Ինչ գեղեցիկ արտահայտությունն է, չէ՞
«Բժշկական ծառայությունների մատչելիություն եվ հասանելիություն»: Եթե չեմ սխալվում այն համարվում է բժշկական իրավունքի, /ես կասեի նաեւ մարդու իրավունքների/ հիմնասյուներից մեկը: Եթե մի պահ բաց թողնենք «
Բժշկական ծառայությունների մատչելիություն» եզրույթը, քանի որ այն մեր երկրում ֆանտաստիկայի բնագավառից է, ապա «
հասանելիությունը» պետք է որ հիվանդներին հասանելի լինի:

Եթե առավել ճշգրիտ լինենք, ապա
բժշկական ծառայությունների հասանելիությունը դա երբ հիվանդին ազատորեն հասանելի են առողջապահական ծառայությունները անկախ աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կազմակերպչական կամ լեզվային բարիերների: Իմ իմանալով առնվազն մի երեք-չորս ՀԿ-ներ կան այս ասպարեզում գործող, ԱՆ-ը ամիսը գոնե մեկ անգամ խոսում է այս թեմայով, ամեն մի նոր բուժ-կենտրոն բացվելիս այս մասին խոսում են պետական բարձրագույն այրերը /վերջին անգամ այս մասին լսել եմ Իզմիրյան կենտրոնի բացման ժամանակ/:
Դե իսկ հիմա եկեք վերադառնանք իրական կյանք: