F5-Բլոգ

Չգիտեմ, թե ինչն է պատճառը, սակայն վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կուսակցություններից ով ինչչափ, ինչ խորությամբ եւ ինչ ազնվությամբ է սիրում, հարգում, պաշտում ու կուռք դարձնում իր նախագահին:

Ստորեւ ներկայացնում եմ իմ դիտարկումները: Ու սկսում եմ, ըստ իմ չափորոշիչների (սկսած քամակ մտնելուց՝ մինչեւ իսկապես հարգել-սիրելը):

ԲՀԿ > OԵԿ > ՀՀԿ > ՀԱԿ

Դե, դաշնակներին չեմ նշել, որովհետեւ այդպես էլ գլխի չընկա՝ նրանք ունե՞ն առաջնորդ, թե՞ ոչ:
Օդնոկլասնիկներով ապրող երիտասարդություն:

Հայ երիտասարդները այսօր բացի ինտերնետներից, չաթերից և ֆորումներից ուրիշ զբաղմունք չունեն, իսկ դա շատ բացասական գործոն է մեր ամենօրյա կյանքում:

Նրանք ուշադրություն անգամ չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անգամ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ բան է ֆինանսատնտեսական ճգնաժամը, թե ինչ է հայ-թուրքական սահմանի բացումը, թե ինչ բան էր մարտի 1-ը և այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել հայ երիտասարդության անտարբեր պահվածքի վերաբերյալ: Հակառակը, նրանց միմիայն հետաքրքրում են աղջիկները, ինտերնետը, ծանոթությունները և, իհարկե, շքեղ մեքենաները՝ ահա, սա է այսօրվա երիտասարդների ապրելու զգացումը և նպատակը: Դա շատ վատ է անդրադառնում մեր երկրի թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության վրա: Այն երիտասարդները, որոնք կազմում են մեծամասնություն, երիտասարդներ, որոնք չեն գիտակցում, որ եկել է մտածելու ժամանակաշրջանը, որ եկել է գիրք կարդալու ժամանակը և սեփական վերլուծություններն անելու ժամանակը, ինչու չէ, նաև պատասխան պահանջելու ժամանակը և ոչ թե միայն հեռուսատացույց նայելը, ինտերնետ ակումբներում ժամերով պատսպարվելը և ամենինչից անտեղյակ ապրեը և վախենալը՝ արտահայտելու սեփական կարծիքը ու խոսքը այս երկրում:
Դաշնակցականների հերթական խաղերը

Այս օրերին քաղաքի ամենատարբեր վայրերում, սկսած սրճարաններից վերջացրած տրանսպորտի միջոցներից, քննարկվում է միայն մեկ հարց՝ ինչո՞ւ դաշնակցությունը լքեց իշխանական կուալիցիան: Ամենատարբեր մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները և այդ կարծիքները լսելով կարելի գալ մի ընդհանուր եզրակացության. որ սա արդեն սովորական և «ադաթ» դարձած դաշնակցականների խաղերից է, և այն իհարկե մտնում է նախընտրական տրամաբանության մեջ: 
Առանց օտարների միջամտության ու մասնակցության

Միանգամից ասեմ, որ միջազգային հանրությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին համապատասխան գնահատական չի տալիս և չի էլ տալու, այնպես որ, հայ ժողովուրդը թող հույս չկապի Եվրոպայի և եվրոպական չինովնիկերի հետ:

Հայաստանն իր ներքին խնդիրները պետք է լուծի միայնակ և առանց որևէ մեկի թելադրանքի կամ պարտադրանքի: Հայաստանը պետք է կախում չունենա որևէ երկրից, անմիջականորեն չգտնվի նրա ազդեցության և կառավարման ներքո, եւ անի այն, ինչ ինքը գտնում է ճիշտ:
Մի քիչ ռելաքսը ավելորդ չի լինի բոլորիս համար

image
Չէ, ես հաստատ հայոց մեծն ստատիստ Ահարոնին չեմ կարող հավասարվել: Նա հզոր է, քանի որ ստատիստիկան դարձրել է ձեռքի խաղալիք:

Այնուամենայնիվ, Ձեզ եմ առաջարկում երկու հարցում՝ իրար հետ կապված, որոնցից մեկը կներկայացնի մեր հարցման մասնակիցների ցանկությունը, իսկ մյուսը՝ կանխատեսումը: Հետաքրքիր է, թե ինչպիսի տարամիտում կտեսնենք վերջում՝ ինչքանո՞վ է մեր ցանկությունը մեր կանխատեսմանը մոտիկ կամ հեռու:

Հարցումը կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը, որից հետո ավտոմատ կերպով կարգելափակվի:

Այնպես որ, յու ար վելքոմ…
Այսօր, ժամը 3-ին կմեկնարկվի ՀԱԿ-ի մայիսմեկյան հանրահավաքը: Հետաքրքիր է, թե ինչքան մասնակից կլինի, եւ ինչպես այն կընդունվի մարդկանց, հատկապես քաղաքական իմաստով պասիվացած ժողովրդի կողմից:

Շատ բան կախված է նրանից, թե ինչ ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, որպեսզի ելույթը լինի համոզիչ, նաեւ համապատասխան լսարան է պետք՝ խելքով ու քանակով:

Ես շատ լավ եմ հասկանում, որ Լեւոնի ուզածն այնքան իշխանափոխությունը չէ, որքան հասարակության փոփոխությունը: Եվ նա չի սխալվում: Նախ պետք է մենք մեր վերաբերմունքը փոխենք մեր ներկայի ու ապագայի հանդեպ, զգանք, որ մենք ենք վերջապես այս երկրի տերը:

Եթե սա հաջողվեց, ու մարդիկ իրենց մեջ խեղդեցին ոչխարի սինդրոմը՝ գառան անմեղ աչքերով հանդերձ, ուրեմն, որեւէ նշանակություն չի ունենա, թե ով է նախագահը եւ ով է իշխանավորը: Այս դեպքում է միայն, որ ընտրությունը կդառնա ընտրություն, ընտրվածն էլ կհասկանա, որ իրեն ընտրել են մի քանի հազար կամ տասնյակ հազար կամ հարյուր հազար հոգի, եւ ոչ թե մի քանի ախպեր-տղերք:

Սպասենք եւ հուսանք: Սպասենք՝ ակտիվ, հուսանք՝ լավատեսորեն:

Էջ 3/3 • « Առաջին  <  1 2 3

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page