Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը բոլորեց իր 15-ամյակը : Այն իր համեստ նպաստով այսօր համալրում է Հոլանդիայում գործող հին ու նոր հայկական կառույցների շարքը: Խորհրդային երկրի փլուզման հետ մեկտեղ փշուր-փշուր եղան մարդկային շատ երազանքներ: Ընդհատվեցին ու անկատար մնացին բազմաթիվ լավ գործեր: Ցավոք պատրաստ չգտնվեցինք դիմակայելու այս անպատեհ ժամանակի նետած մարտահրավերը: Շատերը կենսական ու տարրական պայմանների բացակայության, ոմանք առողջական խնդիրներից ելնելով, ստիպված’ գոնե այդ պահի համար ժամանակավոր, թողեցին իրենց հայրենի օջախը ու հեռացան օտար ափեր’ հույսով, որ միևնույին է գալու է հայրենիք վերադառնալու ժամանակը:
Այդ բաղձալի պահի սպասումներն արդարանալը’ ժամանակ արժե, որ անվերադարձ կորում է’ կյանք կոչվածից: Նոր իրադրություններին ու պայմաններին, օտար լեզվին ու մշակույթին պետք էր ընտելանալ, համակերպվել, չէ ո՞ր ժամանակը համընթաց է, այն հոսում է’ կանգ չի առնում և իր ուղղումներն է մտցնում ժամանակահատվածի կենսակերպի մեջ: Կեսակերպ, որ կյանքն է իր մեջ ներառում:
Հենց նման ոչ խրթին, բարդ ու դժվարին կյանքի հատված են հաղթահարել Աբրահամյան ընտանիքի անդամները: Ճակատագրի թելադրանքով այս անգամ ամեն բան պետք էր նորից սկսել, սակայն կյանքի մտցրած նոր ուղղագրությամբ ու սրբագրմամբ: Դա հայ մնալու և հային հայ պահելու առաքելությունն էր: