F5-Բլոգ

Ազիան'-ի ավատարը

Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի :  Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները “դյուրամարսերից” չեն, դրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է ջանա ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ բան է սովորել ու հայտնագործել կյանքում :

image «Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է’ հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է հասցեագրվել հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :

Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի խորն է և արտացոլում է պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը հարվածում է թե’ ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում’ գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:

«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:

Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:

Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...

Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք…

Հեքիաթ շարքից

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:

Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:

Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:

Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:

Հեքիաթ շարքից

Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:

Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:

Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու շաքարից լուսամուտ:

Տեղ, որտեղ անտառը թավ էր, օդը` համեղ, քարը` փափուկ:

Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես չեմ սիրում կաթ: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթիդ կողքով:

***

Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք հեչ էլ փոքրիկ չէին: Դրանք իմ աշխարհի մի փոքրիկ ու անփոխարինելի մասնիկն էին:

Ես սիրում էի առավոտները մենակով կոֆե խմել, երբ աշխարհը նոր էր արթնանում: Մենակ ու անտրուսիկ: Ընդհանրապես ինձ միշտ էլ հետաքրքրել են սկզբնական վիճակները ու անտրուսիկ լինելը դրանցից մեկն էր:

Միօրինակ ու արտաքուստ շատ սովորական թվացող այդ գործողությունն իրականում մեծ խորհուրդ ուներ: Ինքը խորհրդանշում էր Տաիշայի ազատ լինելու ու մենակ-անտրուսիկ կոֆե խմելու շատ պարզ ցանկությունը:
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք նվաճել էի կյանքիս 48 երկար ու ձիգ տարիների անզիջում պայքարի արդյունքում:

***

-Բարև ձեզ:

Գիշեր էր: Տուն էի գալիս Աստված գիտի որտեղից: Կարող ա Ծիրանոտ գիշեր էր կամ էլ ոչ: Չէ՛: Չէր կարա Ծիրանոտ լիներ, որովեհտև դեպքի սկզբնական վիճակը ծնվել էր ձմեռը, իսկ Ծիրանոտ օրերը հուլիսին են լինում: Բայց էդ կարևոր չի: Մանավանդ որ ամիսներ հետո պարզվեց, որ սկզբնական վիճակը ծնվել ա տարիներ առաջ, երբ ապրում էի հորս տանը:

Գիշեր էր ու դեմքը լավ չտեսա: Բոյով ու լոյլող մի տղա էր, կողքն էլ ձեռից բռնված մի 3 տարեկանաչափ երեխա:

Վայաչ'-ի ավատարը

Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած` սեվ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…

Մի երազ տեսա:

Երազիս մեջ կույր էի: Կույր ու բախտավոր: Բախտավոր, քանզի չէի տեսնում կոտորածներ ու բռնագաղթ, այրված գյուղեր ու խարխլված ճակատագրեր, գանգերի բլուրներ ու չորացած մարդիկ: Չէի տեսնում հայրենազուրկ ուրվականներ, որդեկորույս կիսամեռներ ու հոգեդարձ հալածյալներ:

Չէի տեսնում մահվան մահճում հանգչողի մարող հույսը, ու Ավետարանի էջերում «ինչո՞ւ»-ի պատասխանը փնտրողի անվերջ արտասուքը չէի տեսնում:

Կար չկար, մի փոքրիկ գյուղ կար: Այս գյուղի տղերքը կռվի մեջ էին հարևան թշնամի քաղաքի տղերքի հետ: Ու ամեն անգամ, երբ քաղաքի տղերքից գալիս էին գյուղի վրա կռիվ, գյուղի տղերքից մի քանի հոգի կարողանում էին կազմակերպվել ու դիմադրություն ցույց տալ: Ամեն կռվից առաջ աղոթում էին գյուղից պարզ երևացող վիթխարի ժայռի Աստվածներին: Այսպես թշնամի քաղաքի տղերքը հասկացան, որ սրանց դեմ դեռ հաղթելու հնար չկա, ու հետ քաշվեցին:

