F5-Բլոգ

Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկում ցուցարարներից մեկին…

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Ստորեւ ներկայացնում եմ Գարնանամուտի մեր շարժմանը նվիրված բանաստեղծությունս: Հույս ունեմ այն կարժանանա երգիչ երգահան ընկերոջս ուշադրությանը եւ նա կփորձի մի ոգեշունչ երաժշտություն գրել այս բառերի համար: Ընթերցողին խորհուրդ եմ տալիս բանաստեղծությունը կարդալիս «Հիմա»-ներից առաջ փոքր դադար առնել: Սա պահանջում է բանաստեղծության ռիթմը:

Նիկոլ Փաշինյան

ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ


Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,-«Հի-մա, հի-մա, հի-մա»:

Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման…
Ութ եղբայրների սրտեր, այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Զնդանների երախում, մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:

Աղբյուրը`ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ ընդհատակյա թերթ
imageԵրբևէ ձեզնից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը նման է մի սովորական սոցիալական էքսպերիմենտի: Հավանաբար, ձեզնից շատերը տեսած կլինեն հոլիվուդյան այն ֆիլմերը, որի հերոսները մի դեպքում իրենց կամքով, իսկ մեկ այլ դեպքում՝ իրենց կամքից անկախ, դառնում են սոցիալական փորձարկումների թիրախ: Հաճախ այդ հերոսները հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, որտեղից ելք չկա` կղզի, բանտ կամ զմռսված դռներով տուն: Եվ մի դեպքում գիտնականների մի խումբ կամ «մի չարագործ» սկսում են «խաղեր խաղալ» ֆիլմի հերոսների հետ` նրանց ենթարկելով տարբեր փորձությունների և հետևելով այդ փորձությունների կողմից դրդված վարքագծային փոփոխություններին:

Իսկ այժմ, գալով հայկական իրականությանը, եկեք պարզենք, թե ի՞նչ էքսպերիմենտի ենք ենթարկվում մենք: Առաջին իսկ հայացքից Հայաստանը «աստծու կողմից մոռացված» մի փոքրիկ ասիական երկիր է հիշեցնում, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության առումով շատ քիչ է տարբերվում, օրինակ, Իրանից, Սիրիայից, կամ էլ Ուզբեկստանից: Բայց արի ու տես, որ աշխարհի վերաբերմունքը մեզ այդ հարցերում այդքան էլ նման չէ նրանց` վերոնշյալ երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին:

Եթե դիտարկենք Արևմուտքի վերաբերմունքը մեզ, ապա այն կարծես թե նմանվում է ժողովրդավարական բարեփոխումների մեջ գտնվող երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ինչպիսին էին, օրինակ, նախկին սոցիալիստական ճամբարի երկրները 90-ականների սկզբներին: Այդպիսի վերաբերմունքի բաղադրիչներից է լայնածավալ ֆինանսական օգնությունը, որը մասամբ անհատույց և մասամբ էլ վարկերի տեսքով տրվում է Հայաստանին: Այդ միջոցները ուղղվում են հիմնականում, այսպես կոչված, ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ծրագրերին: Եթե օրինակներով խոսենք, ապա նման ծրագրերից են եղել ՀՀ անշարժ գույքի կադաստրի ստեղծման ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից:
Բարեկամք, ինչու՞ ենք այս ապրիլի մեկի օրով լուռ ու լուրջ զրուցում ու խռովվում ներկա վիճակից: Եկեք գոնե ապրիլի մեկին մի քիչ ժպտանք: Հը՞, չե՞ք կարծում, որ գոնե պիտի մի թեթեւ ժպտանք, թեեւ էլ ի՞նչ ժպիտ: cool smirk

“Չորրորդ Իշխանություն” թերթը մի հետաքրքիր հոդվածների շարք ունի, որը կոչվում է “Բլից-Վիրտուալ”: Ստորեւ ներկայացնենք դա…

Խաչիկ Ստամբոլցյան.


- Պրն. Ստամբուլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը:
- Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ…

- Այս պահին ի՞նչով եք զբաղվում:
- Դատարկ շիշ-բան եմ հանձնում, մատչելի գներով Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ելույթներ եմ ունենում… Մի խոսքով, բազմաբնույթ գործունեություն եմ իրականացնում:

- Չե՞ք պատրաստվում ինքնակենսագրական գրել:
- Գիտե՞ք, որպես կենսաբան` պատրաստվում եմ ֆունդամենտալ աշխատություն գրել: Ոջիլի մասին: Մանավանդ, որ ամեն օր հնարավորություն ունեմ մոտիկից ուսումնասիրել այդ հրաշալի կենդանուն: Այո, ոջիլի մասին գիրք եմ գրելու:

- Այսինքն`այնուամենայնիվ ինքնակենսագրական գիրք գրում եք.. Լավ, ո՞րն եք համարում ձեր կյանքի լավագույն շրջանը:
- Օ, իհարկե 1988-ը, երբ հացադուլ էի հայտարարել: Դեռ երբեք այդքան լավ չէի սնվել: Ինչ օրեր էին ...

