Ժող ջան, կարդում եմ ձեր գրածները եւ զարմանում, թե ինչու եք այսքան էմոցիաներով լցվել: Ախր ամեն ինչ այնքան պարզ է դառնում, երբ որ նայում ենք թվերին:
Լավ, սկսենք տրամաբանել միասին: Մեր սկզբնական թիվը Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվն է, որը, եթե չեմ սխալվում, կազմում է 2 միլ 200 հազարի:
Հայաստանի նման երկրում սովորաբար քվերակությանը մասնակցում են ընտրողների ոչ ավելի, քան 70 տոկոսը: Քանի որ ընտրողների մի մեծ մասսա (ոնց որ ես) Հայաստանում չեն, եկեք վերցնենք հենց իմ ասած 70%-ը:
Այսպիսով, փետ 17-ին կունենանք 2.200.000 x 70%= 1.540.000 քվե
Հիմա անցնենք ամենակարեվոր մասին: Բոլորդ դժգոհում եք Սերժ Սարգսյանից այն բանում, որ նա օգտագործում է իր բոլոր լծակները ու ադմինիստրատիվ ռեսուրսները: Ավելի վատ Ձեզ համար
Քաղաքականության մեջ սենց աքսիոմա կա. Հայաստանի նման երկրներում, եթե ընտրությունների ժամանակ կիրառվում են ադմինիստրատորական լծակներն օգտագործելու ուժերը, ապա կարելի է հաստատ ասել, որ ընտրողների 27-33%-ը մեխանիկորեն, ակամա կամ նպատակասլաց ընտրելու է այդ ուժերը գործադրող պաշտոնյաին, մեր դեպքում՝ վարչապետ Սարգսյանին: Հասկանում եք, չէ՞, թե խոսքն ինչի մասին է. ԲԱՆԱԿ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ, ՄԻՆԻԱՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՎ, ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐ, ՀԱՐԿԱՅԻՆՆԵՐ… մնացածը թողնում եմ Ձեզ:
Ենթադրենք, թե մեր վարչապետը խիստ բարի է, կամ էլ՝ շտաբը լավ չի աշխատում, ու ընդամենը… 15%-ն է իր 100%-ոց ընտրազանգվածը (այսինքն, մի 10-15% скидка արեցի):
Այսպիսով, փետ 17-ին Ս.Սարգսյանը ՀԱՍՏԱՏ ՈՒՆԻ 1.540.000 x 15%= 231.000 քվե
Տակը մնաց՝ 1.540.000 - 231.000 = 1.309.000
Անցանք առաջ: Հիմա անցնենք հիմնական ձայն բերողներին: Ասեմ, որ տոկոսները դնում եմ ենթադրաբար՝ ըստ իմ ունեցած տպավորությունների:
Արթուր Բաղդասարյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Վահան Հովհաննիսյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Արտաշես Գեղամյան, 10%, 1.309.000-ի 10%= 130.900
Վազգեն Մանուկյան, 7%, 1.309.000-ի 7%= 91.630
Մնացածը՝ 1%, 1.309.000-ի 1%= 13.090
............................
