F5-Բլոգ

new_yearՀարգելիներս,
հաշված ժամեր են մնացել նոր՝ 2008 թվականին:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում առողջություն, խաղաղություն եւ հաջողություններ: Թող 2008-ը մեզ բերի երջանկություն եւ միայն առաջխաղացում՝ մեզ, մեր ընտանիքներին եւ մեր ընկերներին: 
geghamyanՉես հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ հիշում ինչ-ինչ բաներ միայն այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Արդար մարդ ես՝ ավանակի ականջում քնած չլինեիր ու երբ որ իրոք տեղին էր, այն ժամանակ ձայնդ գլուխդ գցեիր քո դողոջյուն ձայնով… Հիմա կանգնել է իրեն սուրբ է ձեւացնում ու արդարադատություն պահանջում: Ուզում է վերականգնել նախկին Գեղամյանի անվախ դիմագիծը: Մյուս կողմից, այս մարդուն էլ կարելի է հասկանալ, բավական ժամանակ անցկացրել է նեղ ու մութ միջավայրում՝ այլ սրատուտների հետ կողք-կողքի: Հիմա էլ «պուկ» են արել, ու հայտնվել է մաքուր օդում, թող խոսի, էլի, համ թոքերը կմաքրվեն մի քիչ, համ էլ ախորժակը կբացվի:

Կարդում ենք «Առավոտում »

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք չսկսեին-չխոսեին, որ պատասխանը չստանային:
Sureyan'-ի ավատարը Շուրջ 17 տարի Թեղուտի բնակիչները ապրել են աշխարհից, երկրի շարժուդարձից կտրված: Այժմ էլ կտրված են:

Անտառը նրանցից շատերի աչքին չի երևում: Թքած ունեն անտառի, կենդանիների, թիթեռների ու բույսերի վրա, էկոլոգիան նրանց համար դատարկ բառ է: Հացի խնդիրը լուծելու համար ուղեղները փչացել են:

Դա է պատճառը, որ Թեղուտի բնակիչները անհամբեր սպասում են, թե երբ են գործը սկսելու, աշխատավարձ ստանալու, խոպանչիներից մի քանիսը Ռուսաստանից դառնան տուն: (Ի միջի այլոց Լոռիում արտագաղթը հատկապես մեծ չափերի է հասնում):

Իսկ անտառների, պոչամբարների, լուսանների և առողջության վրա թքած ունեն. բնության հրաշքով ու գեղեցկությամբ չես կշտանա: Չնայած դրան, սա մասամբ է ճիշտ` բազում մրգատու ծառեր կան Թեղուտում: Նաև Հայաստանում շատ քիչ հանդիպող, ինչպես օրինակ նկարում բերված արքայանարնջի (королек) ծառը:


Հետեւեցինք շունչներս պահած, անգամ հաղթանակի բերկրանքը երազեցինք եւ… զիջեցինք 16 մրցակիցներից միայն բելարուսցի երեխային: Առաջին անգամ հանդես գալով՝ գրավեցինք 2-րդ տեղը: Ապրե՛ք արեւիկցիներ ջան: Ձեր մատղաշ տարիքով հանդերձ հպարտացրեցիք բոլորիս:


Arevik - Erazanq (Armenia 2007)


hivԴեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհի հասարակությունը օգտագործում է այս օրվա խորհուրդը՝ 1 անգամ ևս հարգելու ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը եւ համատեղելու ջանքերը՝ ուղղված վարակի հակազդմանը:

Որոշ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածման վերաբերյալ: 1988թ. մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 528 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 2006թ. ընթացքում արձանագրվել էր ՄԻԱՎ վարակի 66 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Իսկ 2007թ. ընթացքում՝ 99 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page