F5-Բլոգ

Կարդալով 100-օրյա ինքնամեկուսացման մատնված Սերժիկ Սարգսյանի ուղերձը իր իսկ այդ 100-օրյակի կապակցությամբ (նախօրոք ասենք, որ այս 100 օրը չի հանվելու նրա մոտալուտ ազատազրկման ժամկետից), տպավորություն է ստեղծվում, թե կարդում ես Համաժողովրդական շարժման ամենաեռանդուն ակտիվիստներից մեկի գրվածքը: Նա նույնիսկ իր այդ 100-օրյա մենության ուղերձում մի քանի անգամ հիշատակել է նեյրոլեզվաբանական ծրագրավորման կոդավորված այնպիսի բառեր, որոնք դաժանորեն սրսկվում էին զոմբիացած հասարակության մեջ. դրանք են` ազատ, անկախ Հայաստան, ՀՀ քաղաքացի, տեսլական, օրինապաշտություն, բարոյականություն, արդարություն: Տեսնես այս բառերը գրելիս կամ էլ կարդալիս (միգուցե ինքը չի գրել) նա ում և ինչ է հիշել:

Ազատ Հայաստան ասելիս նա հավանաբար հիշել է Ալեքսանդր Արզումանյանին ու Դավիթ Մաթևոսյանին ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ էս մարդիկ ազատության մասին այնպիսի պատկերացում ունենային, ինչպես ինքը (ասենք ազատ ընտրության հնարավորություն Մոնտե Կառլոյի ու Բադեն-Բանդենի միջև):

Անկախ Հայաստան ասելիս երևի Վ.Վ. Պուտինին է հիշել ու մտածել, ինչ լավ էր, որ վերջինս իրենց անվերապահորեն աջակցում էր. բա հիմա էլ տենց չլիներ:

ՀՀ քաղաքացի ասելիս էլ երևի թե բազազին է հիշել ու մտածել. “երանի թե բոլորը բազազի նման կարգին ՀՀ քաղաքացի լինեին”:

Տեսլական ասելիս էլ երևի Տիգրան Սարգսյանին է հիշել ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ սրա նմանները շատ լինեին ու ավելի շատ անիմաստ խոսեին, որ գործ անելու ժամանակ չլիներ ու ինքը անդարդ ապրեր:

Օրինապաշտություն ասելիս էլ երևի թե նա Աղվան Հովսեփյանին է հիշել (մեկնաբանություններն ավելորդ են):

(էս հատվածը ուշադիր կարդացեք)

Բարոյականություն բառն էլ արտաբերելիս հաստատ Սաշիկին է հիշել ու մտածել. “երանի թե բարոյականության մասին բոլորը Սաշիկի նման պատկերացում ունենային. ախ ինչքան հեշտ կլիներ կյանքը”:

Դե արդարություն կարդալիս էլ, երևի թե մեծն ինքնամեկուսացածը հիշել է Արման Բաբաջանյանին, Վարդան Մալխասյաին, Ժիրոյին, Բյուզանդի փողոցի ու Հյուսիսայինի նախկին բնակիչներին, Դալմայի այգիների հողօգտագործողներին (էդ ընթացքում արագ-արագ հիշել է Արմենչիկին), խաղաղ ժամանակ բանակում սպանված զինծառայողների ընտանիքներին, մարտի 1-ի զոհերի հարազատներին (էլի արագ-արագ հիշել է ռոբիկին) ու այդպես շարունակ:

Մի բան ակնհայտ է, որ նա այդ ամենը հիշել է, որպես երանելի թվացող մի բան որը երբեք չի լինելու ու որ ինքը երբեք չի համարվելու ՀՀ նախագահ ու չի կարողանալու լուծել ՀՀ առջև կանգնած և ոչ մի խնդիր: Նա ՀՀ պատմության մեջ մնալու է, որպես ՀՀ նախագահի աթոռը շատ կարճատև բռնազավթած և, այնուհետև, դրա համար դատապարտված ոմն մեկը, որին հայոց պատմությունը նույնացնելու Էնվերի ու Ջեմալի հետ:

