Վերջերս ինձնից անկախ պարզեցի, որ ես հոմոֆոբ եմ: Դե մի կողմից սա չարյած փոքրագույնն է, պատկերացրեք ինչ ապրումներ են ունեն նրանք, ովքեր իմ պես հանկարծ մի օր պարզում եմ, որ իրենք ... ասենք հոմո կամ գոմո են: Այնպես որ, նման պայմաններում, ես ի սկզբանե գտնվում եմ բոնուսային վիճակում:
Լավ անցնեմ բուն թեմային ...
Հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն է
Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին:
Հարգելի Բիլայնի Բաժանորդների աջակցման ծառայություն, ես, Դավիթ Կ. Դ-ս համարվում եմ ձեր բաժանորդը, հեռ. 09101****.
Մի քանի օր առաջ /11.10.2009/ նոր հեռախոսս ուսումնասիրելիս պատահաբար հայտնաբերեցի նոր բաժիններ իմ իսկ հեռախոսում, որն ի դեպ միացված չէ ինտերնետին: Ահա այստեղ տեսնելով նոր բաժին մտա այնտեղ /Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak/:
Եվ որքան մեծ էր իմ զարմանքս երբ սղմելով տրանսլիտով գրված առաջին իսկ կենդանակերպի նշանի վրա, մի քանի վայրկյան հետո ստացա կարճ հաղորդագրություն Բիլայնի կողմից, որ ես բաժանորդագրվեցի Աստղագուշակ ծառայությանը:
Մեծարգո պարոն նախարար,
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրություն-ներին նվիրված խորհրդարանական լսումների ավարտին, նախապես տրված հարցերին Ձեր պատասխանների ժամանակ, Դուք հայտարարել եք հետևյալը. ՙՎիլսոնի որոշումն իրավական ուժ չունի, քանի որ այն չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից՚: (Նախապես ներողություն եմ խնդրում, եթե Ձեր բառերն ինձ փոխանցելիս որոշ նրբերանգային փոփոխություններ կրած լինեն: Սակայն, կարծում եմ, որ միտքը ճիշտ է փոխանցվել): Ցավում եմ, որ այդ պահին արդեն դահլիճում չէի: Ես չէի կարող կանխատեսել, որ Ձեր պատասխանները կարող են տեղափոխվել օրվա վերջը և նախնական պայմանավորվածության պատճառով ստիպված էի եղել հեռանալ:
Սակայն չկա չարիք առանց բարիքի: Հիմա ես ստիպված եմ բաց նամակով պատասխանել Ձեր պնդմանը: Վայել չէ նախարարի խոսքը թողնել անպատասխան: Դուք բառացիորեն կրկնել եք Ձեր համերկրացի Անդրանիկ Միհրանյանի երկու շաբաթ առաջ Երևանում արտասանած միտքը: Այդ առիթով ես պատիվ ունեցել եմ արդեն պարզաբանումներ տալու, ուստի կկրկնեմ իմ իսկ փաստարկները:
Նախ ներողություն եմ հայցում այս նամակում օգտագործված «հոմանիշների եվ ածականների» համար.
