F5-Բլոգ

no smokeՅուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը համաշխարհային հանրությունը նշում է Ծխախոտի եւ ծխախոտամոլության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կոչն է՝ «Ծխախոտից ազատ միջավայր»: Այսինքն՝ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեր շրջապատը հնարավորինս քիչ աղտոտվի ծխախոտի մահաբեր ծխով:

Այս առիթով ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, որ.
• Որպես մահացության պատճառ, աշխարհում ծխախոտը զբաղեցնում է 2-րդ տեղը
• Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան
• 2006 թվականին ծխախոտից տարեկան մահերի թիվն անցել է 10 միլիոնից
• Մինչեւ 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում
• Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնը համարվում են մշտական ծխողներ
• Հայաստանում ծխում են տղամարդկանց 64%-ը եւ կանանց մոտավորապես 1.3%-ը:
imgՀին հույները սխալմամբ կարծում էին, թե դեմոկրատիան այն է, երբ քաղաքացիներն ընտրում են իրենց երկրի խորհրդարանը: Իրականում, դեմոկրատիան այն է, երբ գոմիկներն օրը ցերեկով շքերթ են կազմակերպում: Ու մենք էլ շտապում ենք դեպի Եվրոպա…
imgԱմեն մարդ պետք է ունենա իր հոգեբանը, իսկ ամեն հոգեբան պետք է ունենա իր հոգեբույժը:

Նկարի բացատրություն. «Ուրեմն, դուք ցանկանում եք ծառ դառնա՞լ»:
Մի քանի ամիս առաջ Մինսկում էի: Անձրեվոտ, մռայլ եղանակներ էին: Կարելի էր նույնիսկ “սեվ” հագնել: Բայց արի ու տես որ “բռնապետ” Լուկաշենկոյի ժողովուրդը, հիմնականում՝ ջահել մասսան, ժպիտն աչքերին ու իրենց նման բաց-վառ գույնի հագուստները հագներին ազատ եվ անկաշկանդ քայլում էին փողոցներով:

Եկա Երեվան: Իհարկե, մի հինգ տարի առաջվանը չի, բայց մեր ջահելները դարձյալ հակված են մուգ գույնի, հաճախ լրիվ սեվ հագուսներ կրելուն: Իմ համար սեվ հագուստը հաճախ թողնում է մռայլության, երեվի անգամ սգի տպավորություն: Չմտածեք, թե ինքս միայն կարմիր-դեղին շորերով եմ դուրս իջնում: Ինքս էլ եմ սեվապաշտ: Ու չեմ հասկանում, թե ինչու:

Այ, երեկ, համալսարանի մոտ մի աղջիկ տեսա- դեղին էր հագել, ու ինչքան էր իրեն սազում: Իսկ կողքին լրիվ սեվ հագած ընկերոջը որ տեսնեիք, կմտածեիք, թե Ցեղասպանության թանգարանում դիսերտացիա գրող ուսանող է:

Չգիտեմ, գուցե ես եմ սեվի հանդեպ շատ զգայուն, բայց սեվ հագուստը, հատկապես երտասարդների վրա, ինձ ներվայնացնելու աստիճան վատ ձեվով ազդում է: Նույնիսկ թվում է, թե սեվ հագած աղջիկը կամ տղեն հեսա-հեսա պիտի արտասվեն…

Սեվ շորն էլ է պետք, բայց ոչ ամենօրյա: Ասենք, քննության գնալիս (եթե համոզված ես, որ լիկվիդ չես ընկնելու): Կամ էլ աղջկա հետ ժամադրության դուրս գալուց:

Գուցե ես սխալվում եմ, հը՞:
Հարգելի ընթերցող,

Ես բոլորովին վերջերս եմ սկսել այցելել և քիչ թե շատ ակտիվորեն մասնակցել F5-ի նման, հաղորդագրությունների տեղադրման և թեմաների քննարկման էլեկտրոնային համակարգերին: Ճիշտն ասած սկզբից այդքան էլ լավ չէի հասկանում blog-երի իմաստը և համարում էի դրանց, որպես պարզապես ժամանակի անտեղի վատնում: Բայց հետո, երբ ավելի խորը և հանգամանալից մտածեցի, հասկացա, որ ամբողջ աշխարհում, և հատկապես Հայաստանի նման ոչ այդքան էլ ազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրներում, blog-երը կարող են զգալի դեր խաղալ տեղեկատվության տարածման, մտքերի ազատ արտահայտման եւ փոխանակման մեջ, ինչու չէ նաև բազմաթիվ հարցերի լուծման գործում:

Բլոգերի մեծ աշխարհում F5-ին մաղթում եմ մշտական թարմություն և անկրկնելիություն:

Դեռ էլի կհանդիպենք…
Ժողովուրդը հույսը կտրել էր, որ մայիսի 12-ից հետո ինչ որ մի փոփոխություն կլինի սովորական հայ մարդու կյանքում: Ու ճիշտ էլ արել էր: Փոփոխություն, իհարկե, եղավ: Այն եղավ, որ միջազգային դիտորդները հանկարծակի “կուրացան“: Ու իշխանությունը դրանից ցնծումների մեջ է, ցնցվում է հաճույքից: Երեվի մեր գիտունները տեղյակ չեն, որ հենց այնպես ոչ մի բան չի եղել: Դա դեռ հարց է՝ չեն տեսե՞լ, թե՞ համաձայնվել են լռել, փոխարենը ստանալով կոնկրետ երաշխիքներ որոշ խնդիրների հետ կապված: Հավատացած եմ, որ եթե եվրոպացիք իրենց չտեսնելու տեղ են դրել, ապա ավելի վատ Հայաստանի համար: Առաջ գոնե երեսով էին տալիս, թե՝ դուք ընտրություն անել չգիտեք: Հիմա իրենք էլ են հույսները կտրել ու իրավացիորեն մատածում են՝ դուք, Ձեր երկիրը, գնացեք, ինչ ուզում եք արեք: Ուզում եք իրար կերեք: Ուզում եք երկիրը ՏԵՑ-ի կռուգ սարքեք, կամ էլ ով Ձեր միտինգներին հանդգնի չներկայանալ, լուսամուտից ցած նետեք: Մեր կառավարությունն ու երեսփոխանները իրենց դրել էին ջայլամի տեղ, ու Եվրոպայից իրենց սկսեցին գովել, թե՝ էս ինչ սիրուն թռչուն եք:
f5Կարծում եմ, լսելով F5-բլոգ անվանումը, Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչ է նշանակում F5-ը:

Անկեղծ ասած, մի քանի օր մտածում էի, թե ի՞նչ անուն շնորհեմ այս բլոգին: Մտքովս տարբեր անուններ էին անցնում, սակայն ոչ մեկը չէր գոհացնում:

Ի վերջո կանգ առա «F5»-ի վրա: Դուք հաճա՞խ եք օգտվում Ձեր համակարգչի ստեղնաշարի F5-ից (Refresh): Չգիտեմ, դուք ոնց, սակայն ես օգտվում եմ շատ հաճախ: Եվ պատահականորեն, որոշեցի մեր բլոգին անվանել F5՝ որպես թարմության (կամ թարմացման) խորհրդանիշ: Ախր շատ եմ ուզում, որ բոլորիս կյանքը միշտ թարմացվի տարբեր հաճելի անակնկալներով:

Այսքանը.
Համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ շուկայում MS Internet Explorer (IE)-ի կողքին ի հայտ եկան մի շարք բրաուզերներ, որոնք իրենց հնարավորություններով եւ որակով վաղուց արդեն իրենցից ետ են թողել Մայքրոսոֆտի հանրահայտ IE-ը, հատկապես IE 6.0-ը (որով օժտված է MS Windows XP-ն) եւ ավելի հին տարբերակները:

Անձամբ ես օգտվում է Mozilla Firefox-ից: Փորձեք, եւ ինքներդ կհամոզվեք Firefox-ի առավելությունների մեջ: Եվ արտաքին տեսքը, եւ էջերի ներկայացման որակը, եւ այն բազմապիսի լրացուցիչ հնարավորությունները, որն ընձեռում է Firefox-ը, վերջինս դարձնում են անհամեմատ ավելի կատարելագործված ծրագիր:

Եվ ամենակարեւորը՝ մարդիկ նույն տեղում չեն դոփում, այլ համարյա ամեն շաբաթ ավելացնում նոր հնարավորություններ եւ թարմացումներ: Իրական F5!!!
Մեր անձնակազմը շատ մոտ է F5-բլոգի վերջնական թողարկմանը: Կարծում ենք, որ F5-բլոգն օժտված է ժամանակակից բլոգային համակարգերին հատուկ բոլոր ծառայություններով: Մենք հոգացել ենք, որպեսզի մեր բլոգն ամբողջությամբ Ձեզ մատուցվի մեզ հարազատ հայերեն լեզվով: Եթե, այնուամենայնիվ, մեր թարգմանությունները կամ որոշ տերմինների ներկայացումը Ձեզ թվում է խրթին կամ սխալ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ այդ մասին:

Առայժմ խորհուրդ կտայինք մանրամասն ծանոթանալ F5-բլոգի առանձնահատկություններին, ինչպես նաեւ ընթերցել հաճախակի տրվող հարցերի բաժինը:

Կանխավ շնորհակալ ենք:
Հարգելիներս,

Հյուրամատյանում դուք կարող եք գրառել Ձեր ցանկությունները, մաղթանքները, խորհուրդները եւ, ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչն, ըստ Ձեզ, ավելի հարմար կլինի, եթե հայտնվի հենց այս էջում:

Շնորհակալություն

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page