Լուսանկարում ՝ Աշկինը (աջից) և իր փաստաբան Պլասմանը մարտի 3-ին դատախազի մեղադրական եզրակացությունից հետո դատական նիստից գլխիկոր հեռանում են:
Նիդերլանդների Օվերայսելի մարզի Ալմելոյի դատարանը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակ, ադրբեջանցի ազգայնամոլ Աշկինի նկատմամբ ավելի խիստ պատիժ արձակեց, քան պահանջել էր դատախազը:
Մարտի 3-ին դատախազ Խերդինե Դանկերսը պահանջել էր ՝ 80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք և 2 տարի պայմանական ժամկետով երկշաբաթյա պայմանական բանտարկություն:
Դատարանը, սակայն , մարտի 17-ին արձակեց ավելի խիստ վճիռ: 120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավում և մեկ ամսվա պայմանական բանտարկություն,եթե մեղադրյալը 2 տարվա մեջ կրկին սխալ արտահայտություն անի:
Այս կապակցությամբ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
Աշկինը որոշել է բողոքարկել վճիռը:
Ստորև «Նիդերլանդական օրագրի» պատրաստած բացառիկ դիտարկումը:
Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը :
Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դիմաց, երեք տարի առաջ, թուրք-ադրբեջանցիների կազմակերպած երեքհազարանոց հանրահավաքում հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց հետո, դեկտեմբերի 6-ի նիստը Ալմելոյի դատարանը հետաձգեց : Այն շարունակվելու է 2017թ. մարտի 3-ին, երբ պատրաստ կլինեն փորձագիտական եզրակացությունները’ տեսաերիզը ուսումնասիրելու, պարզելու համար թե ինչ համատեքստում է արվել նման հայտարարությունը:
Դատավարության մանրամասների մասին մամլո հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
Նիդերլանդական օրագիրը ևս հետամուտ է լինելու դատավարության ընթացքին և իր ընթերցողներին է տրամադրելու հանգամանալի մանրամասը տեղեկություններ:
«Օլիգարխ մարդասպան», «Հանցաքար», «Սպանդանոց» ահա այս գրությունները այսօր իրենց հետևից թողեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շուրջը հավաքված մոմավառության ու ակցիա մասնակիցները:
###
Նրանց մեջ էինայնպիսի քաղաքական ու հասարական դեմքեր, ինչպիսիք են՝ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, բնապահպան ակտիվիստներ, արվեստագտներ ու հասարակ քաղաքացիներ: Նրանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի:
Ըստ tert.am-ի
Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած, «ազգային-մտածող» դեմքերով պնդում են, թե ՀԱԿ-ի վարանիշը ահավոր ընկել է, ու Կոնգրեսը այլևս երկրում որեւէ էական դեր չի խաղում:
Հարկ է ընդգծել, որ մարդիկ եկել էին մեծ հույսերով ու ակնկալիքներով: Ոմանց մոտ դրանք արդարացան, իսկ ոմանք էլ հիասթափվեցին (թեև ինչից` չեմ հասկանում): Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողացան ըմբռնել Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումները ու ՀԱԿ-ի մեսիջը հասարակությանը:
Էջ 1/1 •