Կրկնում են
ԿԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ԿԱՅՔԻ ԷՋԵՐՈՒՄ ԱՐԾԱՐԾՎՈՂ ՄՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ: ԲՈԼՈՐ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ:
--------------
Հարգելի Հայրենակիցներ, ուղարկեք այս նամակը Հայոց Աշխարհին այս հասցեով hayashkh@arminco.com ավելացնելով ձեր ազգանունը, կամ միայն ձեր ազգանունի տակ:
Մի թույլ տվեք ձեզ վիրավորել, պաշպանեք ձեր առժանապատվությունը:
“Հարգելի” “Հայոց Աշխարհ” օրաթերթի խմբագրություն, չնայած որ Հայաստանի լրատվական դաշտը ընդհանրապես գործում է ֆենոմենալ մակարդակի հասնող անպատշաճությամբ և նողկանքի աստիճանի հասնող գռեհիկությամբ, կուզենայի ձեզ շնորհավորել վերջերս “Հայոց Աշխարհում” լույս տեսած “ՖԼԱԳԵԼԱՆՏՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ” հոդվածի “գլուխգործոց” լինելու փաստի կապակցությամբ:
Լսեցի՞ք այս երիտասարդի հարցազրույցը Հայլուրով:
Լսեցի՞ք, դե ինչպես է նա բացատրում դրամի կտրուկ արժեզրկման նպատակահարմարությունը:
Ես համենայն դեպս լսեցի ընդհամենը այս մի քանի պատճառաբանությունները՝
Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին
Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ պատերազմական թոհուբոհի ֆոնի վրա շատ-շատերս այնպես էլ չընկալեցինք, թե ինչ տեղի ունեցավ:
Իսկ տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ թքած ունեին իրենց իսկ ժողովրդի վրա: Խոսքը Վրաստանում (մասնավորապես՝ Աջարիայի տարածքում) հանգստացող կամ բնակվող ՀՀ քաղաքացիների էվակուացիայի (տեղահանման - տեղափոխման) մասին է:
Ընդդիմախոսները կասեն, որ իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ… իրականում դա այդպես չէր կամ, համենայն դեպս, ես (մարդ ով գտնվում էր այդ խառնաշփոթի կենտրոնում) նման բան չեմ նկատել:
Այսօրվա լուրերից տեղեկացա, որ նախկին ՀԺԿ-ական եւ նախկին պատգամավոր (անգամ անունը չեմ ուզում տալ) իր նման խելոքների էր իր շուրջը հավաքել, ու, դժվարությամբ ընդունելով Զիգմունդ Ֆրոյդի նման լուրջ ու վերլուծաբանի դեմք, «համարձակ» մտքեր էր հայտնում ու ինքն-իրեն ուրախանում իր իսկ արտաբերած արտահայտությունների վերաբերյալ (կարելի է կարծել, թե նման բան խիստ հազվադեպ է ստացվում սույն «մտնողի» մոտ):
Լավ, թողնենք այս աղավաղված դեմքին իր խեղաթյուրված պատկերացումներով: Աշխարհին՝ խաղաղություն, իրեն էլ՝ մի քիչ փող, որ հանդարտվի: Մեզ էլ համբերություն, որ հանդուրժում ենք նման անկապությունների համահանրապետական եթեր արձակելուն:
Հարցս ուղղված է այն լրագրողներին, որոնք ոչ պակաս լուրջ դեմքերով նստած ու լուռ ու մունջ լսում էին նրան:
Այսօրվա «Առավոտում» տեսա հետեւյալը.
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի՝ մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- ասել է պարոն Մանոյանը:
Այժմ դիմում եմ բոլոր շարքային դաշնակցականներին: Եթե չեմ սխալվում, դուք զենքի վրա եք երդվել: Հիշե՛ք այդ զենքը, բայց մի՛ մոռացեք բնավ երդման խոսքերը, որոնցում կուսակցությունից բացի խոսք է գնում նաեւ հայրենիքի մասին:
Նոր հասկացա՞ք, տղերք… Նոր տեղ հասա՞վ, որ Ձեր ընտրյալը (խոսքը Վահանի մասին չէ. նրա պարագայում դուք բոլորդ էլ դավաճաններ եք, քանի որ թողած Ձեր թեկնածուին, ընկել էիք նրա խնամու ջրերը) որեւէ բան չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որի մեջ հենակետային է հայ-թուրքական հարաբերությունները:
Այս նամակը մեջբերում եմ «Առավոտ» օրաթերթից: Նամակի հեղինակը՝ լրագրող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆը այն վերնագրել է այսպես՝ Սիրուշոյի «չուզողներից» մինչեւ «Հուդամասոններ»: Բնօրինակը ընթերցեք այս էջում:
Ինչքան հասկացաք վերնագրից, խոսքը գնում է նաեւ… մեր բլոգի մասին: Այդ մասերը ինքս ներկայացնում եմ՝ հաստ տառաձեւով (bolded):
Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին:
Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե ինչ-որ հայեր ջանքեր են գործադրել, որ Սիրուշոն լավ տեղ չգրավի «Եվրատեսիլում»: Հետաքրքրված սկսեցի լսել՝ ովքե՞ր են նրանք: Ոչ մեկը հրապարակավ նման հայտարարություն չի արել, որեւէ թերթ («ՀՀՇ -ական», թե այլ) այդ մասին չի գրել, եթե գրած լիներ՝ քո ռեպորտաժն անշուշտ դրանք կմեջբերեր: Պարզվում է, ինչ-որ մեկը այդ մասին ասել է ինտերնետ-ֆորումում, թե բլոգում: Ու, դատելով քո մեջբերած հատվածներից, այդ սուբյեկտը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է. այն ջահելներից, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ ակտիվությամբ (նամակներ է ուղարկում «ամբողջ սփյուռքին»՝ երեք լեզուներով): Ահա, ինչ-որ ջահելներ, ինչ-որ բլոգում բանավիճել են, ու նրանցից ոմանք փորձել են հանդարտեցնել այդ տաքգլխին: Սրանից հետո սկսվում են քո ռեպորտաժի այն մասերը, որոնք հարցեր են հարուցում: Ռեպորտաժը, մեղմ ասած, քննադատում է Տեր-Պետրոսյանի շարժումը եւ անձամբ նախկին նախագահին, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հիշյալ երիտասարդը գործել է վերջիններիս ուղղակի ցուցումով: Ինչը ոչ մի կերպ չէր հետեւում նյութից:
Մեծարգո պարոն Վարչապետ,
Ըստ ԶԼՄ-ների, ՀՀ վարչապետ նշանակվելուց ի վեր, մեր երկրի տնտեսության կառավարման համակարգումը թողած՝ առավոտից-երեկո զբաղված եք մանկավարժական-լուսավորչական աշխատանքներով՝ ինչպես Ձեր անմիջական ենթակաների, այնպես էլ նրանց տեղակալների ու վարչության պետերի շրջանում: Նրանց սովորեցնում եք, թե ի՞նչ է համակարգիչը եւ ի՞նչ է ինտերնետը, թե՝ ինչո՞ւ է պետք է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի այս կամ այն կառույցների ղեկավարը եւ ինչ չպետք է անի, եւ այլն...: Ասում եք՝ կաշառք չվերցնե՛ք, սովորե՛ք նորմալ (մարդավարի) աշխատել եւ այլն…
Տպավորությունս այնպիսին է, որ դուք Ձեր նախարարների հետ վերաբերվում եք որպես Ձեր ուսանողների, որոնց մի քանի անգամ քննությունից կտրել են ու հիմա «ռեպետիտորի» կարիք ունեն՝ իրենց անբավարար գնահատականները շտկելու:
Հարց. իսկ չէր կարելի՞ այդ պաշտոններին նշանակել մարդկանց, ովքեր հմուտ են իրենց գործում եւ լավ կազմակերպիչներ են, որոնք վաղուց եւ տարբեր ԲՈՒՀ-երում ստացել են համարժեք կրթություն եւ չեն բավարարվել այդ կրթությամբ, ովքեր առաջնորդներ են իրենց բնագավոռում եւ գիտակներ, ում պետք չէ դասախոսել, այլ՝ վերահսկել եւ համակարգել նրանց միջեւ ընթացող աշխատանքները: Մարդիկ, ովքեր կախված չեն իրենց կուսակցապետերից եւ ուղղակիորեն կախված են միայն Ձեզնից:
Դրանով դուք կլուծեիք մի քանի խնդիր.
1. Ավելի շատ ժամանակ կհատկացնեիք Ձեր՝ որպես վարչապետի բուն գործունեության վրա, եւ ոչ թե կզբաղվեիք տառաճանաչություն սովորեցնելով (խոսքս ղեկավար բարձր պաշտոնում աշխատելու այբուբենի մասին է):
2. Մեր երկրի ապագայով խիստ մտահոգված կուսակցություններին եւ կուսակցապետերին կհասկացնեիք, որ իրենց հնարավորություն եք տալիս ժողովրդին ապացուցելու, որ այդ կուսակցությունների մտահոգությունն իրականում Հայաստանի ապագան էր, այլ ոչ թե պաշտոն ստանալ-չստանալը: Չէ՞ որ կոալիցիոն կողմերը հոգնեցին հայտարարելով, որ իրենց համաձայնագրում պաշտոնների բաժանման մասին խոսք չկար: Ինչո՞ւ եք գնում նրանց կամքին հակառակ:
3. Մեծապես կօգնեիք Ձեր Նախագահին՝ մեկ օր շուտ մեղմացնելու տնտեսական խնդիրները: Ներկա պարագայում, նախարարները պարզապես մեկ օր շուտ կհարստացնեն իրենց կուսակցության «բյուջեները»:
4. Մեծապես կօգնեիք ընդդիմադիր կուսակցություններին՝ հավատալու, որ իրականում Ձեր թիմի նպատակը հանրապետության զարգացումն է, այլ ոչ թե մի քանի կուսակցությունների «բերանները փակելը»:
Ինքս հավատում եմ, որ Ձեզնով լիներ՝ այդպես էլ կանեիք, սակայն, ավելի լավ է հնարավորինս շուտ այս հարցերը բարձրացնել Նախագահի առաջ, քան թե դառնալ իշխանամետ կուսակցությունների ախորժակի համար «ֆիշկա»:
Չգիտեմ, կհասնի այս գրառումը ձեզ, թե ոչ, այնուամենայնիվ, շնորհակալություն ուշադրության համար:
Հ.Գ. հոդվածի հղումը ուղարկել եմ http://www.gov.am/armversion/feed_back.htm էջից:
Հոդվածի բնօրինակը խնդրում եմ կարդալ այս էջում: Շնորհակալություն Ֆ5admin-ին՝ ուղղումների համար:
Ողջո՛ւյն, տխմար հեռուստալրագրող,
Ցավով հիշում եմ այս տարվա հատկապես թեժ հունվար-փետրվարը, երբ դուք, կամա թե ակամա, դարձել էիք ժողովրդի ատելության թիրախը: Ուզելով թե չուզելով դուք ընկել էիք ստի հունը եւ թիավարում էիք՝ Ձեր թիերից միայն կեղծ ջրեր շպրտելով աջ ու ձախ: Հիշո՞ւմ եք գոնե Ձեր հաղորդումները՝ ինչ-որ մի երեւակայական երկրի մասին, որի անունը դուք դրել էիք Հայաստան, եւ որտեղ ապրում էր մարդկանց մի փոքր խումբ, որը չէր թողնում, որ մեր «վաստակաշատ» նախկին նախագահը եւ ներկայումս նրան փոխարինած այն ժամանակվա վարչապետը երկիրը նորմալ հունով զարգացնեն: (Ինչո՞ւ վաստաշատ՝ որովհետեւ դուք շա՜տ եք): Լավ, չեմ վիրավորի, թե՝ հիշողություն չունեք, խնդիրն այն է, թե՝ դեմքի ի՞նչ արտահայտությամբ եք հիշում…
Թե ինչպե՞ս է աշխատում մեր մաքսատունը, եւ որտե՞ղ ենք մենք ապրում
Հոդվածն իմը չէ, բայց գրված է ինձ շատ-շատ մոտիկ մարդու կողմից, ես իրա ցա՜վը տանեմ…
Նամակս հասցեագրում եմ, մաքսային եվ հարկային համակարգում որեւէ բան փոխելու հնարավորություն ունեցող բոլոր լավ տղերքին
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ՀՀ տնտեսական մարտավարության մասին՝ մաքսային ոլորտում:
Հավատցած եմ, որ շատ-շատերն են տեսել, թե ինչպես նորընտիր նախագահը մի քանի անգամ կոպիտ ասած «թուք ու մուր» տվեց մաքսային համակարգի աշխատակիցներին (այն էլ՝ եթերով), թե ինչպես էր մի նորաթուխ երիտասարդ մաքսավոր վախից քիչ մնում տակը աներ… երբ ամենազոր նախագահն մի քանի հարց տվեց, որի պատասխանը նա բնավ չգիտեր ...
Մի խոսքով, հավանաբար շատ-շատերը մտածեցին, որ հիմա արդեն մաքսատան աշխատակիցները կսկսեն ավելի բարեխիղճ աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, եվ միգուցե լոխ լավ լինի…
Էջ 1/1 •