Ու ի վերջո նրա գրած այս` մեղայականի նմանվող ուղերձը, որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանում հաշվի չի առնվելու: Չենք թողնելու’:

Ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:

Աղբյուր` http://www.himaam.info
nigerԶիմբաբվեի իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ են բանակցություններ անցկացնել

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն և երկրի ըւնդդիումության առաջնորդ Մորգան Ցվանգիրային համաձայնագիր են կնքել երկրում տիրող քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններ անցկացնելու մասին։ Բանակցությունները կտևեն երկու շաբաթ։ Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հույս ունեն խնդրի երկարաժամկետ լուծում գտնել, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Համաձայնագրի մեջ խոսվում է նաև բռնությունների դադարեցման և նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։ Ցվանգիրային համաձայնագիրն անվանել է «լուծումների որոնման ճանապարհին առաջին քայլ»։

Հիշեցնենք, որ 2008թ. հունիսի 29–ին Զիմբաբվեի անփոխարինելի նախագահ Մուգաբեն նախագահական ընտրությունների երկրոդ փուլից հետո վեցերորդ անգամ անընդմեջ երդմնակալություն է տվել։ Նշենք, որ Մուգաբեն ընտրությունների միակ թեկնածուն են։ Ընդդիմության առաջնորդ Ցվանգիրային հրաժարվել էր մասնակցել ընտրություններին՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների բռնի քարոզարշավներով։

Աղբյուր

Հ.Գ. Մե՜նք, մեր պատմությո՜ւնը, մեր մոլիբդե՜նը ու մեր ջերմո՜ւկը…
5 ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի վկայությամբ 1989թ. գյուղի դպրոցում սովորում էր 1090, ներկայումս` 220 աշակերտ: Գյուղապետը, որի 4 զավակներից 3-ը ապրում է Մոսկվայում, ասում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի դպրոցներում ավելի շատ մովսեսցի երեխաներ են սովորում, քան սահմանամերձ գյուղում:

Մոսկվաբնակ մովսեսցիները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում գյուղի մանկապարտեզի շենքի, խմելու ջրագծի կառուցմանը: Մոսկվայում բնակվող մի մովսեսցի էլ 1 միլիոն դոլար է ներդրել գյուղում բազալտակուռ եկեղեցու շինարարության համար:

Նոյեմբերյանի “Քամուտ” ՀԸ

Նյութը վերցվել է Ա-մեկ-պլյուսից
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
imageԱյսօրվա լուրերից տեղեկացա, որ նախկին ՀԺԿ-ական եւ նախկին պատգամավոր (անգամ անունը չեմ ուզում տալ) իր նման խելոքների էր իր շուրջը հավաքել, ու, դժվարությամբ ընդունելով Զիգմունդ Ֆրոյդի նման լուրջ ու վերլուծաբանի դեմք, «համարձակ» մտքեր էր հայտնում ու ինքն-իրեն ուրախանում իր իսկ արտաբերած արտահայտությունների վերաբերյալ (կարելի է կարծել, թե նման բան խիստ հազվադեպ է ստացվում սույն «մտնողի» մոտ):

Լավ, թողնենք այս աղավաղված դեմքին իր խեղաթյուրված պատկերացումներով: Աշխարհին՝ խաղաղություն, իրեն էլ՝ մի քիչ փող, որ հանդարտվի: Մեզ էլ համբերություն, որ հանդուրժում ենք նման անկապությունների համահանրապետական եթեր արձակելուն:

Հարցս ուղղված է այն լրագրողներին, որոնք ոչ պակաս լուրջ դեմքերով նստած ու լուռ ու մունջ լսում էին նրան:
Այսօր a1-պլյուսը իր նորությունների բաժնում հպանցիկ հիշատակել է մեր բլոգի մասին եւ նույնիսկ մատուցել հաճելի անակնկալ՝ ներկայացնելով նաեւ մեր «F5» «բրենդի» անվանումը եւ նույնիսկ մի պատկեր՝ F5-ի վերաբերյալ:

Ընթերցում ենք հետեւյալ էջում.

f5-refreshԵւս մեկ անգամ հիշեցնում ենք` եթե դուք բացում եք «Ա1+»-ի կայքը եւ չեք տեսնում նոր տեղեկատվություն, ապա մի անհանգստացեք: Եվ մի կարծեք, որ մենք չենք աշխատում, կամ կայքը չի թարմացվում: Պարզապես` կայքի թարմացման համակարգը ժամանակավորապես փոխվել է եւ մեր կայքի նոր նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է սեղմել Refresh կամ Ctrl+ F5 կոճակը: Նույն գործողությունը կրկնեք նաեւ մեր կայքի մյուս էջերում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար:

Ժոժոբա, շոփեր տղա ես, տղերքին մի հատ խորհուրդ տուր…
prostituteԽոսքս այն մասին է, որ Ազգային Ժողովը ինչ-որ մի հանձնաժողով է ձեւավորել, որը պետք է քննարկի եւ եզրակացություն տա մարտիմեկյան դեպքերի մասին:

Իմ իսկ վերաբերմունքն այս դիմակահանդեսի վերաբերյալ արտահայտել եմ գրառմանս վերնագրում եւ նկարում (մեքենայի մեջ՝ Սերժ Սարգսյանն է):

Ուրախ կլինեի լսել Ձեր մտքերը:
«Ես եկել եմ կամուրջներ կապելու, ոչ թե այրելու: Կամուրջներ այրելը հեշտ է, կապելը դժվար»,- այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ժառանգության» 5-րդ հերթական համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարությունից միակն էր, որ ներկա էր համագումարին եւ ողջունեց այն: Սարգսյանը բարձր գնահատեց «Ժառանգության» դերը երկրի զարգացման հարցում եւ քաղաքական կյանքում, հատկապես այն պարագայում, երբ այն միակ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում:

«Սրանով ավելի է մեծանում պատասխանատվությունը թե ընտրողների, թե արտախորհրդարանական ուժերի, թե երկրի առջեւ»,-ասաց վարչապետը եւ հայտարարեց, որ երկրին պետք է ուժեղ ընդդիմություն:

«Ուժեղ ընդդիմություն՝ ուժեղ իշխանություն, ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը եւ կոչ արեց համագործակցության՝ կրկնելով փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի արած առաջարկությունը:

Նա նկատեց, որ իրենց պետք է իրական ժողովրդավարական երկիր եւ դրա համար առաջարկեց հիմնվել ոչ թե բաժանող, այլ իրար միավորող կետերի վրա:

«Մեզ ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ, այսօր համագործակցելու ժամանակն է»,- ասաց Տիգրան Սարգսյանը, ում ելույթը պատվիրակները ընդունեցին ծափողջույններով: 
Այսօր ժամը 22.10-ի սահմաններում ոչ սթափ վիճակում, ատրճանակը ձեռքին Հյուսիսային պողոտայում հայտնվեց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:

«էստեղ ո՞վ ա լեւոնականը: Դե ձեն հանեք»,- ատրճանակն ուղղելով նստացույցի մասնակիցների վրա, Վահրամ Սահակյանը մի կերպ ճոճվելով առաջ շարժվեց` սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով նստացույցի մասնակիցներին :

Թեեւ Հյուսիսային պողոտան մարդաշտ էր, սակայն Սահակյանի հայտնվելը բոլորի համար անակնկալ էր: Նրանք, ովքեր նկատեցին Սահակյանի ձեռքի ատրճանակը, չփորձեցին մոտենալ` վախենալով, որ նա կարող է կրակել: 
imageՀայաստանում բնակչության ընդամենը 10 տոկոսն է օգտվում համակարգչից, իսկ ինտերնետ-օգտագործողներն ավելի փոքր թիվ են կազմում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տվյալներ ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Էջ 1/2 •  1 2 >

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page