Գյուղում կյանք սկսվեց. մարդիկ այլևս նկուղներում չէին ապրում` կռիվ չկար, վտանգ չկար, սկսեցին գործով զբաղվել` հող էին մշակում, բերքի հույսով ամեն օր բարկ արևի տակ վառվում, խաշվում, բայց ուզում էին վերջապես իրենց աշխատանքի արդյունքը տեսնել: Ու մի օր մեր գյուղի տղերքը, որոնք կռվել ու պաշտպանել էին գյուղը, զգացին, որ իրենք բացի կռվելուց` ուրիշ բան չեն կարող անել: Աղոթում էին ժայռին, բայց նրանց խոսքը տեղ չէր հասնում: Իսկ հիմա կռիվ չկա, այսինքն իրենց գյուղի պաշտպանության համար իր ապրուստը տվող չկա: Ինչ անել… Որտեղից ապրուստ ճարել… Ու գնացին տղերքը գյուղացիների մոտ` իրենց ճակատագիրը որոշելու: Գյուղացիները ցույց տվեցին, որ իրենք աշխատում են, ու արդյունք են ակնկալում, իսկ տղերքը քանի որ չեն աշխատում, մեծ սպասելիքներ պիտի չունենան: Ու տղերքը նստեցին մտածելու: Եթե գյուղացիների ձեռքից խլեն նրանց ունեցվածքը` գործիքները, ապա գյուղացիները չեն կարողանա իրենց բերքն ստանալ, ու բոլորը սովի կմատնվեն: Իսկ այլ բան գյուղացիները չունեն: Ու որոշեցին տղերքը…

Թող ինձ ներեն բոլոր հովիվները, սակայն հենց վերնագրի տողն է իմ կարծիքով շատ դիպում նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Երեվանից ու վերջացրած ամենախուլ գյուղերով:

Համաձայն չե՞ք ինձ հետ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ գործում են չոբանությունը, տգիտությունը ու զոռբայությունը:

Ապա մի տեսեք, թե ի՞նչ չոբաններ են ժողովրդի «հոտը» «չո՛շ» անելով ուղեկցում դեպի հրապարակ, որտեղ թարմ խոտի կամ սիլոսի փոխարեն հրամցնում են մեկ այլ չոբանի, կարելի է ասել՝ հանրապետական մասշտաբի չոբանի փիլիսոփայական մեծ արժեք ներկայացնող բառերը: Էն էլ ի՜նչ բառեր.

Դե ուրեմն առաջ Հայաստան, առաջ դեպի բարեկեցիկ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան:

Ու «հոտի» բոլոր անդամները, ովքեր իրենց կամքից դուրս են եկել այդ հրապարակը (այլապես կստանային մի հատ «բըռռ» ու մի հատ էլ ճիպոտի դաղոց) ոչ թե մտածում են, թե «մթոմ ինչ ասեց, որ հիմա էլ ավարտում է խոսքը «դե ուրմեն»-ով», այլ մոտենում են իրենց հոտի «չոբաններին» բարեվում (մթոմ՝ եկել ենք, բարեւ ձեզ, մեզ ներկա դրեք), հետո մնում-մնում ասում՝ «ես երեխեքը սառան, մեղք են, թողեք, թող գնան տուն» (բայց ճար ունենային, իրենք չէին գա):

Բա սա չոբանի երկիր չի՞:

Ահավորն այն է, որ այս նույն «ներկա ստացող» արու ոչխարը կարող է մտնել տուն ու մի հատ էլ գոռալ իր կնոջ վրա. «ախչի՛, ինչ-որ էրգար խոսեցիր հեռախոսով» կամ էլ բառաչի երեխեքի վրա «արա ասի ձեններդ հլը կդրեք»:

Մեր ոչխարներն ուրիշ են, մեկ-մեկ կարող են խոսել: Խոսել ոչ թե երեխեքի վրա, այլ պարզապես բառեր արտաբերել. «ախպեր, վոոբշեմ չեմ ջոկում, էս մեր երգիրը էս ի՞նչ սարքին»: Սակայն ոչ թե այս դժգոհությունը հայտնում է «Հայլուրը» լսելիս (մոռացա ասեմ, որ իրենք շա՜տ լսող են, կարող են, օրինակ, ժամերով լսել էլիտար տների «Tonus Construction»-ի առաջարկած գները, թեեւ ջրի վարձը չեն կարողանում մուծել), այլ սերիալները գովազդով ընդհատվելիս:

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page