ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաք ին ելույթով հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ ընդդիմությունը պայքարի մեջ է մտել ոչ թե պաշտոններ զբաղեցնելու, այլ աշխատելու համար։
«Ինձ համար գոյություն չունեն երկրորդ, երրորդ տեղեր։ Մենք կամ առաջինն ենք, կամ մեր տեղը Մատենադարանն է»,- ասել է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը մաքրում է Հայաստանի քաղաքական դաշտը։
Ինչը որ սպասվում էր… ընտրությունները անցնում են խիստ լարված վիճակում: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին է գզզում… Z-տաքսիները ՀՀԿ-ի համար նոր ռեյս է բացել՝ տուն-ընտրատարածք… Մասիվում կրակում են… Էրեբունի-ում Ալրաղացի թիկնապահը ոստիկանությունում արցունքն աչքերին բողոք-դիմում է գրում, որ Հայք-ի լրագրողը հարձակվել ու քացու տակ է գցել իրեն… Փողեր են ֆռֆռում էլ դու սուս (մեր շենքում՝ ամենայն հավանականությամբ, երեկ է բաժանվել)…
Մի խոսքով, լավ չէ: Ու խորհուրդ կտայի լսեք FM 104.1… շատ օպերատիվ կերպով թարմացնում են տվյալները…
Այս կիրակի` մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրության օրն է: Կարիք չկա մանրանալու այն հարցի շուրջ, թե ինչու էր այս ընտրությունը ավելի ավելի պակաս էմոցիոնալ եւ աշխույժ, քան նախագահականը: Երևի ՀԱԿ-ն էլ որ չմասնակցեր, ԲՀԿ-ն էլ այսքան ակտիվություն չէր ցուցաբերի, ու Երևանի ավագանու ընտրությունը իր ակտիվությամբ չէր գերազանցի սովորական տեղային ինքնակառավարման մեկ այլ ընտրության: Այնինչ, այս անգամ ընտրվում է միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևանի իշխանությունը:
Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում գնալ ընտրատեղամասեր և քվեարկել: Կամ նրանց, ովքեր վերցնում են կաշառք և փող, գնում են ընտրատեղամաս և վաճառում իրենց ձայները՝ քվեարկելով իշխանական այն հրեշի օգտին, որի գործարանում են պատսպարվել և հետո հանդերձավորվել մարտի 1-ի սպանդն իրականացնող բանդիտներն ու սեևազգեստ հանցագործները, որոնք բոլորը անխտիր պատասխանատվության են կանչվելու շատ շուտով: Եթե դուք վաճառում եք ձեր ձայնը, ապա դուք կասկածի տակ եք դնում ձեր երեխաների և ձեր ընտանիքի ապագան:
Մայիսի 31-ին տեղի ուենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր` իշխանական կուալիցիան, ամբողջ ընդդիմադիր դաշտը, որը նաև համալրվեց «Դաշնակցություն»-ով՝ վերջերս դուրս գալով իշխանական կուալիցիայից: Առաջիկա քաղաքապետի ընտրությունների դերը և նշանակությունը, յուրաքանչյուր քաղաքական ուժ մեկնաբանում է յուրովի, անկախ նրանից, ընդիմադիր է թե իշխանամետ:
Տաս-տասնմեկ օրից ավարտվում է Երեւանի ավագանու ընտրարշավը: Որքան օրերը մոտենում են այս մրցավազքի եզրափակիչ կետին, այդքան իմ մոտ կասկած է առաջանում՝ կարո՞ղ է ասպարեզում մնացել են Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, չէ, կներեք, շփոթվեցի՝ Քուշկյանը, եւ, վերջապես, Հեղինե Բիշարյանը: Վերջ: Մյուսները՝ կամ չկան, կամ էլ հրաժարվել են հետագա պայքարից: Այս կասկածն առաջանում է՝ հեռուստաընկերությունների շնորհիվ, ովքեր երկրումս չոբանյաց իրենց պահում են ամենանվաստ ու անպատիվ ստրուկների պես:
Այս մի քանի օրերին, ամբողջ ազգը` հասարակության էստրադային և շոու բիզնեսյան տարրերը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին մի «արտակարգ, չտեսնված միջոցառման վրա, այսինքն թե` ինչպես էին Արշակյան քույրերը տռճիկ տալու Մոսկվայում, եվրոպացիների համար»:
Չե սխալ չհասկանաք, ես անձամբ ոչ մի բան չունեմ այս քույրերի նկատմամբ, ուղղակի ինձ զայրացնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումը , և այս պարագայում, հայերին նրանք են ներկայացնում և այդ պատճառով էլ մի փոքր էլ անդրադարձ եմ կատարում նրանց:
Հեղափոխության համար անհրաժեշտ է երիտասարդությո՛ւն, իսկ հաջող հեղափոխության համար՝ երիտասարդությո՛ւն, երիտասարդություն եւ նորից երիտասարդությո՛ւն: Միայն երիտասարդներն են, որ ոչինչ չունեն կորցնելու և կարող են անդադար, անվախի պայքարել մինչև վերջ և, ի վերջո, պայքարել հանուն իրենց լուսավոր և արժանապատիվ ապագայի:
Ինգան ու Անուշը հոյակապ են, երգն էլ, ըստ իս, նորմալ է ընտրված: Որ ձայներ կլինեն տարբեր երկրներից` չեմ էլ կասկածում: Թեեւ կորցրեցինք մի 10 միավոր` ի դեմս չմասնակցող Վրաստանի, սա լավ չէ: Նաեւ կա հանձնաժողով` ի դեմս Կիրկորովի: Քաղաքականությունը, ինչպես միշտ, այստեղ էլ կունենա իր ազդեցությունը:
Իսկ ով որ միանգամից չի հավանում Ինգայի եւ Անուշի երգը, ասեմ, որ պետք է լսել մի քանի անգամ: Առաջին անգամ կարող է դուր չգալ, սակայն կրկնակի լսելուց` լրիվ հավանական է:
Այնպես որ, տեսնենք, թե ինչ տեղ կզբացեցնենք:
Հ.Գ. Ինձ դուր է եկել նաեւ - Մալթայից` Chiara - Ֆինլանդիայից Waldo’s People - Շվեդիայից` Malena Ernman - Իսլանդիայից` Yohanna Ի միջի այլոց, այս անգամվա երգերն ավելի որակով են, քան նախորդները:
Մեջբերում ՀՖՖ նախագահ, պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից: Մայիսի 11, 2009 թվական, Երեւան Մեղմ ասած` No comments
«Ինքնասպան կլինեմ, եթե Հրաչ Կապիրելյանի նմանները քայլեն կրունկիս մոտով», -նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ չբացառեց, որ Կապրիելյանի գլուխը «կսվաղի ասֆալտի վրա»:
«Ես, ընդառաջելով Հրաչ Կապրիելյանին եւ Արկադի Անդրեասյանին, թույլ եմ տալիս, որ իրենց հաշվին ամեն անգամ արտասահմանից մրցավար հրավիրեն Հայաստան, որը կսպասարկի «Արարատի» մասնակցությամբ խաղերը: Կարող են հրավիրել նաեւ իրենց ծննդավայրերից’ Թուրքիայից եւ Ադրբեջանից»: