Յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը համաշխարհային հանրությունը նշում է Ծխախոտի եւ ծխախոտամոլության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կոչն է՝ «Ծխախոտից ազատ միջավայր»: Այսինքն՝ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեր շրջապատը հնարավորինս քիչ աղտոտվի ծխախոտի մահաբեր ծխով:
Այս առիթով ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, որ.
• Որպես մահացության պատճառ, աշխարհում ծխախոտը զբաղեցնում է 2-րդ տեղը
• Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան
• 2006 թվականին ծխախոտից տարեկան մահերի թիվն անցել է 10 միլիոնից
• Մինչեւ 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում
• Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնը համարվում են մշտական ծխողներ
• Հայաստանում ծխում են տղամարդկանց 64%-ը եւ կանանց մոտավորապես 1.3%-ը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
5 մեկնաբանություն
Քաղաքացի
01-06-07 • 10:34 AM
1F5-admin ջան, կարելի է հետաքրքվել թե դու անձամբ ե՞րբ ես սկսելու հետևել <<քարոզիր ինչ անում ես, և արա ինչ քարոզում ես>> ասացվածքին հենց վերը բերված հայտարարության ենթատեքստում:
F5-admin
01-06-07 • 11:00 AM
2Բան չմնաց… շատ շուտով
Քաղաքացի
01-06-07 • 12:22 PM
3Կյանքի՞դ...
F5-admin
01-06-07 • 13:06 PM
4Կարծում եմ, դու ինձ ճիշտ հասկացար…
Ի միջիայլոց, այսօր էլ Երեխաների պաշտպանության համաշխարհային օրն է… Մտածեք այդ ուղղությամբ եւս
Քաղաքացի
01-06-07 • 16:55 PM
5Մենք միշտ մտածում ենք այդ ուղղությամբ, դեռ ավելին ուզում ենք, որ ուրիշներն էլ մտածեն ու իրենց երեխաների մոտ ՉԾԽԵՆ:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)