F5-Բլոգ

Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ անակախության 16 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է, նա այդ ելույթի ժամանակ դեռ չի տվել այն հարցի պատասխանը, որը շատերին է հուզում (առաջադրվում է նա որպես ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ), բայց նա հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարել Հայաստանի ներկայիս մարտահրավերներին և դրանց դիմանգրավելու տարբերակներին:

Նա շեշտել է այն 16-17 հեռուստաընկերությունների մասին, որոնց միջոցով հիմնականում կուրացվում է բնակչության մի ստվար զանգվածը և հետաքրքականն այն է, որ այս քիչ թե շատ պատմական կարևորություն ունեցող ելույթը մինչ այս պահը ոչ հեռուստաալիքով չի լուսաբանվել (ամեն դեպքում համահայկական ալիքներից ոչ մեկով, քանի որ ես հենց հիմա Վանաձորում եմ և ելույթի մասին իմացել եմ հեռախոսով և ինտերնետից):

ltp
imageՀարգելիներս, շատ մեծ տխրությամբ ձեզ պետք է հայտնեմ, որ երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յան Պորտերֆիլդը: Կյանքից հեռացավ մի մարդ, որն այդքան նվիրված էր իր գործին, մարդ, որը մեր ֆուտբոլի եւ մեր հավաքականի հաջողության համար նույնիսկ իրա առողջությունը չէր խնայում: Բոլորս էլ տեղյակ ենք այն մասին, որ Յան Պորտերֆիլդի գլխավորած մեր ազգային հավաքականը հասավ լուրջ հաջողությունների, որոնք ոչ այդքան հեռու ապագայում մեծ դեր կխաղային հայ ֆուտբոլի զարգացման մեջ: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ սպասում՝ ձեր մեկնաբանություններին :

P.S. Վերջին ժամանակներս ինչ-որ շատ են նման տխուր լուրերը...
image Իր կյանքի 71-րդ տարում իր տանը՝ Մոդենայում, վախճանվել է աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին: Անցած տարի հանրաճանաչ երգիչ Լուչանո Պավարոտիի մոտ բժիշկները հայտնաբերեցին սարսափելի հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Սակայն 71-ամյա տենորի կնոջ՝ Նիկոլետա Մանտովանիի խոսքերով, Պավառոտին առյուծի պես պայքարում էր հիվանդության դեմ։ Երգչի կինը հայտնել է նաև, որ Պավարոտին ամենայն լրջությամբ պլանավորում է վերադառնալ բեմ և կրկին կազմակերպել արդեն սովորական դարձած ամենամյա «Պավարոտին և ընկերները» համերգը։ Սակայն դժբախտաբար, այս տարվա օգոստոսին, նրա վիճակը դարձել էր արդեն օրհասական:
Հարգելի F5 բլոգի անդամներ, սպասում եմ ձեր կարծիքներին՝ այս անսպասելի լուրի վերաբերյալ ... :(
Հարգելի ժողովուրդ,

Ինձ կողքից հուշեցին, որ կարելի է մի քիչ ավելի մոտիկից իրար ճանաչել… Հենց այս նպատակի համար էլ բացվել է «Բարեւ, ես եմ» բաժինը: Ով հեղինակ է (երնեկ իրենց) կարող են առանձին գրառումով «ներկայանալ» մյուսներին: Իսկ դեռեւս մեկնաբանները ստիպված են հենց այս գրառման մեկնաբանության մեջ գրել իրենց մասին ... մինչեւ կդառնան հեղինակ: Գրել այն, ինչ կցանկանային տեղեկացնել մյուսներին:

Ուրեմն, սկսենք ինձնից… ախր սկսելու բան չկա… պարզապես այցելեք իմ անձնական կայքէջը:

Այսքանը:
Sureyan'-ի ավատարը Հետաքրքիր բան է թարգմանությունը…

Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:

Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:

Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:

Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:

schoolkidՈղջույն բոլորիս: Եկավ սեպտեմբերի 1-ը: Մի քանի ժամից մեր դպրոցական երեխեքը կշտապեն դպրոց (գոնե կարոտած լինեն), իսկ ուսանողները՝ ուսումնարան կան ինստիտուտ կամ էլ համալսարան: Կրթօջախներ կշտապեն նաեւ մեր հարգարժան ուսուցիչները, դասախոսները, գիտնականները: Կյանքը նոր փուլ կմտնի: Շնորհավորենք բոլորին՝ անկախ ազգությունից եւ մաղթենք հաջող ուսումնական տարի՝ հատկապես 5 տարեկան առաջին դասարանցի հայ բալիկներին:

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page