F5-Բլոգ

2009թ. Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են (թմրամոլների պաշտոնական թիվը որոշվում է ըստ բուժման համար դիմածների թվի)։ Այս մասին լրագրողերին տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, միաժամանակ, նշելով, որ այս տարի թմրամոլների թիվը կրկնապատկվել է։ Ասուլիսին, սակայն, նա ներկայացրեց միայն 2009թ. տվյալները։

Սոցիոլոգը նկատեց, որ թմրամոլների թվի ավելացման միտումը պայմանավորված է նրանով, որ թմրամոլներն ավելի ազատ են դարձել թմրամիջոց օգտագործելու հարցում։
Պաշտոնական
Կաշառք` ավարտական քննությունը դրական գնահատելու համար
Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանողներ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն են տվել, որ նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1971 թ. ծնված Արմեն Հարությունյանը ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ, 1964 թ. ծնված Արմինե Գեւորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:
Հարգելիներս,

մի քանի տարի անընդմեջ միասին դիտում եւ ունկնդրում ենք Եվրատեսիլը: Սկզբում՝ քննադատում, հետո կարծես թե բոլորովս գալիս ենք մի կարեւոր համաձայնության. անկախ այն հանգամանքից, թե մեր պետության կողմից ներկայացվող երգը առաջին հերթին Եվրոպային ներկայացնում է հենց ՄԵՐ ԵՐԿԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ուստի հորդորում եմ բոլորիս՝ կողքի դնել երաժշտական մեր ունակություն-տաղանդները, երաժշտա-քննադատական մեր հմտությունները եւ հնարավորինս աջակցել մեր հանրապետության ներկայացուցչին՝ Եվային:

Եվա Ռիվաս
Ոստիկանությունը, արձագանքելով մեր “Աֆրիկացի աֆերիստները եւ արտաշատցի ոստիկանները” հոդվածին, քրեական գործ է հարուցել միջազգային խարդախության փաստով: Արտաշատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանը բջջային հեռախոսի էլ. փոստով հաղորդագրություն էր ստացել Աֆրիկայի Տոգո Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որի հաշվին բանկում մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար կարողություն կա, եւ ինքը փնտրում է նրա ժառանգորդին` նշված գումարը նրան հանձնելու համար: Աֆրիկացին Գեղամ Մաթեւոսյանից փաստաթղթերի ձեւակերպման համար խաբեությամբ պահանջել է 3.250 ԱՄՆ դոլար, որից 250 դոլարը նա ուղարկել է “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի միջոցով: Ոստիկանությունը կոչ է արել՝ զգուշացեք միջազգային խարդախներից:

15 Մայիս [02:15] / Հասարակություն
ՀՐԱՊԱՐԱԿ - Ինտերնետ -hraparak.am
Այնպես է ստացվել, որ ամեն օր առավոտյան ես եմ 2րդ դասարանցի տղայիս տանում դպրոց. Տղայիս համար չգիտեմ, բայց ինձ համար բոլոր այս առավոտներն միանման տհաճ ու անցանկալի են. /Ինիստուտից հետո այսքան շուտ մեկ էլ մեկին դիմավորելիս կամ ճանապարհ դնելիս եմ այսքան շուտ վեր կենում քնից/.

Ամեն առավոտ .. տղաս վեր է կենում, լվացվում, հագնվում, սնվում եվ գալիս ինձ վեր կացնում. Հետո վերցնում է իր ծանր պայուսակն, գցում ուսին եվ ձեռս բռնած ինձ տանում դպրոց.

Ամեն առավոտ, բայց ոչ այսօր. Դպրոց էինք հասնում ու նոր միայն նկատեցի, որ տղայիս ձեռքին պայուսակից բացի կար նաեւ մեծ ու ծանր մի տոպրակ. Հարցրեցի, «Սա ինչ է՞». Պատասխանեց -«Մամային հարցրու, կասի՝»
Բոլորովին վերջերս` ապրիլի 23-ին, ընկերներիցս մեկի ծնունդն էր: Բալորով գնացել էինք: Գնացինք, կերանք, խմեցինք, երգեցինք, պարեցինք, լաաաավ ուրախացանք (բայց ոչ հայավարի): Հենց ժամը 12-ը խփեց, մեկ րոպե լռությամբ հարգեցինք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ու դուրս եկանք......
Հիմա շատ են խոսակցությունները, որ Սա մարդ փրկեց, Նա ինչ-ինչ հայտնագործություն արեց ու արդյունքում գնահատող չեղավ. Խոսակցությունները շատ են, բայց վերջում գալիս է մեկը ու ասում ... որ մեր ազգը տենց է .. .չեն գնահատում .. կամ թե Գնա մեռի , արի սիրենք.

Իսկ հիմա տեսեք, ոնց են դրսում սիրում մարդուն գնահատել ու հարգել, պատվել ու մեծարել
Ազիան'-ի ավատարը image
,,Հետք,, 13 մայիսի

«Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:

Արդեն անցել են ժամանակները` գնահատականի դիմաց մաղարիչ անելու կամ փող տալու, սակայն դրանց փոխարինման է եկել նոր` ավելի կատարյալ, ավելի նուրբ ու գրագետ ձևը: Ուսուցչի տանը պարապելու սովորությունը եկել է դեռ վաղուց: Մեր դասարանից 5 հոգի լրացուցիչ դասընթացներ է անցկացնում ուսուցչի տանը: Նրանք իմ մոտ ընկերներն են:
Այսօր տոն է… Ոչ միայն ռուսների, այլ՝ բոլորի համար: Մեծ հաղթանակով ու միլիոնավոր զոհերի հաշվին վերջ տրվեց աշխարհը զավթելու ֆաշիստական նկրտումներին…

Շնորհավորում եմ բոլորիս եւ առաջին հերթին՝ Մեծ հայրենական պատերազմի ուղղակի կամ անուղղակի մասնակիցներին: Զոհվածների հիշատակը թող միշտ վա՛ռ մնա: Ու, թող որ այլեւս չունենանք պատերազմի հաղթանակի տոներ. թող որ այլեւս պատերազմներ չլինեն…

image

Էջ 1/2 •  1 2 >

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page