Հիմա շատ են խոսակցությունները, որ Սա մարդ փրկեց, Նա ինչ-ինչ հայտնագործություն արեց ու արդյունքում գնահատող չեղավ. Խոսակցությունները շատ են, բայց վերջում գալիս է մեկը ու ասում ... որ մեր ազգը տենց է .. .չեն գնահատում .. կամ թե Գնա մեռի , արի սիրենք.
Իսկ հիմա տեսեք, ոնց են դրսում սիրում մարդուն գնահատել ու հարգել, պատվել ու մեծարել.
2005 թվականն էր, ես դեռ բանակային ծառայության մեջ էի: Ընկերներս, որ միշտ ինձ էին հաղորդում թարմ նորությունները համալսարանական կյանքից, հաղորդեցին, որ Հակոբ Վահանիչն այլևս դաս չի տալիս համալսարանում` առողջական վատ դրության պատճառով: Թեև արդեն ավելի քան 1 տարվա զինծառայող էի, դա բանակում իմ առաջին սթրեսն էր: Հակոբ Հակոբյանին մենք ոչ միայն սիրում էինք, այլև մեջբերում գրեթե բոլոր զրույցների ժամանակ, քննարկում նրա մեկնաբանությունները այս կամ այն պատմական իրադարձության շուրջ: Ես խիստ ափսոսում էի, որ մեզ հաջորդող սերունդները այլևս չեն լսելու նրա դասախոսությունները: Միևնույն ժամանակ տեսնելով, թե ով է հաջորդում պարոն Հակոբյանին ֆակուլտետում, ցավում էի, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մեռնում է, դադարում կադրերի դպրոց լինելուց և վերջնականապես վեր է ածվում շահույթ հետապնդող ցեխային մակարդակ ունեցող մարմնի:
Ժամանակ առ ժամանակ, երբ քաղաքական բեմն ազատ է, հուսով եմ, դեմ չեք լինի ըմբոխշել հայկական ժամանակակից նկարիչների գործերը: Հավատացած եմ, որ մեզնից շատ-շատերն վերջին անգամ գնացել են դպրոցում, էն էլ լավագույն դեպքում պատկերասրահ չի եղել, այլ Հեղափոխության թանգարան, կամ էլ Թումանյանի տուն-թանգարան:
Ահա նա… մեկնաբանությունները թողնում եմ ձեր դատին:
Born in Yerevan, Armenia on June 3 rd, 1964. From 1979 to 1983, studied in the School Of Arts in Yerevan, majoring in painting.
From 1986 to 1992, a student at State Institute of Theatrical and Painting Art of Yerevan, majoring in graphics. From 1992 to 1993, taught art in Children’s Center of Arts in Yerevan. From 1993 to present time, a professor at State Academy of Arts in Armenia. In 1997, Abraham became a member of the United Artist of Armenia.His exhibitions are as follows: 1990 - Moscow, Russia, Bulgaria 1992 - Special Artist Show in Syria, United Arab Emirates, Kuwait 1993 - Tel Aviv, Israel 1994 - Paris, France, Moscow, Russia 1996 - Sophia, Bulgaria 1997 - Yerevan Center of United Artist of Armenia 1998 - Canada 2000 - Holland, Germany 2001 - Yerevan Dedicated to 1700 years of Christianity in Armenia.
Abraham’s two paintings were awarded Highest Price in Graphics. 2002 - Washington D.C., U.S.A. 2003 - Paris, France Abraham is married and has two children; a beautiful family, full of life and creative ideas. He is a professor at the State Academy of Arts in Armenia.
Քիչ առաջ Շանթով հաղորդում էր նվիրված երկրաշարժի 20 ամյակին: Նպատակ չունեմ պատմել ինչ եվ ինչպես, ընդհամենը ասեմ, որ հաղորդման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մոտ 20 անամահով գյումրեցի ընտանիքների, որոնք բնակվում էին «դոմիկներում» հատկացրեց անհավատական բնակարաններ.
Չեմ ուզում ավելի-պակաս բաներ ասել, միայն ... հավելեմ, որ չգիտեմ ինչ նպակակ է նա հետապնդում նման բարերարությամբ զբաղվելով /վերջին 2 ամսվա ընթացքում համարյա թե ամեն աստծո օր նա մի սոցիալական ծրագիր է իրականացնում հայաստանի որեւէ մի շրջանում/, ու նույնիսկ դա կարեոր էլ չի ... բայց մարդում հալալ է.
Սկզբում ուզում էի անտեսել եւ չբարձրաձայնել այս մասին, բայց ախր… շատ խոզ ենք, շա՜տ…
Հաճախ, երբ ծնողական պարտականություններս կատարած չեմ լինում (նկատի ունեմ այդ օրը տուն վերադառնալիս հետս շոկոլադ կամ չիպս չեմ բերում, կամ երեխաներիս այգի, կարուսել տանելու հեչ հավես չի լինում), ապա, որպես ամոքիչ քայլ, երեխաներիս տանում եմ հրապարակ՝ երգող շատրվանների մոտ (փառք աստծո, քթիս տակ է, թե չէ ինչ պտի անեի...)
Հայեր, մի քանի օր առաջ մեր բլոգիում բացվեց «Քաղաքական սողուններ» բաժինը, որը, կարծես թե, դեռ չի համալրվում իր «պատվավոր անդամներով»: Ինչեւէ, դեռ ակնկալիքներ կան…
Այսօր, ի հակադրություն վերոնշյալին, նաեւ ստանալով «Միտք» ծածկանունը կրող մեզ վերջերս միացած F5-անդամի առաջարկությանը, բացվում է «ՀՀ քաղաքացիներ» բաժինը: (Մտքին ասեմ, որ նա ավտոմատ կերպով ստանում է նաեւ «հեղինակի» կարգավիճակ, մնացածը՝ թող ստուգի իր email-ը): Այս բաժնում ակնկալվում է գրառումներ կատարել այն անձերի մասին, ովքեր, ըստ Ձեզ, հավակնում են կոչվելու ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն քաղաքացիական մեծ պատասխանատվության զգացում եւ իրենց ամենօրյա գործունեությամբ ապացուցում են դա:
Այսպիսով, «տանտիրոջ իրավունքով», թույլ տվեք Ձեզ ներկայացնել մեր այս բաժնի առաջին քաղաքացուն:
Զարուհի Համազասպի Փոստանջյան
Ընտրատարածք. 130
Ծննդյան թիվ. 16.01.1972
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. 07.06.2007 «Ժառանգություն» խմբակցություն
Հանձնաժողով. 19.06.2007 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Էլ. փոստ. zpostangyan[at]parliament.am
Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:
1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:
Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:
1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:
«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Էջ 1/1 •