Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
CREMATORY Consilium
Ն ա ի ր ա Համբարձումյան
Գրաքննադատ-տեսաբան
CREMATORY
Consilium
Պատմություն չի ստեղծվում: Այն հորինում են գերտերությունները՝ ուծացման ճանապարհով տանելով փոքրերին: Ժամանակի տիրույթում իմպերիալիստական հզոր տեղաշարժեր են, որոնք ուղղվում են ու քսան, երեսուն, հիսուն տարի անց ուղղվելու են փոքրերի դեմ: Տարածությունը հաստատուն չէ դեռևս: Վկա՝ Քեսաբի դեպքերը: Բյուրոկրատիայի սպիտակ ուրվականը փռել է թևերը: Զուգադիր տիրույթը ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴՆ է: Ղարաբաղյան գորդյան հանգույցն ու Կիևի մասնատումը ըմբռնելի են Խորհրդային Միության փլուզման, փակ հասարակությունից բաց հասարակության մոդելի անցման, սոցռեալիստական ու հետխորհրդային մշակույթների տարբաժանման փաստերով: Բազմաթիվ ներ - ու արտա - քաղաքական, հասարակական, սոցիալ - տնտեսական, գիտակրթական, բարոյահոգեբանական տեղաշարժերը իրականանում են ոչ թե կարգով, այլ հատկապես՝ քաոսով: Արվեստը այս դեպքում դառնում է աքսորավայր հասարակությունից օտարված գրողի համար, ով մերժում է մեռյալներից ժառանգվող աշխարհ - իրականությունը, որի ամեն օրը հասանելի է սոսկ այն գնողներին: Օտարված գրողը չի պատկանում ո՛չ ազգին, ո՛չ առավել ևս կառավարությանը: Եվ սա իրողություն է: Ֆրանսիական սոցիումի նույնօրինակ միջավայրը Պրուստը տեսանելի դարձրեց կառնավալի միջոցով, ուր յուրաքանչյուր դիմակից ժպտում էր մահը: Այս մահը հասկացել ու այս մահին առնչվել են նաև մեր նախնիները, մեր նախնիների նախնիները ու նրանցից առաջ էլ, ու այժմ ճիշտ ժամանակն է՝ տեսականացնելու, թեպետ տեսությունը նույնքան անպատեհ է այստեղ, որքան սև ոսկին արևի փոխարեն: Համաձայն եմ, Խոսրովի ու Թեղուտի արգելոցների օտար են բարոյականության սահմանները, սակայն նրանք նույնպես վախենում են մահից, վախենում են մահվան հոտից, որ արտադրվում է նույն անտառների ներսում, որտեղ ապրում են նրանք, քանզի մշտապես հարկատու են արգելոցների : Սա առավելապես օրինաչափ պատահականություն է, քան սոսկ պատահականություն, թեպետ դժվար է ասել, թե ժամանակակից անտառ-արգելոցում մահվան ելքով պատահարները օրինաչափության կամ պատահականության ո՞ր սահմանում են: Մարդ-ֆենոմենի ազատագրումը կենսականության ֆիլտրով ու փորձը՝ հաղթահարելու կենդանական սկիզբը (փորձելով ներկայանալ որպես գերմարդ), նույնպես չեն գործում, քանզի սոցիալական հակադիր երկու բևեռները սպանեցին մարդ - ֆենոմենին այնպես, որ նա հրաժարվեց սկզբունքներից ու սկսեց գործել կենդանական սկզբին հլու՝ օգտագործելով սոսկ փոքր մարդու իր խոհամտությունը ու հավակնելով լինելու ըմբռնելի: Կեցության յուրօրինակ կերպ, որում ժամանակը ավերում է ամեն ինչ, ու կեցվածքը մոռացնել է տալիս մահը, քանզի իրական թվացող ամեն արվեստ հնարավոր է դիտարկել նաև ձևականության ու կեցվածքի տեսանկյունից: Այս դեպքում՝ թվացյալ հեռավորությամբ, սակայն հաղթահարվում է արգելոցային մահը, ու կեցվածքը ընդունողը մի սահմանափակ տարածության մեջ զգում է իրեն հավերժության մասնիկ՝ լինելով պատահականություն, զգում է լինելով հավելում: Հայտնաբերվում է մարդ - մեքենան, ում քաղաքացիական կերպարը վաղուց չի հետաքրքրում ոչ մեկին՝ նույնիսկ արգելոցի , ովքեր զարդարում են նրան դափնիներով՝ թողնելով պատահականության կամ դիպվածի սահմանում: տեսանելի են դարձնում առավելապես վերջինիս իրական ողբերգությունը, քան այդ պատկերը ավերող հակամարտությունները՝ ավանդույթին առնչվող ամեն ինչ վաճառելով զարգացող բյուրոկրատական մամլիչին, որի յուրացման համար անհրաժեշտ են նախ և առաջ մարդ - մեքենայի բոլոր հատկանիշները՝ հուզիչ անմեղությունից զվարճալիորեն խոնարհ իրավազուրկի կեցվածքը, քանզի նույն այդ ՙաստվածներին՚ հետաքրքրում է մարդ-դիպվածի կենդանական բնազդը միայն: Զգայական սույն տիպը՝ մարդ-մեքենան, նույնպես գիտակցում է բացարձակ բարոյականության անհնարինությունը՝ անընդմեջ փոխակերպումներով փորձելով հասնել իր երևակայած նիրվանային, քանզի վերջինիս բարոյականությունը վերածվում է սոսկ անկարողության՝ սիրո ու հավերժության մասին թախծելիս: Երևույթ, որ Օսիրիսին, Դիոնիսիոսին ու քրիստոնեական պատմականությանը հարություն տվող կրոնագետները չեն նկատառել: Ի տարբերություն այլ միֆերի՝ դրանք հաստատում են կյանքի ու մահվան հավերժական շրջապտույտը, թեպետ երևակայական նիրվանային ձգտող մարդ-մեքենան շարունակում է թափառել բացարձակ բարոյականության անհնարինության, դրանից ծնված թախիծի ու անկարողության բոլոր հնարավոր արտեֆակտներում, իսկ Քրիստոսից հետո մնացած թափուր տեղը ընկալվում է որպես ազատագրման նշան: Միտքը, թե միմյանց մշտապես քննադատող ու հակադրվող Հեգելի ու Նիցշեի հայացքները համընկնում են երբեմն Զոհաբերության տրամաբանության սահմանում՝ մարդ - մեքենային տանելով հեգելյան կազմալուծման (Aufheben) ճանապարհով, ծնում է մեկ այլ միտք, թե սա աշխարհը տիրող ուժերի փոխգործակցությունն է՝ հավատքի ու քաղաքականության կանոնակարգման ելքով, որ հաջորդ վայրկյանին կազմալուծում է թվացյալ այդ խաղաղության տրամաբանությունը՝ բռնության անվերջ ելքերով՝ ներառելով արգելոցի : Ուշագրավ պարադոքս: Ստացվում է՝ մեծ պետությունները փոքր պետությունների քրիստոնյաներին ենթարկեցնում են իրենց իսկ հորինած ժողովրդավարությանը այստե՛ղ ու ա՛յժմ, խաղաղեցնում երկնային արքայության անտրամաբանական տրամաբանությամբ ու թողնում պատահականության կամ դիպվածի սահմանում: Բայց չէ՞ որ ցանկացած օտարում մարդ - Աստված միջակայքում՝ մեղքը, չարությունը, մահը, հաղթահարվում է հատկապես մարդու մեջ՝ սիրո անվերջ փորձերով: Հետևաբար՝ պետք չէ տրվել մտքին, թե Արևմուտքը ամեն ինչի վերջին սահմանն է, քանզի եվրոպական ու ամերիկյան գլամուրը ենթադրում է այսօր միմիայն երրորդ համաշխարհայինի հնարավորությունը, ուստի հնարավոր է ուղղակի քնել մի օր ու արթնանալ Դանթեի Քավարանում:
http://www.f5blog.com/site/posts/729/
Ստուգիչ կոդ