոլի արդյունքն է ասում, համ էլ ասեց բառացիորեն հետևյալը.
На прошедшин сегодня в Армении президентскин выборан победы в первом же туре одержал действующий премьер-министр Серж Саркисян. По данным экзит полов, проведеннын “Популус”, Саркисян набрал 57 процентов голосов, тогда как его главный соперник, первый президент Левон Тер-Петросян набрал чуть более 17-и процентов.
Ու սա ասվում ա ընտրություններից 1,5 ժամ հետո:
Հեղափոխություն ա պետք, ու պետք ա Սերժիկին կախել:
Phenomen
19-02-08 • 22:47 PM
62Վերջին կոչիս համար հայցում եմ հայաստանաբնակների ներողամտությունը, ահավոր բորբոքվել էի, չկարողացա ինձ զսպել:
հայաստանում չգտնվելով իրավունք չունեմ նման կոչերով հանդես գալ:
Jojoba
19-02-08 • 23:20 PM
63Հետո, ամեն դեպքում, մի մոռացիր, որ Սերժը անցել է, այնպես որ ընտրիր ինչ ես ասում
Հեսա շուտով բոլորդ հետս դուք-ով եք խոսալու:
-----------
Առաջ՜, Առաջ՜
-----------
2 Ադմին
Ինչո՞ւ ես այսպես վախեցած ինձնից отказ կանգնում: Թե՞ դեռ չգիտեիր, կամ կասկածում էիր՝ ով է անցել:
Հիմա ի՞նչ կասես, արդեն համաձա՞յն ես իմ ամեն ասածի հետ:
Հը, տղաներ անդ աղջիկներ, էս ինչի՞ ձայներդ դուրս չի գալիս:
Ի՞նչ եղաք:
Աուուուուուու՜
Phenomen
19-02-08 • 23:56 PM
64Եղբայր, քեզ ի՞նչն է ավելի շատ ցանկալի, որ Սերժին մի երկու օրով նախագահ հայտարարեն, հետո գլուխը ջարդելով հեռացնեն, բայց դու այդ երկու օրվա մեջ հասցնես քո գրազը տանե՞լ, թե՞ որ գրազդ տարվես, բայց ապրես ազատ երկրում և ոչ թե Ազատիչի:
F5-admin
20-02-08 • 00:28 AM
65Փաստորեն, անցկացվել են մի քանի exit-poll-եր, ու ստացվել են հակասական տվյալներ:
Populus (126 ընտրական տեղամասեր)
Սերժ Սարգսյան - 57,1%
Լևոն Տեր Պետրոսյան - 17.4%
Արթուր Բաղդասարյան - 14.6%
«Ալյանս» (Էջմիածինի, Աբովյանի և Շիրակի մարզի թվով 100 տեղամասերում հարցման ենթարկված 3055 քաղաքացիներ)
Լևոն Տեր Պետրոսյան - 37.7%
Սերժ Սարգսյան - 35.4%
Արթուր Բաղդասարյան - 15.5%
«Ալֆա-ԳԱ» (100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում):
Լեւոն Տեր-Պետրոսյան - 54,2%
Սերժ Սարգսյան - 24,4%
Վահան Հովհաննիսյան - 8,4%
F5-admin
20-02-08 • 00:37 AM
66Jojoba-ին. ես ոչ վախեցա, ոչ էլ քեզնից հրաժարվեցի… Սերժի հաղթանակի նկատմամբ քո հավատը չի կարող իմ մոտ նման ժխտողական զգացումներ առաջացնել:
Տղաների կողմից՝ դու մեր ձայնը կլսես վաղը եւ վաղվան հաջորդող մնացած օրերի ընթացքում:
Եթե Սերժը տենց պիտի հաղթեր, ուրեմն սա այն դեպքը չի, որ հաղթողին չեն դատում (победителям не судят): Ինքը ո՞ւմ հաղթեց: Լեւոնի՞ն: Սխալվում ես: Նա հաղթեց մի ամբողջ ազգի: Հաղթեց՝ ապացուցելով, որ մեր ազգի մեծ մասի համար ճիշտը վերվարածներ դիտելն է: Հաղթեց՝ ապացուցելով, որ Հայաստանի բնակչության մեծ մասին կարելի է «բլդուխ» անել ու հետո էլ ասել՝ լավ, չեմ կտտացնում, որովհետեւ դու արդեն… կտտցված ես:
Թե չէ դրել ես՝ վախեցաք: Ես վախեցողը չեմ. ես ընդամենը սարսափում եմ մեր ժողովրդի մեծ մասի մակարդակի ցածր լինելուց ու ստրկամտությունից (թող ներեն նրանք ինձ):
Մենք չունենք քաղաքացիական հասարակություն, մենք ունենք ընդամենը «քամակ մտնողների« մի մեծ բանակ, ավելի հզոր, քան մեր Ազգային Բանակն է:
Ինձ սա է ավելի շատ ցավ պատճառում, քան Սերժի հնարավոր հաղթանակը:
F5-admin
20-02-08 • 00:48 AM
67Երկու թիվ եւ մեկ համեմատություն
2008
Մասնակցել է 1.641.672 քաղաքացի կամ 69,25 %-ը:
2003
Մասնակցել է 1.426.223 քաղաքացի կամ 61.6%-ը:
Ստացվում է, որ այս 5 տարիների ընթացքում մեր ընտրողների ակտիվությունը բարձրացավ համարյա 8%-ով, որը, ելնելով իրականությունից, խելքին մոտ չեմ համարում:
Jojoba
20-02-08 • 01:04 AM
68ներող կլինեք , բայց Սերժը սաղիդ Պուպուլուս արեց.
Phenomen
20-02-08 • 01:05 AM
69բերանդ կարգին բացի Ժոժ
F5-admin
20-02-08 • 01:06 AM
70elections.am-ից ստացված տվյալներ (00:04)
Սարգսյան Սերժ Ազատի - 74,650
Լևոն Տեր Պետրոսյան - 14,552
Արթուր Բաղդասարյան - 14,430
Phenomen
20-02-08 • 01:09 AM
71ադմին, էդ 00:24-ը ինչ է
Jojoba
20-02-08 • 01:09 AM
72я тут не причём, это всё он
Jojoba
20-02-08 • 01:12 AM
73դա, 23:24 19.02
հավանաբար ադմինը դա copy-է արել սայթի վրայից, իսկ եթե նկատել ես, 1 ժամվա տարբերություն կա, սայթի եվ երեվան time-ի միջեվ
F5-admin
20-02-08 • 01:16 AM
74elections.am-ից ստացված տվյալներ (00:14)
Սարգսյան Սերժ Ազատի - 81,669
Լևոն Տեր Պետրոսյան - 16,562
Արթուր Բաղդասարյան - 16,117
Վահան Հովհաննիսյան - 7,130
00:14 - ժամն է, թե երբ եմ նայել
Jojoba
20-02-08 • 01:20 AM
75ժողովուրդ, շատ մի հուզվեք, կակ ռազ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկնում են Վերվարածները, այնպես որ նայեք եվ հաճույք ստացեք.
Նման դեպքերում իհարկե կարելի է դիմադրել , բայց դատական բժիշկները դա խորհուրդ չեն տալիս. Այնպես որ վայելեք :-Ճ
F5-admin
20-02-08 • 01:24 AM
76elections.am-ից ստացված տվյալներ (00:21)
Սարգսյան Սերժ Ազատի - 100,391
Լևոն Տեր Պետրոսյան - 21,639
Արթուր Բաղդասարյան - 20,835
Վահան Հովհաննիսյան - 8,991
Jojoba
20-02-08 • 01:26 AM
77լավ կատակը մի կողմ, քանի անցնել են ընտրություններ վայր դրեք ձեր զենքը եվ հանգստացեք, եթե տեսնեք, որ ուժերը վերականգնելու ժամանակն է, ապա վելկոմ թու Հանրապետական Կուսակցություն
մեզ միշտ էլ պետք են բանիմաց մարդիկ
F5-admin
20-02-08 • 01:37 AM
78elections.am-ից ստացված տվյալներ (00:36)
Սարգսյան Սերժ Ազատի - 114,652
Լևոն Տեր Պետրոսյան - 25,971
Արթուր Բաղդասարյան - 24,764
Վահան Հովհաննիսյան - 10,682
F5-admin
20-02-08 • 01:40 AM
79Jojoba, զ/ճ-ս 120/80 է, ի՞նչ անեմ
F5-admin
20-02-08 • 01:43 AM
80Մեր ընտրողների մասին որոշ տեղեկություններ. (00:42)
Տիգրան Կարապետյան - 950
Վազգեն Մանուկյան - 947
F5-admin
20-02-08 • 01:44 AM
81Քնարերգուն հաղթում է մաթեմատիկոսին…
F5-admin
20-02-08 • 01:48 AM
82elections.am-ից ստացված տվյալներ (00:46)
Սարգսյան Սերժ Ազատի - 130,232
Լևոն Տեր Պետրոսյան - 31,982
Արթուր Բաղդասարյան - 30,606
Վահան Հովհաննիսյան - 12,652
F5-admin
20-02-08 • 02:01 AM
83elections.am-ից ստացված տվյալներ (01:00)
Սարգսյան Սերժ Ազատի - 157,343
Լևոն Տեր Պետրոսյան - 39,717
Արթուր Բաղդասարյան - 38,606
Վահան Հովհաննիսյան - 15,012
P.S. - Մի փոքր մխիթարանք: Արտաշի ձայների թիվը դեռ չի հասել 1000-ի (այս պահին 934 է):
F5-admin
20-02-08 • 02:07 AM
84elections.am-ից ստացված տվյալներ (01:05)
Սարգսյան Սերժ Ազատի - 169,112
Լևոն Տեր Պետրոսյան - 43,351
Արթուր Բաղդասարյան - 43,191
Վահան Հովհաննիսյան - 16,560
Հ.Գ. - Արթուրը ընդհուպ մոտենում է Լեւոնին:
F5-admin
20-02-08 • 02:12 AM
