F5-Բլոգ

Ազիան'-ի ավատարը

Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց   դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի   «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:

Մեր հավաքականի 4 անդամները ՝   Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը  Ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են  JKA կարատեի Եվրոպայի 2017թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ Սևակ Հակոբյան, մարզիչ Ռաֆայել Մկրտչյան)լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, մանավանդ, որ այստեղ առկա են լինելու մեր հայրենակիցների  բարոյական աջակցություն ու օժանդակությունը:

image

image

Ազիան'-ի ավատարը

image

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel թվով 76-րդ շախմատային գերմրցաշարում իր փայլուն հաղթարշավն է շարունակում հայ գրոյսմաստեր, մեր բոլորի կողմից սիրված Լևոն Արոնյանը:Նա վերջին տուրում թեև պարտվեց տանտերերի ներկայացուցիչ Անիշ Գիրիին, այնուամենայնիվ միավորների այնպիսի պաշար էր հավաքել, որ մրցաշարի շարունակվելու դեպքում կարող էր մեկ անգամ ևս պարտվել: Ի դեպ նիդերլանդացու այս հաղթանակը հնարավորություն տվեց նրան ռուս Կարյակինի հետ մրցաշարում կիսելու 2-3 տեղերը: Գիրիի այս տարվա ցուցանիշը Նիդերլանդների լավավագույն ցուցանիշն է մրցաշարում 1985 թվականի Յան Թիմանի հաղթանակից հետո: Նա միակ շախմատիստն էր, ով հաղթեց Արոնյանին և չկրեց ոչ մի պարտություն: Ինչ վերաբերվում է հայ գրոյսմաստեր, աշխարհի գավաթակիր ու բազմակի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանին, ապա նա այս տարի նվաճեց մրցաշարի բացարձակ հաղթողի կոչումը, 1, 5 միավոր ավել էր վաստակել իրեն մոտակա հետապնդողներից: Հիշեցնենք, որ մրցաշարի ուժեղագույնի տիտղոսին մեր շախմատիստն արժանանում է արդեն 4-րդ անգամ’ 2007, 2008, 2012 և այս տարի: Մինչ այդ ավելի վաղ հեղինակային այս մրցաշարում հաղթող է ճանաչվել լեգենդար Տիգրան Պետրոսյանը:

image
Նկարում. մրցաշարի հաղթող Լ. Արոնյանը մրցանակային 2-3 տեղերն զբաղեցրած Գիրիի ու Կարյակինի հետ:

Այսօր դարձյալ միմյանց են հանդիպելու Մադրիդն ու Բարսելոնը: Ոչ թե զուտ ֆուտբոլային թիմերը, այլ՝ քաղաքները: Թեեւ, միայն իսպանական այս երկու քաղաքների մեջ չէ պայքարը, այլ՝ Իսպանիա եւ Կատալոնիա: Եթե ավելի հեռուն գնանք, կգանք-կհասնենք մինչեւ Հայաստան, որովհետեւ մեզնից մի մասը Ռեալի երկրպագուներ են, մյուսները՝ Բարսայի:

Այ թե խա՜ղ կլինի: Տեսնենք, թե ինչպես կավարտվի (ես գտնում եմ, որ Ռեալը կհաղթի 3-1 հաշվով:

image

Վաղը ֆուտբոլային մեծ օր է: Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

Անձամբ իմ համար՝ ավելի լարված օր, քան ՄՅ-Բարսա խաղից առաջ, թեեւ ինքս Բարսայի մոլի երկրպագու եմ:

Վաղը դաշտ դուրս չի գա Չավի-Ինյեստա-Մեսսի եռյակը, բայց խոսքը մեր ֆուտբոլի ազգային հավաքակաին մասին է: Եվ խաղն էլ վճռորոշ է՝ ինչպես զուտ մրցակցային, այնպես էլ հոգեբանական առումով:

Մերոնք ապացուցելու բան ունեն: Պետք է հաղթել արագաշարժ եւ տեխնիկապես ուժեղ անհատ-ֆուտբոլիստներից կազմված Ռուսաստանի հավաքականին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ռուսաստանը 18-երորդն է, մենք՝ 62-երորդը: Միեւնույն է, հաղթել է պետք: Այն էլ՝ մրցակցի դաշտում:

image

Ոգեւորված էի սպասում խաղին, որը կոտրվեց առաջին 15 րոպեներից հետո, ու էլի վերականգնվեց խաղավարտից մի 10-15 րոպե առաջ:

Մի պահ նույնիսկ հիմար վիճակի մեջ էինք, երբ ռուսները վրա-վրա անկյունայիններ էին խաղարկում մեր դարպասի մոտ:

Ամեն դեպքում. անկապ խաղ էր, որակից զուրկ: Լավ էր, գոնե 1 միավոր ստացանք:

imageՀայաստան-Սլովակիա խաղից առաջ և հետո սլովակյան մամուլը ողողված էր խաղին առնչվող տեղեկություններով։ Բնականաբար, սլովակ մեր գործընկերները չէին անտեսել նաև իրենց երկրի շախմատի ազգային հավաքականի առաջատար Սերգեյ Մովսիսյանին, ով ազգությամբ հայ է և հաճախ է լինում Հայաստանում։

Իրոք, լինում են կյանքում անբացատերելի ղեպքեր ու իրադարձություններ… Նախօրեոք պլանավորած, բայց անբացատրելի դեպքեր…

image

Թվում է, թե վատ չէ մրցակցի դաշտում վաստակած մեկ միավորը: Սակայն, հաշվի առնելով, որ

1. Մակեդոնացիք մեզնից թույլ էին
2. Մերոնք ահագին 100 տոկոսանոց գոլեր չօգտագործեցին

ահագին տխրեցուցիչ խաղ էր…

Երեկ մի քանի հոգով (+ փոքր տղես) գնացել էինք ստադիոն: Դե ունեմ մի ընկեր, որը համոզեց-տարավ բոլորիս… Լավ, չեմ փոշմանել, որ գնացինք… դե, մասսովկա, կանաչ դաշտ, ինչ-որ ակնկալիքներ, մի մեծ խումբ ֆուտբոլասեր երիտասարդներ (աղջիկ-տղա)՝ արեւելյան տրիբունայում (մեր հարեւանությամբ): Ոչ շատ հետաքրքիր խաղ, հերթական պարտությունը… սրանց մասին չէ, որ կուզենայի հիշատակել այդ հոդվածում: Այլ ընդամենը մի քանի պահ, որոնք, իհարկե, հարամ արեցին կենդանի խաղը դիտելու մեր ոգեւորությունը

Նոր, քիչ առաջ մի տխուր պատկերի ականատես եղա… Բոքս էր… Հերթական մրցամարտը: Մեր Կենտիկյան Սյուզին էր ռինգում, ու նրա հակառակորդն էլ մեքսիկացի մեկ այլ կին/աղջիկ: Սյուզիին հաղթանակ շնորհվեց ու նրա մրցակցին՝ տեխնիկական պարտություն. 2-րդ ռաունդում վերջինս գլխով անթույլատրելի հարված էր հասցրել հայազգի մարզիկին, որից հետո էլ մրցավարը ստիպված էր դադարեցնել մրցամարտը:

Այն, ինչին ականատես եղա ես՝ Սյուզիի տնքոցները, արյունահոսող վերքը ինձ ստիպեցին մեկ անգամ եւս խորհել՝ արժի՞ արդյոք շարժվել գենդերային հավասարության մոտեցումներով ու աղջնակներին/կանանց ներգրավվել այնպիսի մարզաձեւեր, որոնք, ըստ իս, ընդհանրապես պետք է վերացվեն որպես մարզաձեւ:

Գրառումս կատարում եմ Գերմանիա-Անգլիա խաղի ընմիջմանը: Գերմանիան առջեւոում է 2-1 հաշվով:

Հիշեցի, երբ մի շաբաթ առաջ մեր տանը ընեկրներիս հետ վիճում էի մի հարցի շուրջ (նրանցից մեկը ներկայումս ֆուտբոլի մարզիչ է, իսկ երկրորդը՝ նախկին ֆուտբոլիստ ու այս խաղի մոլի երկրպագու):

Ի՞նչ հարցի շուրջ էինք բանավիճում: Ես պնդում էի, որ, այսօրվա տեխնիկական առաջընթացի ու հագեցվածության դարում ամոթ է, որ մի դատավորի սխալ որոշման պատճառով տապալվում է ողջ խաղը, եւ, բնականաբար՝ հաշիվը դառում է ոչ արդար: Նման կասկածելի իրավիճակներում, ես առաջարկում էի, որ մի քանի վրկ. խաղը դադարեցվի ու դատավորը կայացնի այն որոշումը, որն իր ականջակալին «կհուշեն տեխնիկական դատավորները»՝ վիճելի պահը եւս մեկ անգամ նայելով: Իսկ ընկերներս պնդում էին՝ թե, չէ, այս ձեւով կկորի ֆուտբոլի «համն ու հոտը»:

Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:

Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…

Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…

Առավոտ կանուխ (իհարկե, մեր ժամանակով) հետեւցի ու ականատես եղա Վիկի փայլուն հաղթանակին:

Մարտն ավարտվեց ոչ ժամանակից շուտ ու ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մեր Վիկի առավելությունը զգալի էր, որոշ ռաունդներում՝ ակնհայտ:

Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին Վիկին:

Շնորհավորանքներս Հայաստանի ու Ավստրալիայի դրոշերի ներքո հաղթած վանաձորցուն:

image

Քանի որ նախորդ հոդվածը բավականին հոռետեսական ոճով էր գրված, սակայն այսօր մեր հավաքականը, հակառակ շատերիս սպասելիքներին, բավականին լավ խաղաց, որոշեցի նորը տեղադրել, որտեղ կգովաբանեմ մեր տղաներին լավ խաղի համար:

image

Վերջերս չեմ հիշում կոնկրետ որ երգիծական հաղորդմամբ (կարծեմ “32 ատամն” էր) ասվեց մոտավորապես հետևյալը.

-1973 թ. Երևանի Արարատի հարձակվող Լևոն Իշտոյանը երկու գնդակ խփեց Կիևի Դինամոյի դարպասը՝ այդպիսով վերջ դնելով հայկական ֆուտբոլին:image

Դարչինյանը ցավալի պարտություն կրեց: Ցավալի էր, իհարկե, տեսնել արյունոտ դեմքով ու անելանելի վիճակում հայտնված լոռեցուն: Քինգ-քոնգը արագ էր ու ճարպիկ: Իսկ Վիկն ինչ-որ հապաղում էր ու չէր «պարում» ռինգում: Վաղուց է բոքս նայելուց այսքան չէինք լարվել…

Թարսի նման էլ, Վիկն առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո էր հանդես գալիս: Նա պատրաստ չէր ոչ մարտին, եւ ոչ էլ իր քաշը ավելացնելուն՝ «супермухa»-ից դեպի «петух»: Գուցե ավելորդ ինքնավստահությունն էր պատճառը: Ամեն դեպքում, Վիկը գանացի Ագբեկոյին շիմպանզե չդարձրեց, ինչը խոստացել էր մինչեւ մարտը:

Հուսանք, որ այս մարտից նա եւ իր մարզիչները համապատասխան հետեւություններ կանեն ու Քինգ-քոնգի կեղտոտ բերանը վերջնականապես կփակեն (տե՛ս վերջինիս մարտից անմիջապես հետո խոսքը այս գրառման վերջում):

image

Ահա որոշ մեջբերումներ ռուսալեզու կայքից

Դարչինյանը հերթական անգամ ուրախացրեց բոլորիս: Այսօր, վաղ առավոտյան, 6-ին Շանթով դիտեցի նրա վերջին հաղթանակը՝ Մեքսիկացի Խորխեի նկատմամբ: Առաջին անգամ ականատես եղա մրցավարների կողմից մարդասիրական որոշման. 11-րդ ռաունդից հետո գրանցեցին Խորխո Արսեի մոտ տեխնիկական նոկաուտ եւ թույլ չտվեցին, որ 12-րդ ռաունդը սկսվի՝ հաղթանակը շնորհելով Վիկ Դարչինյանին: Ինչո՞ւ մարդասիրական, որովհետեւ ակնհայտ էր, որ 12-րդ ռաունդը Վիկի մրցակիցը, մեղմ ասած, «չի ձգի»՝ ոչ ուժ էր մնացել մեքսիկացու վրա, ոչ էլ Վիկի խոյահարումներին հակազդելու որեւէ ճանապարհ:

Մի խոսքով, շնորհավորում եմ առաջին հերթին Վիկին, իր մարզիչներին եւ ընտանիքին, ինչպես նաեւ նրա բոլոր երկրպագուներին:

Հ.Գ. Ով որ վաղ առավոտյան խաշի է եղել կամ քնած է մնացել, կարող է այս մրցամարտի կրկնությունը դիտել այսօր, երեկոյան 9:30-ին, դարձյալ Շանթով:

Հայրս «ձգված» Շանթով նայում է Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի Միխալեսի հետ…

Առաջին ռաունդում նոկդաուն եղավ. Վիկը մի 6-7 րոպեով տապալեց իր մրցակցին… Այս պահին 4-րդ ռաունդն է:

Ու ես, անհամբերս, ինտերնետից հայտնաբերեցի, որ Վիկը հաղթել է… 9-րդ ռաունդում, նակաուտով:

Vic Darchinyan takes WBC,WBA,IBf superflyweight titles!
Posted on November 2, 2008 by realarmenia
Vik Darchinyan did it! The right cross and left hook in the 9th round knocked-out Mijares. All three judges had the same points - 79-72, which means that Mijares has won only one round of 9. Vik got 3 belts (IBF, WBO, WBC) and ranked first in the history of boxing absolute champion in super flyweight
http://www.youtube.com/watch?v=UaFaiV-arYM.

Աղբյուր

http://allboxing.ru/img/Darchinyan_Mijares.jpg

Փաստորեն, մեր Վիկը հաղթեց եւ դարձավ IBF, WBO, WBC վարկածներով ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ: Շնորհավորում եմ իրեն ու բոլորիս:

Իսկ մեր ընտանիքն արդեն այս մրցամարտը կշարունակի դիտել ավելի հանգիստ ու ուրախությունները դեմքներիս…

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հրազդան մարզադաշտում հանդիպեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ինքս մարզադաշտում էի: Ճիշտն ասած` առաջին խաղակեսում մերոնք վատ չխաղացին: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար, ճնշում էին գործադրում թուրք ֆուտբոլիստների վրա հենց իրենց` թուրքերի կիսադաշտում: Երբեմն խաղարկում էին մտածված կոմբինացիաներ, մտնում էին կոշտ պայքարի մեջ, փոխանցումների խոտանը այնքան էլ մեծ չէր: Իհարկե, թուրքերը հետ չէին մնում մերոնցից: Հանուն արդարության, պետք է նշել, որ առաջին խաղակեսում մեր դարպասի մոտ եղան ավելի շատ վտանգավոր պահեր, քան` թուրքերի: Երեւում էր թուրք ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմն ու կարգը: Չնայած այդ ամենին` ֆուտբոլասերները հույս ունեին, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկատակտիկական բացը կլրացնեն անմնացորդ պայքարով եւ խաղի մնացած ժամանակահատվածում մերոնք չեն խաղա այն խաղը, որին իրականում ականատես եղանք չարաբաստիկ երկրորդ խաղակեսում:

Այսօր (արդեն երեկ) Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիայի իրենց հասակակիցներին 2 : 1 հաշվով:
Որեւէ մեկդ սպասու՞մ էիք…
Ինքս եղել եմ մարզադաշտում: Հաճելիորեն զարմացած ու ոգեւորված եմ մեր տղաների մտածված կոմբինացիաներից, լավ խաղից եւ գեղեցիկ գոլերից:

Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնվեն, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը, Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում, հանդես եկավ գերազանց: Էականն այստեղ վաստակած դեռեւս հինգ մեդալների գույնն ու մետաղի տեսակը չէ:

Եվս մեկ ուրախալի լուր.

Այս բաժնում մեր Jojoba-ի հարցապնդմամբ եւ sksnak-ի Philosopher-ի համատեղ նախաձեռնությամբ եկեք քննարկենք Եվրո-2008-ի ընթացքը:

Հ.Գ. հարգելի sksnak, դուք արդեն ոչ թե սկսնակ մեկնաբան եք, այլ սկսնակ հեղինակ: Սպասում ենք ձեր հեղինակային գրառումներին: Մանրամասների համար խնդրում ենք այցելել այս էջը:

Ազիան'-ի ավատարը

Գերմանիայից՝ հատուկ f5blog.com-ի համար

Արթուր Աբրահամը Էլվին Այալայի հետ մենամարտում անցկացրեց IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի յոթերորդ մենեմարտը:

Քիչ առաջ միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը պահպանեց իր տիտղոսի ամերիկացի Էլվին Այալայի (Elvin Ayala) հետ մենամարտում: Նախօրեին Քիլում (Գերմանիա) տեղի էր ունեցել մարտի 29-ին կայանալիք մենամարտի մասնակիցների բաց մարզումը:

image«Ես հիանալի մարզավիճակում եմ և պատրաստվում եմ հաղթանակ տանել», - հայտարարել էր պարտություն չկրած Արահամը: Նա տարավ փայլուն և համոզիչ հաղթանակ՝ իրագործելով իր խոստումը:

Այալան իր հերթին ևս համոզմունք էր հայտնել իր հաղթանակի առնչությամբ: «Ես հաղթելու եմ կայանալիք մենամարտում, շատ համառորեն մարզվել եմ և չեմ կարողանում սպասել, թե երբ պետք է ռինգ դուրս գամ: Ես անհամբեր սպասում եմ շաբաթ օրվան», - ասել էր բռնցքամարտիկը:

Արդեն 5-րդ ռաունդում Էլվինը երերաց և նոկաուտի ենթարկվեց, իսկ 12-րդ խաղափուլում՝ տապալվեց: Նոկդաուն: Ամերիկացին այլևս անզոր էր որևէ խոստում ի կատար ածել:

Ընթերցողին հիշեցնենք, Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին: Նա այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում եւ հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում:

Ինչպես և նախորդ տարի, հայ ֆուտբոլիստներից «ամենաարժեքավորը» Արտավազդ Քարամյանն է, որին իր ակումբը` Պոլի Տիմիշոարան, այս տարի գնահատել է նախորդի գրեթե կրկնակի չափով` 1,6 միլիոն: Չնչին չափով աճել է երիտասարդ հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը, որն այժմ ըստ transfermarkt.de կայքի, կազմում է 750 հազար եվրո: Էդգարը այդպես էլ դեռ չի կարողանում հաստատվել «Այաքսի» հիմնական կազմում, և առայժմ կայուն հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում` պարբերաբար դառնալով գոլեր հեղինակ: «Թանկացել են» նաև դարպասապահ Բերեզովսկին ու կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Նրանց համար իրենց ակումբներն ու գործակալները սահմանել են 700 հազարական եվրո արժեք: Տարօրինակորեն ցածր է ներկայացված Շվեդիա տեղափոխված կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի տրանսֆերային արժեքը` 75 հազար: Մյուս «թարմ» լեգեոները` Ռոբերտ Արզումանյանը գնահատվել է 325 հազար:

Համեմատության համար բերեմ Հայաստանի հետ տնտեսա-աշխարհագրա-քաղաքական «հավասար» երկրների, ինչպես նաև աշխարհի գավաթի 2010 թվականի նախընտրական ենթախմբում մեր մրցակիցների ֆուտբոլային «արժեքները»:

Հայաստան - 5.050.000
Վրաստան - 34.300.000
Ադրբեջան - 4.200.000
Մոնտենեգրո - 40.000.000 (նորանկախ պետություն)
Մոլդավիա - 8.600.000
Էստոնիա - 5.400.000
Բոսնիա - 41.000.000
Բելգիա - 60.000.000
Թուրքիա - 118.000.000
Իսպանիա - 371.000.000

Հաջողություն ցանկանանք Պոուլսենին ու իր սաներին` ԱԳ 2010 խաղերի ընթացքում, ու հիշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ նպատակ են դնելու ենթախմբից դուրս գալ: Թե ինչ ուղղությամբ է ուզում մարդը դուրս գալ` թողնեմ բլոգերների երևակայությանը:

