Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Շուխուռչի հայ ժողովուրդ
Այսօր հայրս տուն եկավ ու տեղեկացրեց,որ թերթի կրպակում իրեն հաղորդել են, թե՝ «առավոտից եկել, Հայկական ժամանակի բոլոր թերթի կապոցները հավաքել են...»: Նույնը նրան ասել էին մի քանի այլ կրպակներում…
Մտածեցի, թե՝ էդ ի՞նչ են տպել, որ չեն թողել,որ տպագրված նյութերը հասնեն ժողովրդին: Պարզվում է,որ սովորական հայկական տարբերակ է:
Ընթերցում եմ ա1պլյուսում.
Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը լույս չի տեսել բացառապես տեխնիկկական պատճառներով,- «Ա1+»-ին տեղեկացրեց թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Ըստ նրա երեքշաբթի, սովորականի պես, թերթը կհասնի ընթերցողին եւ այսօրվա համարի չուշացող, հեղինակային նյութերին ընթերցողը կծանոթանա երեքշաբթի:
Մեր հարցին, թե արդյոք «տեխնիկական պատճառը» պայմանավորված չէ թերթի երեկվա համարում մեծ աղմուկ հանած այն նյութի հետ, ըստ որի Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանրապետությունում փողեր են լվացվել 95 միլիոն դոլարի, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը նշեց, որ խնդիրը զուտ տեխնիկական է.թերթի այսօրվա համարը ուշացրել են տպագրության:
Օգտվելով առիթից, Հայկ Գեւորգյանը ներողություն խնդրեց ընթերցողներից:
http://www.f5blog.com/site/posts/370/
Ստուգիչ կոդ