85elections.am-ից ստացված տվյալներ (01:10)
Սարգսյան Սերժ Ազատի - 171,211
Լևոն Տեր Պետրոսյան - 44,596
Արթուր Բաղդասարյան - 43,801
Վահան Հովհաննիսյան - 16,879
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք
F5-admin
20-02-08 • 02:16 AM
86elections.am-ից ստացված տվյալներ (01:15)
Սարգսյան Սերժ Ազատի - 193,921
Լևոն Տեր Պետրոսյան - 52,548
Արթուր Բաղդասարյան - 50,309
Վահան Հովհաննիսյան - 18,787
Jojoba
20-02-08 • 02:19 AM
87իմաստը՞.
մտածում ես, թե լեվոնի սպիտակ ձիու/jeepov/գալու է եվ անցնելու սաղին՞
Ադմին, պլիս մի խաբի քեզ, եվ արի փեշիդ քարը թափի. Հերիք է, խաղացինք-խաղացինք, հիմա էլ գնանք մի քիչ հանգստանանք. սրանով կյանքր չի վերջանում, այլ վաղը նոր օր է, պետք է գնալ գործի, փող աշխատել, ընտանիք պահել, եվ այլն
վսյո,
իզուր մի բարդացրու, քո եվ ուրիշ մարդկանց հոգեկան առողջությունը.
F5-admin
20-02-08 • 02:21 AM
88elections.am-ից ստացված տվյալներ (01:20)
անփոփոխ
F5-admin
20-02-08 • 02:26 AM
89elections.am-ից ստացված տվյալներ (01:25)
Սարգսյան Սերժ Ազատի - 202,987
Լևոն Տեր Պետրոսյան - 56,167
Արթուր Բաղդասարյան - 52,557
Վահան Հովհաննիսյան - 19,905
F5-admin
20-02-08 • 02:28 AM
90Jojoba, ես ընտամենը տեղեկացնում եմ ինձ եւ մյուսներին: Իսկ քո ասած “все"-ն դեռ այնքան էլ “все” չի:
Sureyan
20-02-08 • 02:29 AM
91Բարի՛ կեսգիշեր:
Ես չհասկացա Ժոժոբա` չարախնդո՞ւմ եք, թե՞՝ ինչ: Որ այդ աստիճան ծաղրում եք հազարամյա ժողովրդին:
Հարցը ԼՏՊ-ը չէ: Ուղղակի բոլորիս խաբում են:
Կարո՞ղ ենք տղավարի մեր ձայնին տեր լինել` սա՛ է հարցը:
Կեղծիքներով կշարժվե՞նք առաջ, թե՞ մի պահ, վտանգելով որոշ բաներ, կպայքարենք:
Ես ու էլի շատ մարդիկ պատրա՛ստ ենք պայքարի:
F5-admin
20-02-08 • 02:31 AM
92elections.am-ից ստացված տվյալներ (01:30)
Սարգսյան Սերժ Ազատի - 216,079
Լևոն Տեր Պետրոսյան - 60,563
Արթուր Բաղդասարյան - 57,514
Վահան Հովհաննիսյան - 21,073
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք
Ես դուրս եմ գալիս ծխախոտ գնելու… երեւի մեկ էլ 15 րոպե անց թարմացնեմ:
Phenomen
20-02-08 • 02:37 AM
93Կեղծիքներով կշարժվե՞նք առաջ, թե՞ մի պահ, վտանգելով որոշ բաներ, կպայքարենք:
Ոչ մեկդ չփորձեք Ժոժոյի գրազը վտանգել: Մարդը սոված կմնա:
Sureyan
20-02-08 • 02:49 AM
94Ֆենոմեն ջան, լավ է հումորդ (ոչի՞նչ որ “դու"-ով) տեղն է:
Իմը սկսում է չհերիքել:
Ախր Ռաֆաելից էլ լավ են նկարում: Դալին էլ կարծում էր, թե սյուրռեալիզմը հենց ինքն է…
Բոլորին պնդություն ու անկոտրուն կամք:
Առայժմ:
Ադմին ջան, շատ չծխե՛ս:
F5-admin
20-02-08 • 02:56 AM
95elections.am-ից ստացված տվյալներ (01:55)
Սարգսյան Սերժ Ազատի - 273,373
Լևոն Տեր Պետրոսյան - 81,829
Արթուր Բաղդասարյան - 77,012
Վահան Հովհաննիսյան - 28,357
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Jojoba
20-02-08 • 02:58 AM
962 Phenomen
Phenomen ջան, քանի դուք կաք, ես երբեք սոված չեմ մնա
Միշտ կգտնվի մեկը, որը ժամանակ առ ժամանակ ուղեղը աշխատացնելու փոխարեն (քեզ կամ որեւէ մեկին նկատի չունեմ) հաճախ հիմնվում է սրտի աշխատանքից առաջացած աղմուկի վրա եվ փորձում է ինքն իրեն համոզել մի բան, որը բնության բոլոր օրենքների դեմ է:
Չէ, ես հայտնի անեկդոտի հայտնի հերոսը չեմ, որը փող էր աշխատում սրա-նրա հետ գրազ գալով, ուղղակի ցավում եմ, որ այս սայթում հավաքվել են մոտ 5-10 ակտիվ եվ հասուն տղամարդիկ (աղջկա հոտ չեմ առնում) եւ զբաղվում ենք անկապ ձեռնաշարժությամբ:
Ինչո՞ւ. դե, որովհետեւ, ուրիշ կերպ այս ամենը դժվար է կոչել, միայն խնդրում եմ պոպուլիստական հայտարարություններ չանեք,«ինչպես համարձակվիր իմ երեխաների ապագան ....». խոսքը ուրիշ բանի մասին էր:
Իսկ մնացածներին կրկնեմ, որ ձեր երեխաների ապագան ձեր ձեռքում է. (հաստատ Դեմիրճյանի, Լեվոնի, կամ Սերժի ձեռքի գործ չի):
F5-admin
20-02-08 • 02:59 AM
97Առաջարկում եմ, նախ եւ առաջ հայերին ընդգրկել այդ գրքում, որպես… դուք էլ հասկացաք, թե ինչ առանձնահատկության համար: Թեկուզ նրա համար, որ Տիգրանին ու Վազգենին հավասարեցնում է իրար:
F5-admin
20-02-08 • 03:01 AM
98elections.am-ից ստացված տվյալներ (02:00)
Սերժ Սարգսյան - 277,304
Լևոն Տեր Պետրոսյան - 84,234
Արթուր Բաղդասարյան - 78,289
Վահան Հովհաննիսյան - 28,798
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 03:12 AM
99elections.am-ից ստացված տվյալներ (02:10)
Սերժ Սարգսյան - 311,251
Լևոն Տեր Պետրոսյան - 96,213
Արթուր Բաղդասարյան - 90,406
Վահան Հովհաննիսյան - 32,154
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Ջոկում եք, բոլոր ալիքներն անցան կինոների…
F5-admin
20-02-08 • 03:22 AM
100elections.am-ից ստացված տվյալներ (02:20)
Սերժ Սարգսյան - 337,250
Լևոն Տեր Պետրոսյան - 103,677
Արթուր Բաղդասարյան - 98,412
Վահան Հովհաննիսյան - 34,519
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Հ.Գ. Մի բանն է լավ. գոնե Գեղամյանը Կարապետիչի վրա խոսալու երես ու “դուխ” չի ունենա ( 2309 vs. 3172)
Sureyan
20-02-08 • 03:22 AM
101F5admin` ուղղեք` elections.am:
Չնայած պարտադիր չէ, կարելի էր գրել armenian_masterpiece.am
Բարի գիշեր, վաղը երևի կտեսնվեվք:
F5-admin
20-02-08 • 03:30 AM
102elections.am-ից ստացված տվյալներ (02:30)
Սերժ Սարգսյան - 352,181
Լևոն Տեր Պետրոսյան - 110,057
Արթուր Բաղդասարյան - 103,452
Վահան Հովհաննիսյան - 35,854
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 03:40 AM
103elections.am-ից ստացված տվյալներ (02:40)
Սերժ Սարգսյան - 393,519
Լևոն Տեր Պետրոսյան - 122,888
Արթուր Բաղդասարյան - 117,440
Վահան Հովհաննիսյան - 39,777
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 03:42 AM
104elections.am-ում մի հատ իկոնկա կա - Քվեարկության ընթացիկ արդյունքներ - ներքեւում, աջ կողմում
F5-admin
20-02-08 • 03:47 AM
105Sureyan ջան, ուղղեցի, մերսի:
F5-admin
20-02-08 • 03:50 AM
106A.S., ես ընդհամենը կատակում էի… իսկ սրանց մի քանի հազարը բան չի որոշում: Եթե հավես ունես, գումարի իրար, կհամոզվես:
F5-admin
20-02-08 • 03:52 AM
107elections.am-ից ստացված տվյալներ (02:50)
Սերժ Սարգսյան - 419,947
Լևոն Տեր Պետրոսյան - 136,850
Արթուր Բաղդասարյան - 126,145
Վահան Հովհաննիսյան - 42,990
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 03:53 AM
108Ոնց որ թե Լեւոնը սկսում է Արթուրից պոկվել, ճիշտ հասկացա՞ (խոսքը վերջին թվերի մասին է)
Մտահոգ
20-02-08 • 03:58 AM
109Որ ինչ, կարեւորն էն է, որ Սերժը խիստ առաջ է ընկել…
F5-admin
20-02-08 • 04:01 AM
110elections.am-ից ստացված տվյալներ (03:00)
Սերժ Սարգսյան - 454,067
Լևոն Տեր Պետրոսյան - 151,202
Արթուր Բաղդասարյան - 139,896
Վահան Հովհաննիսյան - 47,343
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 04:04 AM
111Մի խոսքով… Սերժն արեց այն, ինչին ընդունակ էր ինքը, հանրապետականները ու պետական չինովնիկները: Մնում է մարսեն:
Մտահոգ
20-02-08 • 04:06 AM
112Անհոգ կաց… լավ էլ կմարսեն: Ինչի պիտի չմարսեն: Մի հատ լավ քոթակ կտան ժողովրդին եւ կյանքը կշարունակվի այնպես, ինչպես մինչեւ հիմա էր:
F5-admin
20-02-08 • 04:11 AM
113elections.am-ից ստացված տվյալներ (03:10)
Սերժ Սարգսյան - 471,230
Լևոն Տեր Պետրոսյան - 158,562
Արթուր Բաղդասարյան - 145,151
Վահան Հովհաննիսյան - 49,121
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Democrat
20-02-08 • 04:18 AM
114Որ ասում էի՝ չոբանի երկիր ենք, չեք հավատում:
Լավ, իսկ կարո՞ղ ենք մենք էլ իմանալ, թե ի՞նչ պետք է անեն Լեւոնը եւ իր համակիրները: Լավ, ասենք, հավաքվեցին մի 100 հազար հոգի: Հետո՞: Ինչքան հասկացել եմ իր խոսքից, նա չի պատրաստվում խախտել սահմանադրական իրավունքը: Ասնեք, տվեց դատի (սահմանադրական): Հետո՞: Սպասենք մի 30 օր մինչեւ սահմանադրականի պատասխանին (դուք էլ գիտեք, թե ինչ պատասխան է լինելու): Վե՞րջը: Ի՞նչ: Ասենք, մի 10-15 օր էլ հավաքվեցին մարդիկ, ու օր-օրի պակասող թվով: Ի՞նչ պիտի լինի: Ո՞վ կարող է ասել:
F5-admin
20-02-08 • 04:21 AM
115elections.am-ից ստացված տվյալներ (03:20)
Սերժ Սարգսյան - 481,666
Լևոն Տեր Պետրոսյան - 162,647
Արթուր Բաղդասարյան - 149,107
Վահան Հովհաննիսյան - 50,265
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 04:32 AM
116elections.am-ից ստացված տվյալներ (03:30)
Սերժ Սարգսյան - 485,518
Լևոն Տեր Պետրոսյան - 164,497
Արթուր Բաղդասարյան - 150,896
Վահան Հովհաննիսյան - 50,863
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Մեկ-մեկ էլ a1plus.am-ը նայեք, հետաքրքիր նյութեր ու վիդեոներ կան:
Democrat
20-02-08 • 04:37 AM
117Այ, սենց էլ ապրում ենք… Աջափնյակի ոստիկանապետը 2 ԱԺ պատգամավորի ներկայությամբ ԼՏՊ-ի վստահված անձ է ծեծում., այն էլ՝ երկրապահ..
