F5-Բլոգ

Երկար բարակ գլուխներդ չեմ տանի. Համոզված եմ, որ շատերն են այս երկու գովազդային վահանակները տեսել քաղաքի ամենաբանուկ փողոցներում.

Առաջին հայացքից միգուցե թվա, որ սրանք տարբեր բնագավառներ են, բայց սա միայն առաջին հայացքից. 

ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ձախից քվեարկողը՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է:

Ազիան'-ի ավատարը

aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Գեյդարօղլի Ալիևը պարբերաբար արդեն տասնամյակից ավելի սիրում է տարբեր միջոցառումների ժամանակ կատարել նույն երգը ադրբեջանի զինվորական հզորության մասին:Սակայն այդ ամենից զատ նրա երկրի ռազմական բյուջեն աճելուց բացի ոչինչ չի ավելանում,ոչ բանակի մարտունակությունը և ոչ էլ զինվորների բարոյահոգեբանական մակարդակը: Ընդորում նա սիրում է շեշտադրել Հայաստանի հետ: Ահավասիկ հատվածներ կառավարության այս շաբաթվա նիստի նրա ունեցած ելույթից:

Եկեք փորձենք տեսնել ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում այս դեպքերի համատեքստում.

Թողնեք վանկարկումներն այն մասին՝ լավ է, թե վատ /խոսքն պայմանագրի ստորագրման մասին է/. Միանշանակ է, որ ամեն դեպքում գոնե սփյուռքն մեծամասնությամբ դեմ է պրոտոկոլների ընդունմանը եվ հետեւաբար ԱՅՈ ասելուն.

Ի՞նչ տրամադրվածություններ են հայաստանում ՞

կամ Չոբանի երկիր Հայաստանս-4

Բոլորդ տեղյակ եք երեւի, թե ինչպես եւ ինչու Սերժ Սարգսյանը ստեղծեց մի ակումբ, ու անունն էլ դրեց՝ խորհուրդ, վրան էլ մի հատ վրադիր՝ հանրային: Ու ինչպիսի ինտրիգներ առաջացրեց այս ակումբը երկար ժամանակ ինչ-որ պաշտոնի (թեկուզ՝ ձեւականորեն) ձգտող մի խումբ «հայրենասերների»՝ մարդկանց, ովքեր գրասենյակային մե՜ծ սեղան ունենալու, քարտուղարուհի ունենալու, ու եսիմ էլ ինչ անձնական ամբիցիաներից ինքնաբավարարվելու համար պատրաստ էին անգամ նախագահականի ավտոպարկի գառաժի պետը դառնային, մենակ թե՝ առավոտներն իրենցից գոհ սափրվեն, նախաճաշեն ու գնան գործի:

Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդ արարածին՝ երջանիկ դառնալու համար՝ աթոռ, պաշտոն ու անմիջապես նախագահին զեկուցելու հնարավորություն: Եվ ինչքան մեծ բաներից է պատրաստ նույն մարդ արարածը հրաժարվելու իր կյանքից՝ իր անունից, հեղինակությունից կամ պատվից:

Նստած էի տանը, մեկ էլ դռան թակոց լսվեց: Բոլորովս տանն էինք, հյուր չէի սպասում, ու զարմացած վեր կացա ու բացեցի դուռը:

Ժպտերես դպրոցական աղջիկ էր՝ երեւի բարձր դասարանցի: Մի հատ բացիկ մեկնեց ապրիլ-7-յան ու ասաց՝ Օրինաց երկիրը շնորհավորում է Ձեր տոնը: Ասում եմ՝ աղջիկ ջան, ի՞նչ տոն: Բա՝ վաղը ապրիլի 7-ը չէ՞: Հարցնում եմ՝ բալիկ ջան, էս մթին ընկել բացիկ ես բաժանո՞ւմ, ՕԵԿ-ի՞ց ես, բա թե՝ չէ… Ասում եմ՝ ծնողնե՞րդ… Բա՝ չէ, պարզապես խնդրել են, օգնում եմ նրանց…

Ասեցի՝ լավ, դե գնա ձեր տուն, շնորհակալություն, որ ԻՄ տոնը հիշեցիք…

Բայց ամենահետաքրքիրը սպասվում էր ավելի ուշ… (սերիալների նման եմ ավարտում գրառմանս նախաբանը)

Այս հոդվածը ես գրում եմ անպատրաստ կերպով: Այսինքն` եթե միշտ մտքերս ժողովում էի ու նախoրոք գծված սցենարով էի նյութս կառուցում, ապա հիմա այդպես չէ, ու հայցում եմ յուրաքանչյուրիդ ներողամտությունը` մի քիչ հախուռն մտքերիս համար:

Եվ այսպես` այսօր տեղեկացա, որ «Ժառանգությունը» չի միանում Հայ Ազգային Կոնգրեսին ու մի ցուցակ է առաջ քաշել, որի համաձայնության դեպքում էր միայն հնարավոր միավորումը: Այդ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյան, երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, երրորդը` Զարուհի Փոստանջյանը, չորրորդը` Ստ.Դեմիրճյանը:

Ես 2009 թվականի մարտի 2-ի երեկոյան հետեւում էի Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ուրվագիծ» հաղորդաշարին` «Կենտրոն» հեռուստատեսության եթերում:  Բազմիցս եմ հետեւել ընդդիմության մասնակցությանը այս հաղորդաշարին եւ, անկեղծ ասած, միշտ զարմացել եմ ըմդդիմադիր գործիչների մասնակցությամբ սույն հաղորդման վրա: Հաղորդման վարողը` Պետրոս Ղազարյանը, պահ անգամ չէր կորցնում յուրաքանչյուր դեպքում քննադատելու ընդդիմությանը եւ նրա առաջնորդին: Ամեն անգամ այս քննադատությունը վերաճում էր անմակարդակ հեգնանքի եւ ապաշնորհ պահվածքի` համեմված լպիրշության ամենավերջին մասնիկներով: 

Բոլորդ, կարծում եմ, հիշում եք այս պարոնին: Սա Արկադի Վարդանյանն է:
Վերջինս ժամանակին Հայաստանում միտինգներ էր անում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության և որոշ չափով լայն զանգված էր հավաքել. միտինգները գնալով բազմամարդ էին դառնում: Մեր ժողովրդի սովորությունն է դա. գնալ ոչ թե գաղափարի այլ դատարկ խոսքի հետեւից:

Հիշում եք, անշուշտ, որ Արկադի Վարդանյանը կալանավորվեց և 4 ամիս ԱԱԾ-ի նկուղում մնալուց հետո հեռացավ Հայաստանից:

Մինչ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմը, այս գործչից ոչ մի լուր չկար: 

Արտատպված է “Առավոտ” օրաթերթի այսօրվա համարից

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի: 

Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:

2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:

3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:

Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:

image

Հեռագիր թուրքական կառավարությանը. Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.:

Այսօրվա մամլո ասուլիսում Բաղդասարյան Արթուրը, ի պատասխան Քոչարյանի՝ իրեն ուղված մեղադրանքին, պատասխանեց.

«Ինձ ոչ մեկ չի ասել դավաճան: Քոչարյանն ասեց, ոչ ինչ-որ ինքն արեց (իմ կողմից. այսինքն՝ Արթուրը), դավաճանական դրսեւորում է»:

Հ.Գ. Պարոն Բաղդասարյանի ասածը մոտավորապես հնչում է այսպես. «նա ինձ չի ասել բ**-ի տղա, այլ ասել է, որ մայրս անբարոյական դրսեւորում է ունեցել»

imageՃիշտն ասած, այս գրառումը ուզում էի դնել ՀՀ չքաղաքացիները բաժնում, բայց դեռևս այդպիսի բաժին չունենք: Դրա համար էլ դրել եմ սողունների բաժնում:

Էս տխմարի մտքերը լսե՞լ եք երբևէ: Որ մեր Հայաստանում կա ժողովուրդ ու ազգ եւ, որ մեկը գիտակից է, իսկ մյուսը՝ անգիտակից: Հիմա չեմ էլ հիշում որ մեկն արդեն: Ըստ նրա, ազգի գիտակից հատվածին պետք է գուրգուրել, կերակրել, որ նրանք իշխեն մյուս հատվածին ու եթե կարիք լինի՝ նաև բռնի ուժով, քանի որ անգիտակից հատվածը չի հասկանում, որ դա իր համար է արվում:

Հա, մի հաճարեղ միտք էլ է ասել, որ ՀՀ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է IQ թեստ անցկացնել, հետո նոր միայն թողնել մասնակցելու: Մեկը հարցնի՝ բա որ դու էլ էդ թեստից կտրվե՞ս:

Եւ ինչպե՞ս են սրա նմանները կոչվում մտավորական ու մեծն հայ մուլտիպլիկատոր: Լավագույն կոչումը, որ կտայի այս տխմարին, դա մեծն հայ մտաոՌականն է:

Ըստ երեւույթին, Արթուրին ամենահաջողը նկարագրել է Քոչարյանը.

«Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»

Սա Արթուր Բաղդասարյանի համար ծանր միջկոալիցիոն ժամանակաշրջանում էր, երբ «Մարկո-Պոլոյի» խոսակցությունները հայտնի էին դարձել բոլորիս:

Հիմա նույն ինքը` Արթուրը, դարձել է կոալիցիայի անդամ, եւ, իր իսկ խոսքերով, ինքը, Սերժ Սարգսյանի, ՀՅԴ-ի եւ բարգավաճ Գագիկի հետ ուս-ուսի տված, պետք է կատարի «լայնածավալ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումներ Հայաստանում...»:

Նույն այդ Արթուրը, ով 1996-ին հեղինակել էր մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Նույն այդ Արթուրը, ով 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանեց Լեւոնին գահընկից արած Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նույն այդ Արթուրը, ում, 2006թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցի պատճառով, նույն Քոչարյանը «փռեց լվացքի պարանին», եւ մեկ տասնյակ գործարարներ լքեցին ՕԵԿ-ի շարքերը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նույն այդ Արթուրը, ով 2006թ. մայիսի 29-ին իբր թե հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ խցկվեց ընդդիմություն:

Նույն այդ Արթուրը, ով 2008թ. փետրվարին հայտարարում էր, թե «ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումները տեղի կունենան առաջին փուլի ավարտից հետո»: Եվ որին Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավմամբ հակադարձեց.

«Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին»

Նույն այդ Արթուրը, ում` ընդդիմությանը չմիանալու փաստը Սերժ Սարգսյանը մեկնաբանեց, որ ինքը գիտեր, որ այդպես է լինելու, քանի որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»:

Նույն այդ Արթուրը, ով քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները այդ իսկ միավորումից 10 օր առաջ որակեց իբրեւ «անամոթ սուտ»:

Եվ, վերջապես, նույն այդ Արթուրը, ով իր թիմակցին միանալուց, հպարտորեն հայտարարեց.«Մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում: Որովհետեւ մենք, միանալով Լ. Տեր-Պետրոսյանին, կարող էինք գնալ արկածախնդրության ուղով, որի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:

Հ.Գ. Որպես աղբյուր օգտվել եմ Արարատ Դավթյանի ««Անամոթ սուտը» դարձավ իրականություն» հոդվածից:

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page