Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ուսման ոլորտի լավագույն վարպետներից մեկը մեր հայրենակիցն է:
Նիդերլանդներում սեպտեմբերի 13-ից 22-ը տեղի է ունեցել «Սովորել ողջ կյանքի համար» կրթական և ուսումնական ամենամյա համապետական փառատոն, որը կազմակերպվել էր երկրի գրադարանների, դպրոցների, ուսումնական կենտրոնների (համալսարանների) և շահագրգիռ այլ հաստատությունների համատեղ ուժերով:ՅՈՒՆԷՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնական անչափ կարևոր այս ծրագրերը խրախուսվում են մի շարք տեղական և եվրոպական կրթական և ինֆորմացիոն կառույցների կողմից: Դրանց թվում են’ Նիդերլանդների կրթության մշտական հանձնաժողովը, Կրթության և ուսման եվրոպական նորարարական ցանցը (EBSN), Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան (EAEA), Կրթության և կադրերի պատրաստման համաեվրոպական ցանցը, Եվրոպական քաղաքացիական հասարակության «Սովորել ողջ կյանքի համար» ուսումնական հարթակը :
Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը տարբեր անվանակարգերում փառատոնին առաջադրել էր տարվա լավագույն ՈՒսման վարպետների թեկնածությունները: Հատկանշական է, որ այդ կոչմանը կարող էին արժանանալ նրանք, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալներ ու լավ մասնագետներ լինելուց զատ , ջանք ու եռանդ չեն խնայել ուրիշներին էլ սովորեցնելու, օգնելու առաջացած խնդիրները լուծելուն, խոչընդոտները հաղթահարելուն:Նրանք իրենք էլ նախանձախնդրորեն շարունակում են սովորել ու սովորեցնել կյանքի նորարարություններն ու հմտությունները ‘ այն կյանքի կոչել, հասանելի դարձնելով ամենքին:
ԵՎ ահա բավական ուրախալի էր լուրը Նայմեխեն քաղաքից, որտեղ տեղի է ունեցել հիշյալ միջոցառման բացման պաշտոնական արարողությունը:
http://www.f5blog.com/site/posts/712/
Ստուգիչ կոդ