Եվ ի՞նչ է մնում սրանից ավելին, ի՞նչ սահմանադրական իրավունք, ի՞նչ օրենք եւ ի՞նչ օրենքի պահապան…
F5-admin
20-02-08 • 04:42 AM
118elections.am-ից ստացված տվյալներ (03:40)
Սերժ Սարգսյան - 485,930
Լևոն Տեր Պետրոսյան - 165,289
Արթուր Բաղդասարյան - 150,276
Վահան Հովհաննիսյան - 50,882
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 04:46 AM
119Ժողովուրդ, վայթեմ elections.am-ը կախվել է…
Համ Արմենիա-TV-ի թվերն ինչ-որ առաջ են անցել, համ էլ… Արթուրի ձայները պակասում են, գոնե ավելանան: Ես ստուգում եմ մի քանի անգամ, նոր եմ սեղմում «Մեկնաբանել» կոճակը…
Democrat
20-02-08 • 04:49 AM
120Մի բան ասեք, հասկանամ… Լեւոնի միտինգը 15:00-ին է, թե՞ 11:00-ին:
F5-admin
20-02-08 • 04:51 AM
121elections.am-ից ստացված տվյալներ (03:50)
Սերժ Սարգսյան - 498,496
Լևոն Տեր Պետրոսյան - 175,111
Արթուր Բաղդասարյան - 154,076
Վահան Հովհաննիսյան - 53,057
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 05:01 AM
122elections.am-ից ստացված տվյալներ (04:00)
Սերժ Սարգսյան - 571,524
Լևոն Տեր Պետրոսյան - 199,927
Արթուր Բաղդասարյան - 178,113
Վահան Հովհաննիսյան - 61,261
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
FRIEND
20-02-08 • 05:02 AM
123Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
20.02.08 01:37
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը տեղեկացնում է, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է էքզիթ պոլ՝ ելքի հարցում շուրջ 50.000 քաղաքացիների շրջանում Երևանում և բոլոր մարզերում: Ստացված արդյունքները դասակարգվել են հետևյալ համամասնությամբ.
Արթուր Բաղդասարյան -35%
Սերժ Սարգսյան - 33%
Լևոն Տեր-Պետրոսյան - 20,5%
Վահան Հովհաննիսյան - 7,0%
Մյուս թեկնածուները հավաքել են ընտրողների ձայների չորս տոկոսը:
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը տեղեկացնում է, որ արդեն հրապարակված էքզիթ պոլի երկու արդյունքների համաձայն, որոնց մի դեպքում Սերժ Սարգսյանն է հաղթել առաջին փուլում, մյուս դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը չեն արտացոլում իրականությունը:
Ավելին, իշխանական քարոզչամեքենայի ակտիվ պրոպագանդումը առաջին փուլով ընտրությունները ավարտելու մասին ևս մեկ անգամ փաստում է, այն իրողությունը, որ ընտրությունների արդյունքում կատարված կեղծիքների և զանգվածային լցոնումների նպատակը մեկ փուլով ընտրությունների արդյունքների ամփոփման խնդիր էր հետապնդում: Առաջին փուլով ընտրությունները ավարտելու մասին էր ընտրություններից առաջ խոսում նաև մյուս թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարում է, որ ուշադիր հետևում է ձայների հաշվման գործընթացին և դրանց ավարտից հետո նախագահական ընտրությունների առնչությամբ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
F5-admin
20-02-08 • 05:05 AM
124Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
02:10 - Աննախադեպ եւ լայնածավալ կեղծիքների պատճառով նախապես հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքի մասնակիցները կսկսեն հավաքվել Մատենադարանի մոտ ժ. 11-ից։
Աղբյուր
F5-admin
20-02-08 • 05:11 AM
125elections.am-ից ստացված տվյալներ (04:10)
Սերժ Սարգսյան - 600,499
Լևոն Տեր Պետրոսյան - 214,933
Արթուր Բաղդասարյան - 188,211
Վահան Հովհաննիսյան - 64,771
