F5-Բլոգ

Ինչո՞ւ պետք է հավատամ, որ ընտրություններն այս անգամ կանցնեն նորմալ: Չէ՞ որ մինչեւ հիմա ինչ տեսնում եմ, փաստում են հակառակը: Խնդրում եմ նախօրոք կարդալ իմ վերջին երկու գրառումները՝ ժողովրդավարության եւ լեգիտիմության վերաբերյալ:

1. Ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող վարչապետը «լարել է» իշխանական բոլոր լծակները:

Հավաքվում են անձնագրեր, պետական հիմնարկների մարդկանց հետ կատարվում են «անհատական եւ խմբային աշխատանքներ»՝ զգուշացումների, հավաստիացումներ ստանալու, նաեւ՝ բռնի կերպով հանրահավաքներ տանելու, այնտեղ ներկա-բացակա անելու իմաստով: Ըստ որում, աշխատողները պետք է «պատասխան տան» ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընտանիքի անդամների կատարած ընտրությունների համար: Խոսքս հիմնականում հետեւյալ հիմնարկների մասին է՝ մանկապարտեզներ, դպրոցներ, թաղապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկներ, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն: Մի խոսքով՝ ինչքան պետական հիմնարկ կա, բոլորը աշխատում են հանուն «Առաջ Հայաստանի»: Փաստորեն, մեզ անհրաժեշտ է ոչ թե ժողովրդի, այլ վախեցած կամ պարտադրանքի ուժով նվաստացած մարդկանց ամբոխի «պտիչկաները»: Այս մասին փաստում են թե ընդդիմության ներկայացուցիչները, թե իշանության ներկայացուցիչները (ի դեմս Վահան Հովհաննիսյանի եւ իշխանամետ ՀՅԴ կուսակցության, եւ թե եվրոպացի դիտորդները):

2. Հեռուստատեսությունը աշխատում է միմիայն ի օգուտ գործող վարչապետի:

Ցուցադրում են Ս.Սարգսյանի հետ ժողովրդի հանդիպման ընթացքը՝ շեշտը դնելով «օրգազմի» մեջ ընկած եւ «Առաջ Հայաստան» ղժժացող ամբոխի բազմաքանակությանը (թեեւ նման ամբոխին ժողովուրդ անվանելը մի քիչ շատ կլիներ), իսկ մյուս թեկնածուների դեպքում՝ ինչ-որ կտրտված հատվածներ, ոչ ամբողջական նախադասություններ, մի քանի ծերունիների զարմացած աչքեր: Բոլոր ալիքներն՝ անխտիր, կամ վախեցած են, կամ կաշառված, կամ էլ ստրկացած:

3. Գործող նախագահը եւ իր իմացությամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաները կոպտորեն միջամտում են նախընտրական ընթացքին:

Քոչարյանը պաշտպանել կարող է թեկնածուներից յուրաքանչյուրին, սակայն ոչ նման անմակարդակ ձեւով: Նախագահ է վերջապես, երկրի առաջին դեմքը, եւ ոչ թե ինչ-որ մեկը: Բանը հասել է նրան, որ հեռուստատեսությամբ հայտարարում է, որ թեկնածուներից Տեր-Պետրոսյանը պարտության դեպքում չի հետապնդվի եւ կարող է Դուբայ չփախչել: Նախ՝ փախչող լիներ, կփախներ: Ներկայիս վարչակազմն էլ բռնող լիներ՝ Վանոյին կբռներ: Եվ երկրորդը, ինքն ո՞վ է, որ որոշի, թե ում եւ երբ պիտի հետապնդվի: Դատախա՞զ է, ոստիկանապե՞տ, թե՞ նախագահ: Ռուսները չգիտեմ ինչու որոշում են հենց հիմա «ռեւերանսներ անել» ու ակնհայտորեն ասել, թե ում կնախընտրեին նախագահի պաշտոնում: Իրենց թողնենք, ավելի լավ կլիներ, որ Մեդվեդեւը լիներ ՀՀ նախագահ:

4. Ժողովուրդը խորը անվստահությամբ է վերաբերվում այս ընտրություններին:

Մարդկանց մեծ մասը համոզված է, որ իրականում ընթանալու է ոչ թե ընտրություն, այլ նկարչություն՝ իրենց իսկ մասնակցությամբ եւ իրենց իսկ հերթական անգամ «ոչխարի տեղ» դնելով: Ասեմ անկեղծ՝ ես ինքս չեմ հավատում, որ սկսած ընտրատեղամասերից, վերջացրած՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից ոչ թե ընտրության արդյունքների անաչառ ու ազնիվ արձանագրողներին են լինելու (որի համար կոչված են), այլ՝ այդ իսկ արդյունքները կեղծողները: Թող փորձեն՝ չկեղծեն, գլուխները կջարդվի:
Վարդենիսում եւ Մարտունիում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները տեղի բնակիչների հետ կարելի է համարել հաջողված: Չնայած տեղային չինովնիկների (գյուղապետեր ու էլի մանր-մունր -պետեր) ճնշումներին, հանդիպումներից յուրաքանչյուրին մասնակցել են մի քանի հազար բնակիչներ:

Vardenis meeting Levon Ter-Petrosyan Martuni meeting Levon Ter-Petrosyan

Կարդացեք մանրամասն Վարդենիսում եւ Մարտունիում հանդիպուների մասին Ա1+ում:
2007 TU2Երեկ (0530 GMT) Երկիր մոլորակից մոտ 538000 կմ հեռավորության վրա անցել է մոտ 250 մետր տրամագծով 2007 TU24 անվանումը ստացած մի աստերոիդ: Վերջին 2000 տարվա ընթացքում ոչ մի աստերոիդ այդքան չէր մոտեցել Երկրին:

NASA-­ի վկայությամբ Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքները աղետալի կլինեին եւ ամբողջ տարածաշրջաններ կկործանվեին: Աստերոիդը տեսանելի է եղել սովորական հեռադիտակով:

Հ.Գ. Այս անգամ էլ “պլստացինք”:

Աղբյուր (անգլերեն)
Levon AronyanՎեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում 8-ական միավորով հայտնվել են Արոնյանը եւ Կառլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոնը ճանաչվել է հաղթող:
Levon in TalinԽոսքերն, ինձ թվում է, ավելորդ են, դիտեք ինքներդ: Միայն ավելացնեմ, որ հանդիպումն անցել է խիստ ջերմ մթնոլորտում (չհաշված 1 անդուր եւ չհաջողված դրվագի): 1500-ից ավելի բնակիչներ ՒՆՔՆԱԿԱՄ եկել էին հանդիպելու նախագահի թեկնածուին: Եվ հեռացան հրապարակից՝ չփոշմանելով, որ եկան ու լսեցին Լեւոնին:






Տեսահոլովակի բնօրինակը
Ողջույն, բարեկամներս…

Կներեք, որ վաղուց է չէի երեւում: Ինչպես միշտ՝ մտահոգված եմ: Ու ասեմ, թե ինչու:

Նախ, ինձ մտահոգում է այն անկենդանությունը, որ պատել է ամբողջ հայությանը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընտրվելու է ոչ թե Հայաստանի, այլ, չեմ իմանում, ասենք, Տանզանիայի նախագահը: Անկենդանություն՝ բոլոր իմաստներով: Ինչ-որ շոու է հիշեցնում այս ամենը: Շենքում ակտիվացել են մարդիկ, ովքեր մինչ հիմա սկի չէին էլ երեւում: Հարցնում եմ՝ ի՞նչ խաբար է, պատասխանում են՝ բա մեր լավ օրից հո չի՞: Նրանք ոչ թե երկրի մասին են ասում, այլ իրենց: Մեղմ ասած՝ ակնկալիքներ ունեն: Անձնական ակնկալիքներ: Ու ինչ, սա կենդանության նշա՞ն է:

Ում հարցնում ես՝ կողմնորոշվե՞լ ես, պատասխանում է՝ իմ կողմնորոշվելը քանի՞ կոպեկի արժեք ունի: Որոշողը հո մե՞նք չենք, իրենք արդեն վերեւներում որոշել են: Ու կողմոնորշվել են դեպի Սերժ Սարգսյանը: Ու ի՞նչ կապ ունի՝ ես Արթուրին կընտրեմ, թե Պողոսին:
CharencՈրպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եւ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, –
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ –
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, –
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

1920թ. հոկտեմբերի 6
Ժողովուրդ, լավ հոգեբանի տեղ ո՞վ գիտի: Մի հատ հարուստ կլիենտ եմ ճարել, որի հետ պետք է աշխատանքներ տարվեն ֆոբիաների (վախի զգացումներ) դեմ:
Serzh SargsyanԱրդեն 2րդ օրն է, որ TV-ով թմբկահարում են Սերժ Սարգսյանի՝ 5րդ մասիվում բնակչության հետ հանդիպումը: Էկրանից այս ամենը շատ հաջող է երեւում՝ ծափահարություններ, “Առաջ Հայաստան” բացականչություններ, ամբիոնում կանգնած մարդու՝ իրեն ոչ հատուկ փիլիսոփայական եզրահանգումներ եւ այլն…

Ցանկանո՞ւմ եք տեղեկանալ իրականությանը: Խնդրեմ:

Հանդիպումը երեւի պետք է տեղի ունենար 13:00-ի կողմերը: Դրսից լսեցի երեխաների ձայներ՝ կլիներ 12:30-ի կողմերը: Նայում եմ դուրս (ինքս ապրում եմ Նոր Նորքի 3-րդ մասիվում), մեկ էլ տեսնեմ, մեր կողքի դպրոցի երեխաները (մեծերն էին կարծես՝ երեւի 8-10 դասարանցիք), դասարան առ դասարան, իրենց ուսուցիչների ուղեկցությամբ քայլում են դեպի… էլ ո՞ւր, եթե Հանրապետականներն իրենց նախագահի գլխավորությամբ եկել-հասել են մասիվ, մասիվի դպրոցները քանի՞գլխանի են, որ շարունակեն իրենց դասերը…

Ավելի ուշ մեր հարեւանուհուց, ով աշխատում է մեր շենքի կողքի մանկապարտեզում, տեղեկացա, որ, թաղապետարանից հրահանգվել է, ու իրենք էլ մի մարդու պես այցելել են թեկնածուի հետ հանդիպման վայր: Չգնալ չէին կարող՝ ներկա-բացակա պիտի արվեր հենց այնտեղ:
1. Փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ազգային ռազմավարական ծրագրի մշակում ու իրականացում
2. Ստուգումների ու ստուգող կազմակերպությունների թվի կտրուկ նվազեցում:
3. Պարզեցված հարկի ծավալների մեծացում, հաստատագրված հարկային քաղաքականության ծավալների կտրուկ աճ, պարզեցված հարկային վարչարարության իրականացում:
4. Բնակավայրերի եւ բնագավառների փոքր ու միջին ձեռներեցության զարգացման անձնագրերի կազմում:
5. «Բանկերը պետք է դեմքով շուռ գան դեպի տնտեսությունը»






Ամբողջ հոդվածը ընթերցեք այստեղ

Էջ 1/2 •  1 2 >

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page