
Լուսանկարում ՝ Աշկինը (աջից) և իր փաստաբան Պլասմանը մարտի 3-ին դատախազի մեղադրական եզրակացությունից հետո դատական նիստից գլխիկոր հեռանում են:
Նիդերլանդների Օվերայսելի մարզի Ալմելոյի դատարանը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակ, ադրբեջանցի ազգայնամոլ Աշկինի նկատմամբ ավելի խիստ պատիժ արձակեց, քան պահանջել էր դատախազը:
Մարտի 3-ին դատախազ Խերդինե Դանկերսը պահանջել էր ՝ 80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք և 2 տարի պայմանական ժամկետով երկշաբաթյա պայմանական բանտարկություն:
Դատարանը, սակայն , մարտի 17-ին արձակեց ավելի խիստ վճիռ: 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավում և մեկ ամսվա պայմանական բանտարկություն,եթե մեղադրյալը 2 տարվա մեջ կրկին սխալ արտահայտություն անի:
Այս կապակցությամբ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
Աշկինը որոշել է բողոքարկել վճիռը:
Ստորև «Նիդերլանդական օրագրի» պատրաստած բացառիկ դիտարկումը: