F5-Բլոգ

Ապրիլի 17-֊ին Ստրասբուրգում կքննարկվի Հայաստանում ստեղծված իրադրությունը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում՝ ապրիլի 17֊-ին քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկով արտահերթության կարգով կքննարկվի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հարցը:

Որպես համազեկուցողներ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն: Քննարկման արդյունքում ընդունվելու է բանաձեւ:

Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր հաստատեց, որ քննարկումը կապված է Հայաստանում հետընտրական գործընթացների հետ:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քննարկման արդյունքում Հայաստանը զրկվի անդամության մանդատից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հավանական չեմ համարում: Տեսականորեն, իհարկե, կարող է լինել, կարող են առանձին պատվիրակներ բարձրացնել այդ հարցը»:

Ռոբերտ Քոչարյան. «Արտակարգ դրությունը երկարացնելու համար առիթ չեմ տեսնում»

.... Խոսելով ընդդիմության հանրահավաքների հնարավոր վերսկսման մասին, նախագահը շեշտել է. - «Ընդհանրապես հանրահավաքների նկատմամբ իմ վերաբերմունքն այնպիսին է, որ ինչ-որ ժամանակ պետք է ուղղակի հանրահավաքներ ու երթեր չկազմակերպել: Եթե նույն տեղում հավաքվեն նույն մասնակիցները եւ ոստիկանությունն ապահովի այդ մասնակիցների անվտանգությունը (վիրավորների մի մասը նույնիսկ դեռ ամբողջությամբ չեն ապաքինվել), ապա մենք չենք կարող խոսել երկրի կայունության մասին: Նման քայլերը խաթարում են երկրի կայունությունը: Բացի այդ, դեռ հետախուզման մեջ են գտնվում այն մարդիկ, որոնք զենք եւ պայթուցիկ նյութեր են կիրառել ոստիկանության նկատմամբ: Եվ որեւէ երաշխիք չկա, որ այդ մարդիկ, պատասխանատվությունից խուսափելու համար, չեն փորձելու սադրանքների գնալ, վիճակն ավելի խառնել: Պատկերացրեք, որ հանրահավաք է եւ ինչ-որ մեկը մի պայթուցիկ նյութ է կիրառում իշխանություններին մեղադրելու նպատակով: Այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Նաեւ այդ նպատակով փոփոխություններ կատարվեցին հանրահավաքների մասին օրենքում»:

Հասարակական 23 կազմակերպություններ պահանջներ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին

ասարակական 23 կազմակերպություններ այսօր Երեւանում ընդունել են հայտարարություն, որով պահանջում են իշխանություններից դադարեցնել «վհուկների որսը», ապահովել քաղաքացիների իրավունքները եւ մամուլի ազատությունը:

«Պահանջում ենք անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները եւ դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ ամբողջական վերահսկողության»,֊ - ասված է հայտարարությունում:

Հասարակական կազմակերպությունները նաեւ դիմել են միջազgային հանրությանը, հորդորելով «անցկացնել անկախ միջազgային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, եւ միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարgերի կայացմանը:

Այս հոդվածները ներկայացրել էր azatutyun.net -ը
Մղձավանջ Պարոնյան փողոցում. ցուցարարը պատմում է սարսափի ու վճռականության մասին

57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել:

«Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս վրայով,- ասում է Գրիզելդան: - Կարծում էի, որ «այլանդակությունը» վերջացել է օպերայի հրապարակում, բայց երբ տեսա, թե որքան զորք է լցվում Մյասնիկյանի հրապարակ, ու ժողովուրդը պատրաստվում է ինքնապաշտպանության, հասկացա, որ մորթելու են մեզ, ու ես պատրաստ էի մորթվելու»:
Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր

Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:

«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:

«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»: 
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորվել է 106 անձ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ գործադրելու, պետական իշխանությունը սահմանադրական կարգի խախտմամբ, բռնություններով յուրացնելուն ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, հանցագործություն պարտակելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք այն մեղադրյալների անուն-ազգանունները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝

Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթևոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն (1966թ.), Ջհանգիրյան Գագիկ (1955թ.), Ջհանգիրյան Վարդան (1960թ.), Այվազյան Սմբատ (1959թ. ), Սուրենյանց Սուրիկ (1975թ.), Գասպարյան Տաթև (1967թ.), Հարությունյան Սամվել (1961թ.), Մալխասյան Իսահակ (1963թ.), Գասպարյան Խաչիկ (1967թ.), Ներսիսյան Ավետիք (1962թ.), Ղազարյան Հովհաննես (1959թ.), Բաղդասարյան Տիգրան (1952թ.), Զաքարյան Մեսրոպ (1942թ.), Սաղաթելյան Մուշեղ (1950թ.), Խաչատրյան Լևիկ (1958թ.), Առաքելյան Դավիթ (1964թ.), Հայոցյան Վարդգես (1946թ. ), Այվազյան Մասիս
(1956թ.), Հովակիմյան Միսակ (1941թ.), Գասպարի Վարդգես (1957թ.), Ավագյան Արմեն (1965թ.)
Պետրոսյան Ռաջի (1978թ.), Գրիգորյան Սեդրակ (1982թ.), Պարունակյան Սարգիս (1961թ.), Միքայելյան Գուրգեն (1974թ.), Շահինյան Արման (977թ.), Գրիգորյան Հակոբ (1976թ.), Սարգսյան Արմեն (1976թ.),
Ստեփանյան Նվեր (1960թ.), Աղամալյան Գրիգոր (1979թ.), Մալխասյան Մյասնիկ (1961թ.), Դավթյան Լևոն (1959թ.), Պետրոսյան Գարիկ (1983թ.), Ղազարյան Վահե (1979թ.), Առաքելյան Վլադիմիր (1955թ.),
Ռուբինյան Կարապետ (1957թ.), Եղիազարյան Գուրգեն (1948թ.), Հարությունյան Գեղամ (1958թ.),
Աբգարյան Երջանիկ (1940թ.), Գևորգյան Սոս (1974թ.), Ստեփանյան Ֆրունզե (1969թ.), Հակոբյան Հակոբ (1957թ.), Մխիթարյան Վեմիր (1957թ.), Վարդանյան Ալեքսան (1950թ.), Մխիթարյան Հովիկ (1967թ.)
Սարգսյան Ստեփան (1987թ.), Ոսկանյան Ռուբեն (1959թ.), Մանուչարյան Կառլեն (1957թ.),
Մկրտչյան Հարություն (1953թ.), Մարգարյան Արման (1984թ.), Սերոբյան Միքայել (1987թ.), Սարգսյան Մհեր (1967թ.), Մկրտչյան Սարգիս (1984թ.), Մարգարյան Արթուր (1984թ.), Գեղամյան Արման (1985թ.),
Ավագյան Կարեն (1975թ.), Գրիգորյան Էդիկ (1972թ.), Թարխանյան Կարեն (1981թ.), Էլազյան Քրիստափոր (1976թ.), Բագրատյան Արայիկ (1972թ.), Հակոբյան Տիգրան (1987թ.), Սիմոնյան Խաչատուր (1954թ.),
Շահնազարյան Արթուր (1964թ.), Անտոնյան Ահարոն (1987թ.), Հարեյան Վահագն (1977թ.), Ավետիսյան Ասլան (1955թ.), Սարգսյան Նվեր (1972թ.), Պետրոսյան Արթուր (1979թ.), Ներսիսյան Ալբերտ (1981թ.),
Բարեղամյան Արամ (1963թ.), Գրիգորյան Արմեն (1984թ.), Ղուկասյան Յուրիկ (1985թ.), Ոսկերչյան Գրիգոր (1956թ.), Փենինյան Հրայր (1975թ.), Մնացականյան Ռոման (1971թ.), Հարությունյան Նորիկ (1971թ.),
Կիտեսով Ալեքսանդր (1980թ.), Սիմոնյան Յուրիկ (1966թ.), Սիրունյան Սուրեն (1971թ.), Աբովյան Սամվել
(1972թ.), Զուրաբյան Արարատ (1963թ.), Արզումանյան Ալեքսանդր (1959թ.), Մկրտչյան Աղասի (1964թ.),
Ասրյան Ռաֆայել (1955թ.), Սարգսյան Ստյոպա (1962թ.), Մինասյան Սուրեն (1988թ.), Բարսեղյան Գրիգոր (1983թ.), Ղազարյան Անդրանիկ (1959թ.), Միքայելյան Սասուն (1957թ.), Ղազարյան Գևորգ (1972թ.),
Մխոյան Հովհաննես (1962թ.), Հովսեփյան Արտակ (1961թ.), Գրիգորյան Մելիք (1960թ.), Աբրահամյան Մկրտիչ (1971թ.), Նահապետյան Արտակ (1960թ.), Նորիկյան Նորայր (1978թ.):

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկի, Բաղդասարյան Հուսիկի, Ղռեջյան Ավետիքի, Սիրադեղյալ Սերյոժայի, Հարությունյան Հովհաննեսի վերաբերյալ մասերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ավարտվել է նրանց մասով նախաքննությունը եւ 18.03.08թ. քրեական գործերն ուղարկվել են Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց Ձորի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ըստ էության քննելու համար:
Մի խոսքով, որոշել եմ օլիգարխ դառնալ եվ, ինչպես մեզ մոտ ընդունված է, որ բոլոր օլիգարխները պետք է ունենան իրենց սպորտային ֆեդերացիաները (շախմատի, բլոտի, ֆուտբոլի, ձիասպորտի, քուչի կարադե-Տո՜-յի ...):

Ճիշտ է, հավանաբար նրանք այդ ակումբները ձեռք են գցել ազնիվ ճանապարհով փող կուտակելուց հետո, ես էլ որոշել եմ սկսել վերջից՝ սկզբից ֆեդերացիա կբացեմ, հետո միգուցե փողն ինքն իրեն սկսի հոսել դեպի իմ լայն գրպանը: Իսկ ինչո՞ւ ոչ: Super Mario Game ֆեդերացիա

Քանի որ լավագույն (քաղցր) ֆեդերացիաներն արդեն «զբաղված են», ես էլ որոշեցի անել այն, ինչին լավ եմ տիրապետում՝ բացել Super Mario Game-ի ֆեդերացիա:
http://fseon.org/armenia/index.php/site/comments/march21/
Մեզ հասած տեղեկություններով, տապալվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախաձեռնությունը, որով Սերժ Սարգսյանին անհուն ակնածանքով վերաբերվող ռեկտորը որոշել էր համալսարանի խորհրդին ստիպել ստորագրել մարտի 1-ի դեպքերի առթիվ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրող հայտարարության տակ: Արամ Սիմոնյանը նույնիսկ հասկացրել էր ԵՊՀ խորհրդի անդամներին, որ չստորագրելու դեպքում նրանք կզրկվեն աշխատանքից: Սակայն նույնիսկ այդ պարագայում ԵՊՀ խորհրդի մեծ մասը հրաժարվել է ստորագրել հայտարարության տակ, ու Արամ Սիմոնյանի նախաձեռնությունը տապալվել է:

http://www.zhamanak.com
Նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

18 մարտի 2008                                         ԺԽ-0044/08

                                               Պարոն Աղվան Հովսեփյանին
                                               ՀՀ գլխավոր դատախազ
                                               Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Պարոն գլխավոր դատախազ,

Ազգային Ժողովի 2008թ. մարտի 4-ի արտահերթ նիստի ընթացքում, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցերի, ովքեր մարտի 1-ի ցերեկը եղել էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, Երեւանի քաղաքապետարանին, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, Դուք պատասխանեցիք. «Որպես ականատես, կարող եք գալ դատախազություն եւ ցուցմունք տալ, ես միայն շնորհակալ կլինեմ ձեզ, որպեսզի կարողանանք այդ հանգամանքները պարզել»: Իսկ Ձեր եզրափակիչ ելույթում վերստին հնչեցրիք, որ այն� «պատգամավորները, որոնք այս ամբիոնից հայտարարեցին իրենց ականատես լինելու մասին, ես ինձ մոտ նշել եմ, դուք անպայման կհարցաքննվեք՝ որպես վկաներ, եւ ես շնորհակալ կլինեմ դրա համար»։ Ձեր այս հայտարարությունը, որն ուղիղ մեջբերված է ԱԺ 2008թ. մարտի 4-ի նիստի սղագրությունից, մենք ընկալեցինք իբրեւ մարտի 1-ին տեղի ունեցածը բազմակողմանի քննության ենթարկելու շահագրգռություն:

Օրեր անց ԶԼՄ ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպումներից մեկում` նախքան պատգամավորներին հարցաքննության հրավիրելը, Դուք կրկին հավաստեցիք, որ որպես վկաներ հարցաքննվելու են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ավաղ, կանխակալ կարծիք հայտնելով, թե «նրանց խոսքերը սուտ են»: («Ազատություն» ռադիոկայան, 7 մարտի 2008թ.): Մենք այդ հայտարարությունը գնահատում ենք իբրեւ նախաքննության մարմնին ուղղորդելու հրահանգ եւ պաշտոնական լիազորությունները գերազանցելու փաստ, որի արդյունքները երկար չսպասեցրին:

Մարտի 10-ին Հատուկ քննչական ծառայություն վկայություն տալու է հրավիրվել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Վկայություն տալուց հետո նրա եւ հարցաքննությանը ներկա փաստաբանի կողմից արձանագրություն է ստորագրվել նախաքննության արդյունքները չհրապարակելու վերաբերյալ: Հարցաքննության կապակցությամբ տրված հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանն այն գնահատել է ոչ բազմակողմանի եւ ոչ անաչառ: Չհրապարակելով նախաքննության տվյալներ` նա հայտնել է նաեւ, որ քննիչի կողմից իր անմեղության կանխավարկածը խախտող եւ ակնհայտ մեղադրանք պարունակող հարցեր են ուղղվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, հայտնած կարծիքների ու ԱԺ ամբիոնից ունեցած ելույթների կապակցությամբ, ինչն արգելվում է ՀՀ Սահմանադրության 21 եւ 66, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածներով:

Մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ նախաքննության նկատմամբ Գլխավոր դատախազությունում ձեւավորված դատավարական ղեկավարումն ու հսկողությունը իրականացնող խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանի տված մամուլի ասուլիսում քննիչ Վ.Հարությունյանը, ապա նաեւ նույն օրը ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը հրապարակել են Ստյոպա Սաֆարյանի` ավելի քան 7 ժամ տեւած հարցաքննության ընդամենը մի հատված: Հաշվի առնելով դա` խնդրում ենք մեզ տրամադրել Ստյոպա Սաֆարյանի հարցաքննության ամբողջ տեքստի լուսապատճեն:
heritageԱզգային ժողովի Ժառանգություն խմբակցության հայտարարությունը ընտրական եւ հետընտրական իրավիճակի վերաբերյալ

ժառանգություն խմբակցությունը համարում է, որ ս.թ. մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հաստատելով` գործող նախագահը ընտրությունների արդյունքները եւ դրան նախորդող ողջ գործընթացը դուրս բերեց օրինականության շրջանակներից` խախտելով ՀՀ սահմանադրության 53.1 հոդվածը: Մեր պետականության կարճատեւ ընթացքում` անգամ ամենադժվարին պահերին ու օրերին, սկսած 1991-1994թթ. Արցախյան ազատագրական պատերազմից մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ պետության գլխատումը եւ դրանից հետո, երկրում կամ մայրաքաղաքում արտակարգ դրություն չի հայտարարվել, հրամանագրով չեն սահմանափակվել անձի քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Համոզված լինելով, որ նախագահի այդ որոշումը համարժեք չէ իրավիճակին եւ հակասում է Հայաստանի միաջազգային պարտավորություններին, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-10 կետերին, Ժառանգությունը պահանջում է անհապաղ վերացնել արտակարգ դրությունը:
Երբ փետրվարի 2-ին Ձեր դատին ներկայացրեցի «Չոբանի երկիր Հայաստանս» վերնագրով գրառումս, համոզված էի, որ այն մեծ անդրադարձ կունենա բլոգի այլ մասնակիցների շրջանում, եւ ես չսխալվեցի: Բանը հասավ նույնիսկ կենդանիների իրավունքների ոտնահարման մեջ ինձ մեղադրմանը: Սակայն այժմ, ավելի քան երբեք, ես համոզված եմ, որ մենք դեռ շատ հեռու ենք Չկոչվելու «չոբանի երկիր»: Սակայն այս մասին՝ ավելի ուշ:

Նախ, մտովի հիշեցի ընկերոջս խոսքը (չգիտեմ էլ, ի՞ր խոսքն է, թե՞ ցիտել է մեկ այլ անձի).
Ես զարմանում եմ ոչ թե մարդկանց լկտիության, այլ նրանց լկտիության աստիճանի վրա:

Էջ 3/7 • « Առաջին  <  1 2 3 4 5 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page