Ազիան'-ի ավատարը Օրերս, Երևանի «Ռոսիա Մոլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future», թարգմանաբար՝ «Լուսավոր Ապագա»/ կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան համատեղ բարեգործական ակցիան՝ նվիրված Հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Նիդերլանդական օրագիրն արդեն անրադարձել է «Bright Future» կամավորական խմբի ծրագրերին և Նիդերլանդներում ծավալած նրանց գործունեության դրույթներին:

Խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանն անձամբ էր իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան բերել բարեգործական օգնությունը` հագուստ, խաղալիքներ, այլ պարագաներ ։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացը, որ մի քանի ամսվա ակտիվ աշխատանքի արգասիք է’ իրենց մասնակցությունն են ունեցել Եվրոպայում բնակվող ամենատարբեր ազգությունների ու բնագավառների մարդիկ ու կազմակերպություններ:
image