Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության արդյունքը վիճարկող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները:
Ինչպես տեղեկացնում է
«Ռեգնումը», ցույցը ցրելու պահին հրապարակում է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով դրանից քիչ առաջ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կոչ է արել հրապարակում եղած մի քանի հազար մարդկանց, չմտնել ոստիկանության հետ հակամարտության մեջ: