F5-Բլոգ

Այս տեղեկատվությունը ստացվել է Արսենից, ով այսօր, արդեն 2-րդ գիշերն անընդմեջ անցկացնում է Ազատության հրապարակում:

Մթնոլորտը ավելի քան տոնական է: Հաղթանակի կոչեր, երգ-երաժշտություն, պար, վրանային հանգիստ… Նստացույցի մասնակիցների թիվը գերազանցում է նախորդ գիշերվանը:

Ես ինքս հրապարակում էի երեկոյան ժամերին՝ 20:00-ից մինչեւ 22:00-ի կողմերը: Խաղաղ եւ լավ նորությունների սպասող ցուցարարներ: Երգ ու պար: Իսկական տոն:

Սպասենք մինչեւ առավոտ, երբ, ըստ Առաջին Նախագահի կանխատեսումների, մենք պետք է ականատեսը լինենք Ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականներին:
Ի՞նչ է իրականում տեղի ունենում:

Իմ կարծիքով, առկա է 2 հնարավոր սցենար:
JhangiryanՀՀ նախկին զինվորական դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ազատության հրապարակում է հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու մասին:

Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս իմ հետ, եթե 27-ը չքննարկեի ձեզ հետ. ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին: 27-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով. եւ այդ անջատված մասով քննությունը արգելվում է: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին, օգնեք ինձ, կհասնենք մենք մինչեւ վերջ:

Ես դիմում Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են վազգենական, ես դիմում եմ բոլոր ազատամատիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ անվան տակ են կանգնած՝ Ոգու փորձություն է, Մահապարտ է, Երկրապահ է, թե ինչ: Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել էՙ:

Հ.Գ. Jojoba, կարծում եմ, այս անգամ կհավատաք այս տեղեկությանը, քանզի այն third-party չէ smile
sdhpՍոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը, համայն սփիւռքահայութեան անունով կու գայ յայտնելու իր ամբողջական զօրակցութիւնը Հայաստանի մէջ թափ առած համաժողովրդական շարժումին ազատութեան ու արդարութեան համար իր մղած այս պայքարի ընթացքին, ու աւելի քան վստահ ենք անոր վերջնական յաղթանակին:

Արտասահմանի մէջ ապրող հայ ժողովուրդի զաւակները վայրկեանը-վայրկեանին կը հետեւին մայր հայրենիքի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն եւ ժողովրդային վեհ շարժումի ստացած լայն տարողութեան:

Մենք կը դատապարտենք ժողովուրդի ձայները գողնալու միջոցաւ հերթական յեղաշրջումը իրականացնելու փորձերը եւ վստահ ենք որ այդ քայլերը պիտի մատնուին ձախողութեան, շնորհիւ մեր բոլորի միասնականութեան:

Մենք կզգուշացնենք Հայաստանի իշխանութիւններուն հեռու մնալ խաղաղ ժողովուրդի դէմ բռնամիջոցներ օգտագործելու ամէն տեսակի արկածախնդրական քայլերէ:

Մենք կը պահանջենք Կետրոնական Ընտրական Յանձնաժողովէն հաստատել Լեւոն Տէր-Պետրոսեանի յաղթանակը որպէս ազգընտիր նախագահ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան սփիւռքեան կառոյցները իրենց բոլոր միջոցները ի սպաս դրած են Հայաստանի մէջ ժողովրդավարութեան վերահաստատման եւ բռնատիրական ռեժիմի տապալման գործին:

ԹԷեւ հազարաւոր մղոններ իրարմէ հեռու, Հայ ժողովուրդի երկու հատուածները, վերջին տասնամեակին երբեք իրար այսքան մօտ եւ հարազատ չեն եղած, որքան այս պահուն: Մեր միտքը, մեր սիրտը ու մեր հոգին Հայրենիքի ժողովուրդի հետն է:

Կեցցէ Համաժողովրդային շարժումը
Կեցցէ Հայաստանը

Ս.Դ.Հ.Կ.Կեդրոնական Վարչութիւն
Լոս Անճելըս
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Փետրուար 22, 2008
LTPՀենց նոր զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ազատության հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներից մեկն է (ինչպես ինքն է հպարտորեն ասում՝ ազատ քաղաքացիներից մեկը):

Եվ այսպես. Ազատության հրապարակ, փետրվարի 22, ժ. 1:25 կեսգիշերից հետո: Վրաններ՝ մոտ 50 հատ եւ ժողովուրդ՝ մինչեւ 2-3 հազարի հասնող: Թվում է, թե՝ հոգնած պետք է լինեն, մրսած (անկախ այն հանգամանքից, որ պարբերաբար բաժանվում է տաք թեյ եւ բուլկիներ), սակայն, հեռախոսի լսափողից լսելով ակտիվ խոսակցությունները, եւ ժամանակ առ ժամանակ մեր խոսակցությունը ընդհատվող «Հաղ-թա-նակ… Լե-վոն» միացյալ կոչերը, զգում եմ, որ տղաների արյունը եռում է: Կարեւորը՝ մարդու հոգին աշխույժ լինի, որը եւ զգացի ընկերոջս ձայնից: Մոռացա նշել անունը՝ Արսեն է (սա հատուկ՝ 02-ի օպերների համար):

Նստացույցը ժամանակ առ ժամանակ աշխուժացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր կոչերով: Նույն Նիկոլի կոչով հրապարակում «շաբաթօրյակ» են արել ու մաքրել-մի տեղ հավաքել աղբը: Երաժշտություն, երբեմն էլ՝ պար...: Նաեւ բազմամարդ քոչարի՝ Նիկոլի, Արամի եւ մյուսների հետ:

Լեւոնն էլ է այստեղ: Իր համար մի հատ «բուդկա (վագոնչիկ)» էին ուզում բերել, սակայն ոստիկանները չեն թողել: Ամեն ինչ նորմալ է, ու ցերեկը 15:00-ին սպասվում է մեծ միտինգի շարունակություն:

Մի բան էլ մոռացա ասել. բոլորը սպասում են ինչ-որ նորության, ինչ-որ 180 աստիճան շրջադարձի…

Ի՞նչ են խոսում նստացույցի մասնակիցները...

Նախագահականում քնած չեն: Այնտեղ էլ է կյանքը եռում: Ասում են, Քոչարյանին հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (այս թվում՝ ՀՀ Ոստիկանապետը): Ասում են, այս պաշտոնյաները 48-ժամվա ուլտիմատում են ներկայացրել… Պահանջների մասին չգիտեն, բայց, երեւի թե կապված է նոր ընտրություններ անցկացնելու հետ:

Ես մեր բլոգի անունից ողջունեցի նրանց (համոզված եմ, դեմ չեք):
A.S.
Հարգելիներս, այս գրառումն իրականում պատկանում է մեր Jojoba-ին, սակայն, կարծում եմ, որ այն պետք է հայտնվի որպես գրառում, այլ ոչ թե մեկնաբանություն, ուստի եւ Jojoba-ի մեկնաբանությունը ներկայացնում եմ բոլորիդ ուշադրությանը որպես առանձին ու ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ գրառում:

Իմ կողմից. ես այս գրառումն ուղարկում եմ ԼՏՊ-ի կայքի webmaster-ին:

Խնդրում ենք այս լուրը փոխանցել ըստ պահանջի:

Առաջարկում եմ ԼՏՊ-ի կայքի վրա բացել բաժին, որտեղ կարտահայտվեն նորությունները՝ «real time» տարբերակով:

Ի՞նչ է հարկավոր դրա համար:

1. Մեկ աշխատող (part time), որին տրվում է մեկ բջջային հեռախոս եվ այդ համարը տրվում է մի 10 հոգու, որոնք ժամանակ առ ժամանակ հաղորդում են թարմ ինֆորմացիա

2. Պահանջները. հայերենի իմացությոին (նկատի ունեմ` հայերեն տպելու ունակություն, ոչ ավել):

Մնացածն արդեն կազմակերպչական հարցեր են:

Այսինքն.

Եթե ԼՏՊ-ի կայքը չունի այդ հնարավորությունը (չնայած շատ կասկածում եմ), կամ, ասենք, ցանկություն չկա ամբողջ կայքի login/pass-ը տալ ինչ որ մի աշխատողի, ապա առաջարկում եմ իմ կողմից.

1-2 ժամվա ընթացքում սարքել մի լրահոսի script, տեղադրել իմ սայթերից որեվե մեկի վրա (տալ access to this script, so editor will have access only to this script, nothing else), եվ հասարակ include անել իրենց կայքի վրա:

Հասարակ user-ը նույնիսկ չի հասկանա, որ նորությունը ստացվում է, այլ կայքից, իսկ ԼՏՊ-ն կարող է հանգիստ քնել, որ իր կայքի access չունի ինչ որ «անկապ» աշխատող:

Իսկ մենք կստանանք գոնե 1 հատ նորմալ եւ ժամանակին թարմացվող ինֆորմացիոն աղբյուր:

Կրկնում եմ. աշխատողից միայն պահանջվում է հայերեն տպելու հնարավորություն, ոչ ավելի: Նկատի ունեմ, որ նորություն ավելացնելը կլինի ավելի հեշտ, քան այս կայքում հոդված գրելը. նման աշխատողին կարելի վարձել ասենք 50$-ով (ասենք, որեւէ մեկը, որն ունի ինտերնետ աշխատանքի տեղը): Իր արածը ընդամենը լինելու օրը մի քանի անգամ նորություն ավելացնել:

Գոնե այսքանից հետո մի շարունակեք անել նույն սխալերը, ինչը քիչ չէր նախընտրական շրջանում:
Ազիան'-ի ավատարը Հետաքրքիր է. փոխվում են իշխանությունները, իսկ ժողովրդի պահանջը անփոփոխ է մնում, կարծես թե պոստին նույն մարդն է անփոփոխ:

Թերթենք թերթերը և կհամոզվենք՝ Սերժն է, Ռոբերտն է, թե Լևոնն է նախագահ:

Ձեռագրերը նույնն է:
Լուրեր են պտտվում, թե Նաիրի Հունանյանը ինքնասպան է եղել: Լուրերի հավաստիությունը կարելի է գնահատել մոտ 95 տոկոս:

Եթե սա ճիշտ է, ապա մենք այսօր ականատես կլինենք մի կարևոր իրադարձության:

image
LevonԱյսօր ես իմ երեք ընկերների հետ միասին մասնակցեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 20-ի 1-ին հանրահավաքին (Մատենադարանի մերձակայքում), աննախադեպ բազմամարդ երթին (ըստ իս՝ գրեթե 200 հազար մասնակիցներով) եւ 2-րդ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում:

Մինչեւ Մատենադարան ժամանելը՝ խիստ վրդովված էի: Ահավոր վրդովված ու վիրավորված: Այն, որ ընտրությունները կեղծվել են, դա ինձ մոտ որեւէ նույնիսկ փոքր կասկած չի հարուցում, որքան էլ փորձեն փիլիսոփայել հանրապետականները: Նրանց փիլիսոփայությունն այնքան խորն է, որքան բազմաթիվ են Լֆիկի, Դոդի ու նմանների ուղեղի ծալքերը: Ընտրությունները պետք է նման արդյունք ունենային. ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ով հանգստացնում էր հազարավոր ինձ պես վրդովվածներին, թե՝ «ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Հերթական անգամ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ»: Իրոք, նախանձելի սառնասրտություն:

Եղանակը սառն էր, սակայն մարդկանց սիրտը լցված էր եւ նրանց «արյունը եռում էր»: Ընկերս՝ Նաիրին, համոզված է, որ «սեպը սեպով են հանում»: Նա խորհուրդ է տալիս. «Սերժենք ասում են՝ մեր դեմ խաղ չկա: Ու երեկ ապացուցեցին դա եւս մեկ անգամ: Էլ ի՞նչ է մնում դրանից հետո: Մնում է մի բան՝ հերթով այցելել այս բազմամարդ զանգվածով բոլոր -ի տղերքի ամրոցները եւ իրենց իսկ դքսություններում հողին հավաասարեցնել այդ «տավարների» եղած-չեղածը: Ծեծել այնպես, որ իր առաջին բջջի առաջանալը հիշի ու քարշ-տալ բերել Ազատության հրապարակ: Հավատա, որ էսօր մի 2 հոգու որ այս սենց՝ մասսայական պատժեն, վաղը Մատենադարանի մոտ 2 անգամ ավելի շատ մարդ կհավաքվի»:
IEOMA.S. Հաստ տառատեսակով նշվել են այն նախադասությունները, արտահայտությունները, որոնք մեր հեռուստաընկերությունները «մոռացել են» տեղեկացնել՝ ներկայացնելով ստորեւ հայտարարությունը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
20 Փետրվարի, 2008
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների՝ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) հանդիսանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:

Ընտրությունները գնահատվում են ելնելով ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներից եւ ազգային օրենսդրությունից: Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվում է նախքան ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում՝ վերջնական արդյունքների ամփոփումը եւ հայտարարումը, ընտրությունների օրվան հաջորդող հնարավոր բողոքների եւ բողոքարկումների վարույթը եւ նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը: Ընտրությունների վերջնական գնահատականը մասամբ կախված կլինի ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ժողովրդավարական գործընթացին վերաբերող պարտավորությունների իրականացման գործում ընտրությունների մասնակիցների ընդհանուր ներգրավվածությունից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կներկայացնի համակողմանի ամփոփիչ զեկույց՝ ներառյալ հնարավոր բարեփոխումների առաջարկությունները, ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույցը կներկայացնի 2008 թվականի փետրվարի 21-ին՝ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ եւ ԵԽ ԽՎ-ն՝ 2008 թվականի ապրիլ ամսվա իր Լիակազմ նիստի ժամանակ:

ԸՄԴԱ-ում ներկայացված հաստատությունները շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ հայտնում պատրաստակամություն շարունակել աջակցել նրանց եւ քաղաքացիական հասարակությանը Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում:

Էջ 2/5 •  <  1 2 3 4 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page