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում 8-ական միավորով հայտնվել են Արոնյանը եւ Կառլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոնը ճանաչվել է հաղթող:

imageՀարգելիներս, շատ մեծ տխրությամբ ձեզ պետք է հայտնեմ, որ երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յան Պորտերֆիլդը: Կյանքից հեռացավ մի մարդ, որն այդքան նվիրված էր իր գործին, մարդ, որը մեր ֆուտբոլի եւ մեր հավաքականի հաջողության համար նույնիսկ իրա առողջությունը չէր խնայում: Բոլորս էլ տեղյակ ենք այն մասին, որ Յան Պորտերֆիլդի գլխավորած մեր ազգային հավաքականը հասավ լուրջ հաջողությունների, որոնք ոչ այդքան հեռու ապագայում մեծ դեր կխաղային հայ ֆուտբոլի զարգացման մեջ: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ սպասում՝ ձեր մեկնաբանություններին :

P.S. Վերջին ժամանակներս ինչ-որ շատ են նման տխուր լուրերը...

imageՔիչ առաջ ավարտվեց ֆուտբոլասերների կողմից երկա՜ր սպասված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային դիտարժան հանդիպումը:

Ինչպես զգացվեց խաղի առաջին իսկ րոպեներից, մեր ֆուտբոլիստները փորձում էին իրենց բուռն գրոհներով գրավել հակառակորդի դարպասը, եւ հենց այդ փորձերից մեկն էլ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաջողությամբ՝ 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի գլխով խփած գոլով: Մի խոսքով հանդիպման սկիզբն իմ կարծիքով բավականին խոստումնալից էր: Սակայն խաղի տեմպը միանգամից փոխվեց առաջին խաղակեսի 37-րդ րոպեին մեր դարպասին խփած Քրիստիանո Ռոնալդույի ոտքով խփած գոլից հետո:

Կարդում ենք Ա1+-ում.

Հայ ֆուտբոլիստները շարունակում են անպարտելի մնալ Երեւանում: Արդեն 6 միջազգային խաղում անընդմեջ մեր հավաքականները եւ ակումբները «Հանրապետական» մարզադաշտում պարտություն չեն կրել: Սա աննախադեպ արդյունք է:

«Փյունիկ» - «Դերի Սիթի» մրցավեճում այս ռեկորդը շարունակվեց: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով, իսկ մինչ այս հաջող էին հանդես եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, «Արարատը» եւ «Բանանցը»: Վերջին 6 խաղերում մեր թիմերը դարպասը ընդամենը 1 գնդակ է խփվել, փոխարենը հայ ֆուտբոլիստները 7 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:

Հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ տոնել է հերթական հաղթանակը: Հայ գրոսմայստերը Էլիստայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երեկ պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին: Այսօր կկայանա հերթական տուրը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանում Արոնյանը 7:5 հաշվով առավելության էր հասել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ:

Ներկա պահին ընթացող 2-րդ շրջանի մյուս մրցազույգերն են՝ Լեկո-Բարեեւվ, Ռուբլեւսկի-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Կամսկի: Հաջորդ 6 խաղերը տեղի կունենան հունիսի 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին (թայ բրեք): 

Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին մաղթում ենք հաղթարշավի անկասելի շարունակություն մինչեւ շախմատի արքայի թագը:

Հարգելիներս, հայ ֆուտբոլիստները հաճելիորեն զարմացնում են:

Ղազախստանի հավաքականին «դրսում» հաղթելուց մի քանի օր չանցած (1:2), այսօր, ընդամենը մի ժամ առաջ մերոնք սեփական հարկի տակ պարտության մատնեցին լեհերին (խմբի առաջատարներին): Մեր հավաքականի միակ հաղթական գոլը 66-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Համլետ Մխիթարյանը: Գեղեցիկ գոլ էր. Սուրեն Բաղդասարյանը կասեր՝ հիասքանչ կամ զարմանահրաշ:

Մերոնք լավ խաղացին եւ ամենակարեւորը՝ ԳՆԴԱԿՒՑ ՈՒ ՄՐՑԱԿՑԻՑ ՉԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ:

Այսպես էլ շարունակեք, տղե՛րք:

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page