Տակը մնաց՝ 615.230
============
Այս 615.230-ը այն մարդիկ են, ովքեր “արդար ձեւով” իրենց ձայնը տալու են կամ Սերժին, կամ Լեւոնին
Դե հիմա տեսեք, թե ինչ է ստացվում:
Տարբերակ 1
Եթե մնացած ձայները բաշխվում են հավասար (50/50), ապա Լեւոնը ունենում է 307.615 ձայն, իսկ Սերժը՝ 307.615+231.000=538.615 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1.Սերժ Սարգսյան 538.615 ձայն (35%)
2. Լեւոն Տեր-Պետրոսյան 307.615 ձայն (20%)
Տարբերակ 2
Եթե մնացած ձայներում մեծ առավելությամբ հաղթում է Սերժը (80/20), որին ես խիստ կասկածում եմ, ապա Լեւոնը ունենում է 615.230-ի 20%= 123.046 ձայն, իսկ Սերժը՝ 492.184+231.000=723.184 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1. Սերժ Սարգսյան 723.184 ձայն (47%)
2. կամ Արթուրը, կամ Վահանը, 196.350 (13%)
Տարբերակ 3
Եթե մնացած ձայներում մեծ առավելությամբ հաղթում է Լեւոնը (80/20), ապա Լեւոնը ունենում է 615.230-ի 80%= 492.184 ձայն, իսկ Սերժը՝ 123.046+231.000=354.046 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1. Լեւոն Տեր-Պետրոսյան 492.184 ձայն (32%)
2. Սերժ Սարգսյան 354.046 (23%)
Իմ Եզրակացությունները
• Երկրորդ փուլ լինելու է բոլոր դեպքերում
• կամ, 2-րդ փուլ չի լինի, եթե Սերժը բարձրացնի “ադմինիստրատիվ ձայները” ու դիմի մասսայական ընտրակեղծիքների: Սակայն, դատելով արդեն իսկ առկա լարված վիճակից, դժվարանում եմ ասել, թե կարող է Սերժ Սարգսյանը մարսել նման նախագահական գահը…
Եղունգ ունես… մեկ-մեկ էլ կտրի՛ր
13 մեկնաբանություն
Phenomen
05-02-08 • 04:35 AM
1Հարգելի Սեդրակ:
Վերլուծությունդ իրատեսական չէ: Հենց միայն այն պատճառով, որ կան պարզ անճշտություններ:
Նախ, ընտրություններին մասնակցում է Հայաստանում ներկա ընտրողների 70 տոկոսը, այսինքն մոտ 1100000, ինչպես և միշտ եղել է:
Արթուրի ձայները ընդամենը 9 ամիս առաջ 81000 էին, կամ 95000, չեմ հիշում, մեկը Րաֆֆին էր, մյուսը Արթուրը:
Գեղամյանը դրա կեսի չափով էր հավաքոլ: Իսկ քո թվաբանության մեջ ես Լևոնին տրված քվե չհանդիպեցի: Կներես, բայց ձայները բաժանեցիր, տակն էլ ինչ մնաց` կիսեցիր Սերժի ու Լևոնի մեջ: Տենց չեղավ:
Հետո, եթե նախարարությունները համարում ես Սերժի ռեսուրս, ապա ինչով կարելի է բացատրել, որ persons.am/president2008 կայքում, որը ի դեպ, միակ չկառավարվող կայքն է, քվեների 49 տոկոսը ստանում է Լևոնը:
Հասկանում եմ, որ դրսից էլ են քվեարկում, բայց դա նրա ձայների հարաբերությունը կիջեցնի առավելագույնը 10 տոկոսով: Իսկ ովքե՞ր են մյուս 39 տոկոսը, որ քվեարկում են: Դրանք հենց այն պետական ապարատի մեգաբայթ ուտող պաշտոնյաներն ու բազմահազար ուսանողներն են, ուոնք զզվել են Սերժի ու Ռոբերտի ստից ու համատարած կեղծիքից: Այնպես որ, գտնում եմ, միամտություն է ենթադրել, թե պետական ապարատի վրա այդաստիճան վերահսկողություն կա:
Առաջին փուլում հաղթանակը ինձ համար նույնքան իրատեսական է, որքան երկրորդ փուլինը: Ի վերջո, երկուսն էլ գիտեն, որ կա միավորվելու տարբերակ, որը իրապես թուլացնում է հակառակորդի դիրքերը: Սերժին կարող են միանալ հեղափոխական-սոցիալիստները, Լևոնին` Արթուրն ու Րաֆֆին:
Նկատառում F5 admin-ից - Հարգելի Phenomen, նախ՝ բարով եք եկել, եւ երկրորդը՝ խնդրում ենք գրառումը կատարել Unicode տառատեսակով:
Sedrak
05-02-08 • 12:32 PM
2Հարգելի Phenomen, ծանոթացեք խնդրեմ հետեւյալ մեկնաբանություններիս
Նախագահական ընտրություններին մասնակցությունունն ավելի մեծ է լինում, քան մնացածինը: Իսկ 2,2 млн-ի 70%, որը վերցնում եմ որպես старт, ստացվում է 1,54 млн, ի՞նչն է սխալ
9 ամիս առաջ պառլամենտի ընտրություններ էին, հիմա՝ պրեզիդենտի: Սրանք տարբեր մոտեցումներ են: 9 ամիս առաջ ընտրում էին Օրինացին, հիմա՝ Արթուրին: 9 ամիս առաջ Արթուրը ջարդված էր Քոչարյանի կողմից, հիմա՝ արդեն ուշքի է եկել:
Նախ, այդ հարցումը ոչ մի տվյալ էլ չի կարող տալ, քանի որ հնարավոր են կրկնակի քվեարկություններ: Այսինքն, հենց դու, եթե ժամանակդ ներում է, կարող ես օրը մի 20-30 անգամ քվեարկել: Հետո էլ, որտեղից իմացար, թե ով է քվեարկում այդ սայթում:
Ինձ որ հարցնես, միամտություն է ենթադրել, որ նման վերահսկողություն չկա:
Ինչի չեղավ, ինչն էր սխալ: Որ ասում ես կիսեցի Սերժի ու Լեւոնի մեջ, դա էլ հենց իրենց քվեներ են:
Կներես, բայց քո ասածների մեջ դեռ այնպիսի մի բան չհանդիպեցի, որը ինձ կապացուցեր, որ հաշվարկս սխալ է:
Sedrak
05-02-08 • 12:50 PM
3Եթե հավես ունես, մտիր այս էջը:
Խոսքը 2003-ի նախագահական ընտրությունների 1-ին փուլի մասին է:
Ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) ընդհանուր թիվը, ըստ ընտրողների ցուցակների - 2.315.410
Վավեր քվերաթերթիկների թիվը - 1.426.223
2.315.410 /1.426.223 = 61.6%:
Իսկ ես վերցրել էի 70%: Այսինքն, այս 70%-ը ինչքան փոքրացնենք, այդքան Լեւոնի շանսերը կփոքրանա (տակը բան չի մնա), ու Սերժինը՝ կբարձրանա (որովհետեւ ի սկզբանե նա ունի մոտ 231.000 “стартовый") քվե:
P.S. Հարգելի F5-admin, խնդրում եմ գրառումը տեղադրեք Ընտրություններ-2008 կատեգորիայում:
Phenomen
05-02-08 • 22:54 PM
4Հարգելիներս, գրում եմ ունիքոդով, բայց ստացվում է այն ինչ ստացվում է:
Սեդրակին ասեմ, որ Արտաշին, Վազգենին ու մնացածին նախնական կատյոլից տոկոս հաշվելը ու Լևոնին ոչինչ չտալը քո անձնական գործն է, բայց միտինգներին եկած ոգևորված 40-50000 մարդը գոնի պիտի գրվեն, գումարած շրջանների բազմահազար մասնակիցները:
Իմ անձնական նկատառումներով, Լևոնին պետք է հաշվել հենց այնքան` 230000, ինչքան որ Սերժին, քանի որ Սերժի միտինգներին մարդկանց զոռով են բերում ու հենց դրանով էլ զզվացնում, իսկ Լևոնի միտինգներին մարդկանց մի բան էլ խանգարում են մասնակցել:
Phenomen
05-02-08 • 23:01 PM
5Ու նաեւ նշեմ Սեդրակ ջան, որ նշածս կայքում օրական մի քանի անգամ քվեարկել հնարավոր չէ:
Իմ կարծիքով, Հայաստանում այսօր ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեն գյուղերի բնակիչներն ու օրական հացը մի կերպ վաստակող մարդիկ, այլ հիմնականում պետական պաշտոնյաներն ու ուսանողները, հետևապես իմ հիմնավորումը, որ այս ինտերնետային քվեարկությունը ներկայացնում է նրանց կարծիքը, ավելի համոզիչ է դառնում:
Պետապարատի վրա ուղղակի հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել. իմ ընտանիքի 2 անդամներ աշխատում են նախարարություններում, ծանոթներիցս մոտ 20 հոգի աշխատում են նախարարություններում, Ֆինանսների, գյուղ, արտաքին: Վստահաբար կարող եմ ասել, որ բոլորը մի մարդու պես դեմ են Սերժի ընտրվելուն, ոչ մեկի վրա չկա ճնշում, ընտրելու են տարբեր ուժերի, հիմնականում Լևոնի ու Վահանի կողմնակիցներ են:
Այնուամենայնիվ, երևի դու կմնաս քո կարծիքին, ես էլ իմ, դա դժբախտություն չէ:
Phenomen
05-02-08 • 23:13 PM
6Հարգելի Սեդրակ, թե ինչով եք դուք հիմնավորում որ Ռոբերտը Արթուրին 9 ամիս առաջ ջարդել է, բացարձակ չեմ հասկանում, համ ասում եք ՕԵԿն էր, Արթուրը չեր, համ էլ ասում եք Ռոբերտը Արթուրին ջարդել էր. չի կպնում:
Բացեք Հայաստանյան ընտրությունների կայքը http://www.elections.am և տեսեք, թե ինչ շռայլ եք Վազգենի նկատմամբ, որը նույնիսկ ԱԺ ընտրություններին չմասնակցեց, իսկ 5 տարի առաջ ստացել է խորհրդանշական մի թիվ 12000:
Մի խոսքով ամփոփեմ` Ձեր թվերը չունեն որևէ հիմք, միայն ենթադրություններ:
Phenomen
05-02-08 • 23:20 PM
7Հարգելի ադմինիստրացիա, խնդրում եմ Ձեր օժանդակությունը:
Գրում եմ Ունիքոդով, բայց միաժամանակ ակտիվ է նաև ստեղնաշարի դրայվերը KDWin: Եթե այն անջատում եմ, գրվում է ուղղակի լատինատառ: Ինչ անեմ: Խնդրում եմ խորհուրդ տալ:
Jojoba
06-02-08 • 02:30 AM
8էնքան ասիք, դաժե elections.am-ը տքեց ՚«Wrong IP address or incorrect hostname» - 1:31.17 6.02.2008
F5-admin
06-02-08 • 02:48 AM
9Հարգելի Phenomen, հավատացեք, որ դուք չեք գրում յունիկոդով: Դուք գրում եք սովորական ANSI-ով, եւ միայն, երբ ես transform եմ անում Ձեր գրված տեքստը ANSI-ից Unicode, նոր է այդ տեքստը դառնում ընթեռնելի:
Ինչպե՞ս գրել Unicode-ով
Եթե օգտվում եք KDWin-ից (նկատի ունեմ keyboard driver-ը եւ ոչ թե virus-ը ) ապա Ձեր KDWin-ում ընտրեք Armenian Phonetic Unicode ու գրեք: Պետք է, որ նորմալ գրի հայերեն յունիկոդ-ով: Եթե չի գրում, ուրեմն խնդիր ունեք սիստեմային ֆոնտերի հետ, կամ էլ Ձեր Language Bar-ում դրված է RU եւ ոչ թե EN: Մեկ էլ Arial AMU -ն կարելի է install անել:
Եթե օգտվում եք WinKey-ից, ապա պարզապես սեղմեք դրոշակի վրա, արտաբերվող վիրտուալ ստեղնաշարի վրա աջ-սեղմում (right-click) ու նշեք Unicode-ը:
Phenomen
06-02-08 • 03:11 AM
10Արդեն հասկացա, խորհին շնորհակալություն:
Քաղաքացի
14-02-08 • 00:15 AM
11Սեդրակ ջան էդ քո ասած վարչական ռեսուրսը այս անգամ չի աշխատելու:
Վկա` այսօր 56 ԱԱԾ բարձրաստիճան սպաներ հրաժարականի դիմում են գրել` հրաժարվելով կատարել իրենց տրված անօրինական հրամանները:
Ընտրակեղծիքներն էլ մինիմալ են լինելու` ընտրական գործընթացի տոտալ վերահսկողության շնորհիվ` ինչպես օրենսդրական այնպես էլ ուժային մեթոդներով:
Ձեր ասած տարբերակները միգուցե իրատեսական լինեին, եթե խաղի մեջ չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը:
F5-admin
14-02-08 • 03:06 AM
12Այդ ինֆորմացիան ո՞րտեղից (56 КГБ-ական որ ազատման դիմում են գրել, այն էլ՝ բարձրաստիճան): Pls share:
Ընդհանրապես, ժողովուրդ ջան, եթե հնարավոր է, մի ալարեք ու մեկ-մեկ էլ հղումները (link) ներկայացրեք: Սա ընդամենը խնդրանք է:
Քաղաքացի
14-02-08 • 11:17 AM
13ԼՏՊ-ն է ասել, երեկվա հանդիպումների ժամանակ և մինչ հիմա ոչ մի հերքում ոչ մի աղբյուրից չի եղել:
http://azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/2534A3F1-33F5-495C-9DDD-1B98D9259F1E.ASP
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)