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Մտահոգ
20-02-08 • 05:14 AM
126Ներող եղեք, էլ ուղեղս չի աշխատում, իսկ Սերժ Սարգսյանը քանի ձայն պետք է հավաքի, որ 1-ին փուլով անցնի: Մի 800 հազար, չէ՞, երեւի:
F5-admin
20-02-08 • 05:18 AM
127Դե եթե 1,641,672-ը բաժանում ենք 2-ի, ստացվում է 820,836:
F5-admin
20-02-08 • 05:22 AM
128elections.am-ից ստացված տվյալներ (04:20)
Սերժ Սարգսյան - 623,483
Լևոն Տեր Պետրոսյան - 225,489
Արթուր Բաղդասարյան - 195,724
Վահան Հովհաննիսյան - 67,655
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 05:27 AM
129Չեմ էլ իմանում, արժի՞ արդյոք շարունակել թվերի այս շարանը… մեկ է, վերջնական թվերը մոտեցվելու են Populus-ի թվերին (Սերժ Սարգսյան - 57,1%, Լևոն Տեր Պետրոսյան - 17.4%, Արթուր Բաղդասարյան - 14.6%): Դե, ասենք, պլյուս-մինուս մի 2-3%:
Լավ, ամեն դեպքում շարունակեմ: Մեկ է քնել չկա…
F5-admin
20-02-08 • 05:32 AM
130elections.am-ից ստացված տվյալներ (04:30)
ԱՆՓՈՓՈԽ
Կարո՞ղ է որեւէ մեկը պատասխանել. ինչպե՞ս է լինում, որ Արմենիա-TV-ի թվերն առաջ են ընկնում elections.am-ի թվերից:
F5-admin
20-02-08 • 05:41 AM
131elections.am-ից ստացված տվյալներ (04:40)
Սերժ Սարգսյան - 667,979
Լևոն Տեր Պետրոսյան - 248,373
Արթուր Բաղդասարյան - 212,817
Վահան Հովհաննիսյան - 73,862
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Մտահոգ
20-02-08 • 05:48 AM
132Ես էլ գնացի… բարին ընդ ձեզ:
F5-admin
20-02-08 • 05:52 AM
133elections.am-ից ստացված տվյալներ (04:50)
Սերժ Սարգսյան - 670,457
Լևոն Տեր Պետրոսյան - 249,606
Արթուր Բաղդասարյան - 213,581
Վահան Հովհաննիսյան - 74,147
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:02 AM
134elections.am-ից ստացված տվյալներ (05:00)
Սերժ Սարգսյան - 678,738
Լևոն Տեր Պետրոսյան - 253,878
Արթուր Բաղդասարյան - 216,470
Վահան Հովհաննիսյան - 75,734
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:12 AM
135elections.am-ից ստացված տվյալներ (05:10)
Սերժ Սարգսյան - 684,687
Լևոն Տեր Պետրոսյան - 256,570
Արթուր Բաղդասարյան - 218,017
Վահան Հովհաննիսյան - 76,481
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:21 AM
136elections.am-ից ստացված տվյալներ (05:20)
Սերժ Սարգսյան - 713,898
Լևոն Տեր Պետրոսյան - 271,368
Արթուր Բաղդասարյան - 227,577
Վահան Հովհաննիսյան - 80,230
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:32 AM
137elections.am-ից ստացված տվյալներ (05:30)
Սերժ Սարգսյան - 738,084
Լևոն Տեր Պետրոսյան - 286,369
Արթուր Բաղդասարյան - 235,439
Վահան Հովհաննիսյան - 84,453
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:40 AM
138elections.am-ից ստացված տվյալներ (05:40)
ԱՆՓՈՓՈԽ
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 06:53 AM
139elections.am-ից ստացված տվյալներ (05:50)
Սերժ Սարգսյան - 770,123
Լևոն Տեր Պետրոսյան - 304,269
Արթուր Բաղդասարյան - 244,836
Վահան Հովհաննիսյան - 89,023
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 07:01 AM
140elections.am-ից ստացված տվյալներ (06:00)
Սերժ Սարգսյան - 771,939
Լևոն Տեր Պետրոսյան - 305,438
Արթուր Բաղդասարյան - 245,962
Վահան Հովհաննիսյան - 89,437
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
Ի միջի այլոց, այլադակություններն այնքան շատ են, որ չեմ էլ հասցնում նորմալ լուսաբանել: Օրինակ՝ Դավթաշենի թիվ 5/12 ընտրատարածքի մոտ Ծաղիկ Ռուբոյի եղբոր՝ Սամվելի որդիները (Արտյոմ եւ Արթուր) եւ նրանց խումբը դաժան ծեծի են ենթարկել Տեր-Պետրոսյանի շտաբի 3 ակտիվիստներին` Արթուր Վարդանյանին, Գեւորգ Սարգսյանին եւ Աժ պատգամավոր` Սասուն Միքայելյանի եղբոր որդուն: Մանրամասները՝ կարդացեք այստեղ:
F5-admin
20-02-08 • 07:11 AM
141elections.am-ից ստացված տվյալներ (06:10)
Սերժ Սարգսյան - 775,857
Լևոն Տեր Պետրոսյան - 307,236
Արթուր Բաղդասարյան - 247,685
Վահան Հովհաննիսյան - 89,807
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 07:21 AM
142elections.am-ից ստացված տվյալներ (06:20)
Սերժ Սարգսյան - 779,238
Լևոն Տեր Պետրոսյան - 309,206
Արթուր Բաղդասարյան - 248,355
Վահան Հովհաննիսյան - 90,123
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 07:31 AM
143elections.am-ից ստացված տվյալներ (06:30)
Սերժ Սարգսյան - 782,233
Լևոն Տեր Պետրոսյան - 310,793
Արթուր Բաղդասարյան - 249,462
Վահան Հովհաննիսյան - 90,399
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 07:40 AM
144elections.am-ից ստացված տվյալներ (06:40)
Սերժ Սարգսյան - 789,667
Լևոն Տեր Պետրոսյան - 314,798
Արթուր Բաղդասարյան - 251,991
Վահան Հովհաննիսյան - 91,245
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 07:50 AM
145elections.am-ից ստացված տվյալներ (06:50)
Սերժ Սարգսյան - 801,336
Լևոն Տեր Պետրոսյան - 322,975
Արթուր Բաղդասարյան - 256,295
Վահան Հովհաննիսյան - 93,331
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 08:00 AM
146elections.am-ից ստացված տվյալներ (07:00)
Սերժ Սարգսյան - 803,211
Լևոն Տեր Պետրոսյան - 323,707
Արթուր Բաղդասարյան - 256,686
Վահան Հովհաննիսյան - 93,502
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 08:12 AM
147elections.am-ից ստացված տվյալներ (07:10)
Սերժ Սարգսյան - 816,586
Լևոն Տեր Պետրոսյան - 330,883
Արթուր Բաղդասարյան - 260,077
Վահան Հովհաննիսյան - 95,414
Հ.Գ. Այս էջը 5 րոպեն մեկ refresh արեք:
F5-admin
20-02-08 • 08:20 AM
148elections.am-ից ստացված տվյալներ (07:20)
Սերժ Սարգսյան - 822,495
Լևոն Տեր Պետրոսյան - 333,944
Արթուր Բաղդասարյան - 262,182
Վահան Հովհաննիսյան - 95,933
Քանի որ Սերժ Սարգսյանը հատեց 50%-ի սահմանագիծը, իսկ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, ես դադարեցնում եմ ձայների 10-րոպեական ներկայացումը:
Տեսնենք, թե վաղն ինչ է գլխներիս գալու:
Ազիան
20-02-08 • 14:53 PM
149ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Այս ինը հոգուց յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները, ունեցել է հաջողություններ եւ ձախողումներ: Նրանց մեջ չկան հրեշտակներ ու հերոսներ, եւ չկան թշնամիներ ու հրեշներ: Նրանցից որեւէ մեկի ընտրվելու դեպքում կյանքը փետրվարի 19-ից հետո չի դառնա ոչ դրախտ, ոչ էլ դժոխք: Պարզապես կան առավել կամ պակաս արժանավորներ:
Քաղաքացի
20-02-08 • 23:49 PM
150Ժողովուրդ, այսպիսի տոտալ տեռոռի դեպքում արդյունքները չեն ամփոփում, այլ դրանց չեղյալ համարելու գործընթացը, ինչը կունենա իր տրամաբանական հանգուցալուծումը:
Sureyan
21-02-08 • 00:24 AM
15121.02.2008
15.00
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)