Մի քանի խոսք և Էստաֆետը կհանձնեմ Լրագիր.ամ-ում հրատարկված հոդվածի հեղինակին` Վլադիմիր Հարությունյանին, ում մասին ոչինչ չգիտեմ: Եկավ Տերը` Դմիտրի Անատոլիեվիչը` Ռուսաստանի նախագահը` Հայաստանի ստրկատերը: Կներեք, բայց պիտի ասեմ` եկել է մեզ էլի էն բանից անի.. ուրախացել ենք, ծափեր ենք տալիս ու ձեռքով եք անում… Եթե քաղաքի կենտրոնում եք ապրում կամ դեպի Մոնումենտ գնացող հատվածում, հաստատ նյարդայնացած կլինեք. ոստիկանական սաբոտաժ: Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով ու պարեկայիններով, ովքեր ազատություն են վայելում. «միրգալկաները միացրել ու կայֆ են ստանում»: Ինչ ազատ է ու երջանիկ… Հասարակ քաղաքացին ստիպված է տանել այս ներվատրոփը, այս լարվածությունը ու մի բան էլ ինքը վճարել: Վճարել իր պետականությամբ, իր հոգով ու իր էությամբ: Այո, մենք վաճառվեցինք… Հայը վաճառվեց: Ուզենք, թե ոչ, սա փաստ է, սա իրականություն է: Կգտնվեն շատերը, ովքեր դեռ չեն պատկերացնի պահի լրջությունը, բայց թող կասկած չլինի, այս
3 օրում մենք թաղել ենք Հայոց պետականությունը: Քանի տարի է` լրջանալ չի ստացվում: Կարծես չի էլ ստացվել` 374-ից հետո: ՄԻ անգամ 1988-ին եղավ, բայց 10 տարի հազիվ տևեց ու մինչ օրս անլուրջ է երկիրը. թուլացել ու հաճույք է ստանում: Սրա պտուղները դեռ հետո ենք տեսնելու: Միայն թե սխալվեմ ես ու ինձ պես մտածողները այս հարցում… ավաղ…