- Իսկ չե՞ք պայքարել աղանդավորության դեմ:
- Դե, հիմա սեզոն չի: Չնայած, եթե պատվերներ լինեն… Կոնկրետ առաջարկ կա՞…

- Լավ, լավ...
- Ջհուդամասսոնական դավեր, աղանդավորների դեմ պայքար, պլատինե ատամներ… Ուշադրություն մի դարձրեք, ուղղակի պարապում եմ:

- Անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Որդյակս, ես հոգեւոր սնունդ եմ գերադասում: Օրինակ`հաց ու կալբաս, կիլկի կանսեռվա…

- Ձեր սիրած խմիչքը:
- Օղի տանել չեմ կարողանում:

- Ինչու՞:
- Դատարկ շշերը չեն ընդունում:

-Ձեր սիրած կենդանին:
- Հոգեհարազատության տեսակետի՞ց եք հարցնում:

- Լավ,պարզ է: Ձեր սիրած ֆիլմը:
- «Ոսկե հորթը»: Այնտեղ մի հրաշալի կերպար կա`Պանիկովսկին…

-Հ ոգեհարազատության տեսանկյունի՞ց եք ասում: Լավ: Ձեր սիրած կտավը:
- «Խորհրդավոր ընթրիք»: Իդեալական կտավ է, և՛ հոգեւոր թեմայով է, և՛ ձրի ուտելիք կա, և՛ մատնության առիթ…

- Ձեր հոբբին:
- Դե արդեն պատասխանեցի…

Դե ինչ ծիծաղեցիք, թե՞ ոչ: Եթե այո, ապա Ստամբուլցյանին չեք սիրում, իսկ եթե դրա հակառակ ռեակկցիան, ապա դուք ԱԺՄ-ին եք հարում, կամ ՀՅԴ-ին: Վատ չէ բայց, գիտե՞ք:
«Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը Հայաստանյան հերթական այցի ընթացքում, այցելելով «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպելով հետընտրական ժամանակահատվածում ձերբակալված մի շարք անձանց հետ, մեր պաշտոնյաներին «դիտողություն» է արել այն հարցի վերաբերյալ, որ ձերբակալվածները զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից:

ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ:

Այժմ անցնեմ բուն գրառմանս: Ճիշտը որ ասեմ, այս տողերը գրելիս մտմտում էի, թե ի՞նչ բաժնում տեղադրել այն: Ցավով տեսա, որ «բացասական» վերնագրերից ունենք միայն «Քաղաքական սողուններ» բաժինը, իսկ ներկայիս նախարարին չճանաչելով, չէի ցանկանա հենց այնպես նրան տալ նման որակում: Սակայն, չեմ կարծում, որ ինչ-որ կցանկանայի գրել, կտրուկ կտարբերվի վերեւի որակումից:

Այսպիսով. ի՞նչ է դուրս գալիս, ո՜վ իմ հազարամյա քրիստոնեա ժողովուրդ: Ստացվում է, որ հարգարժան պարոն Սյորգենը (որին, այլ համատեքստում, կարելի էր անվանել՝ «ինչ-որ մի եվրոպացի») եկել է Հայաստան ու մեզ սովորեցնում է… մարդ մնալ: Պատկերացնո՞ւմ եք, այլազգին եկել է մեր տուն ու մեզ ասում է. «Տղե՛րք, դուք հա՛յ եք, նո՛ւյն ազգից եք, բա չե՞ք ամաչում, մարդկանց շաբաթներով պահում եք ու նույնիսկ թույլ չեք տալիս, որ նրանց կանայք, մայրերը եւ հարազատները գոնե տեսնեն-համոզվեն, որ իրենց տղան ողջ ու առողջ է: Կարոտ կա, բան-կա»:

Ու սովորեցնում են մեր Մեծն Արդարադատին (որի քաջարի արարքների ու ասուլիսների մասին շուտով բոլորս էլ բախտ կունենանք ծանոթանալու), թե ինչպես է պետք վերաբերվել մարդու հետ՝ անկախ այն հանգամանքից, թե նա ազատությա՞ն մեջ է, թե՞՝ անազատության:

Ու մեր Մեծն Արդարադատն էլ երկուս ստացած երեխայի նման գլուխը կախում է ու ասում՝ «դե լավ, եվրոպացի ջան, որ դու ես ասում, ես մի պահ կվերհիշեմ, որ ազատազրկվածներն էլ «մերոնք» են, ու թույլ կտանք, որ իրենց հարազատներին տեսնեն»:

Իսկական մանկապարտեզ… ու վրդովմունքի աստիճան հասցնող անմեղսունակ պաշտոնյաներ… (դեռ կանդրադառնանք շատերին...)
Surenyants«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը: «Իմ պաշտպանյալը կամքով եւ արիությամբ լցված է, եւ իմ բազմաթիվ հորդորները, նաեւ իր ընտանիքի անդամների հորդորները, որ փոխանցել էի իրեն, որեւէ ազդեցություն չգործեցին», - ասաց Արսենյանը` հավելելով, որ Սուրենյանը հայտարարել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով «քաղաքական հետապնդման դրսեւորում»: «Պահանջները նույնն են. որպեսզի իր եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն, եւ ազատ արձակվեն», - հավելեց փաստաբանը: Փետրվարի 25-ին ձերբակալված Սուրենյանցը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»:

Աղբյուր

BozoyanՄարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտՙ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը եւ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հացադուլ են հայտարարել:

Ոստիկանները բաց երկնքի տակ, հորդառատ անձրեւի տակ թողնելով հաշմանդամ հացադուլավոր Արշալույս Բոզինյանին, ոստիկանություն են տարել մյուսին, որն, ի դեպ, նաեւ երկու օր ջրադուլի մեջ էր, նրան սպառնացել են, որ դադարեցնի հացադուլը: Բայց ինչպես տեղեկացրեց Արշալույս Բոզինյանը, իրենք շարունակում են հացադուլը, եւ ինչպես ամեն օր, վաղը նույնպես կլինի հանրահավաք ժամը 14-ին ի պաշտպանություն իրենց պատգամավորի:

Աղբյուր

Էջ 3/3 • « Առաջին  <  1 2 3

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page