Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Ուզում էին Ցխինվալը, բայց… տվեցին Գորին…
Ժողովուրդ, ռուսական արջը ֆազը գցե՞լ է… Ասեմ, որ Թբիլիսիից արդեն իսկ այսօր ցերկվա ժամերին միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային գրասենյակի աշխատակազմերը ժամանում էին եւ այս պահին էլ ժամանում են Երեւան: Միայն մի քանի հոգու մենք ենք դիմավորել… Լավ չի…
Վրաստանի միակ խնդիրն այս պահին Թբիլիսիի պաշտպանությունն է
Այս պահի դրությամբ Վրաստանի հիմնական խնդիրը երկրի մայրաքաղաք Թբիլիսին պաշտպանելն է: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, Վրաստանի իշխանությունները փորձում են իրենց ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար: Ըստ գործակալության տվյալների` այդ մասին վկայում է Վրաստանի կառավարության պաշտոնական հայտարարությունը:
Վրացական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը գրավել են Գորին (նկարում) և Սենակին: Նրանք հայտարարում են, որ Գորիում պարզապես չեն մնացել խաղաղ բնակիչներ, այստեղից հեռացել են նաև վրացական զորքերը: Չնայած այն փաստի, որ ռուսական զինված ուժերի հրամանատարությունը հերքում է Գորիի գրավումը` հայտարարելով, որ նրանք ընդամենը գրոհել քաղաքում գտնվող վրացական զորամիավորումը, որը հարձակումներ էր կատարում Հարավային Օսիայի վրա, արտասահմանյան լրատվամիջոցները պնդում են, որ Գորին գրավված է ռուսների կողմից: Մասնավորապես, այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Նշենք, որ Գորին գտնվում է Թբիլիսիից ընդամենը 76 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Վրաստանի կառավարությունը շարունակում է ահազանգել` պահանջելով, որպեսզի միջազգային հանրությունը միջամտի և փրկի երկիրը կործանումից:
«Ռուսաստանը, դատելով իրավիճակից, ցանկանում է տապալել Վրաստանի դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանությունները և օկուպացնել երկիրը», - ասված է կառավարության հայտարարության մեջ:
Թերթ.ամ
22:40 • 11.08.08
http://www.f5blog.com/site/posts/303/
Ստուգիչ կոդ