Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
ՆՈՐ ԳԻՐՔ. «Տեքստ և մեկնություն»
«Տիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել գրականագետ, քննադատ-տեսաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» վերնագրով գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն: Գիրքում զետեղված երկու բաժիններում’ «Տեքստ և մեկնություն» , «Քննադատություն», տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ուսումնասիրություններից: Այն նոր ու թարմ խոսք է գրականագիտության ասպարեզում և պայմանավորված է «ժամանակների մեկնարկող փոփոխություններով»:
Գրքի երկրորդ ‘ «Քննադատություն» բաժնի նյութերը դրական և արժեքավոր են վերջին 20-25 տարվա գրաքննադատության երկարատև նիրհից հետո, որի տևականությունը բացասական հետևանքներ ունեցան գրականության զարգացման հեռանկարում: Մի կողմից գրական ասպարեզ հորդեցին միջակությունների բանակն ‘ իրենց գրական աղբով, մյուս կողմից էլ’ գրականության ոլորտի որոշ հնաբնակ-մեկենասներ իրենց առանձնաշնորհումներ վերապահելով, պղտոր ջրում ձուկ որսացին, առիթը բաց չթողնելով այս ֆոնին իրենք իրենց մեծարելով դափնու պսակներով ու կոչումներով’ գրական կյանքը ձգելով ճահիճը: Նաիրա Համբարձումյանի գրաքննադատություննը վերջիններիս զգոնության մարտահրավեր է’ գրականությանը ծառայելու, նրա տիրույթում մնալու գրողի ազնիվ մտահոգություն’ կոչ. «...Այս ենթատեքստում, - ինչպես գրքում գրականագետն է մատնանշել, տարօրինակ չէ, որ Այլ-ա-ժամանակի որոշակի տիրույթում գրողը ու քննադատը կարողանում են վեր կանգնել առօրյա-էկզիստենցիալ որոնումներից ‘ հայտնվելով ժամանակի (որպես ընթացք) ու Արարման միջև, ուր լինելության իրական մոդուսը գիտակցվում է Տեքստ և Մեկնություն շրջապտույտում»:
Գրականագետը Տեքստի և Մեկնության շջապտույտում ազնիվ կեցվածք է որդեգրել’ փրկելով գրականության աղավաղումը պատեհապաշտ «բախտագուշակներից» ‘ նաև հավատարիմ մնալով հայ գրաքննադատության ավանդույթներին:
Կարելի է ափսոսալ միայն, որ գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով: Այս հետաքրքրաշարժ լուծումներ առաջարկող գիրքը առայժմ հնարավոր է ձեռք բերել հայաստանյան գրախանութներից:
http://www.f5blog.com/site/posts/722/
Ստուգիչ կոդ