Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Սոցիալական էքսպերիմենտ կամ Ալֆրեդի սենյակ 13
Երբևէ ձեզնից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը նման է մի սովորական սոցիալական էքսպերիմենտի: Հավանաբար, ձեզնից շատերը տեսած կլինեն հոլիվուդյան այն ֆիլմերը, որի հերոսները մի դեպքում իրենց կամքով, իսկ մեկ այլ դեպքում՝ իրենց կամքից անկախ, դառնում են սոցիալական փորձարկումների թիրախ: Հաճախ այդ հերոսները հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, որտեղից ելք չկա` կղզի, բանտ կամ զմռսված դռներով տուն: Եվ մի դեպքում գիտնականների մի խումբ կամ «մի չարագործ» սկսում են «խաղեր խաղալ» ֆիլմի հերոսների հետ` նրանց ենթարկելով տարբեր փորձությունների և հետևելով այդ փորձությունների կողմից դրդված վարքագծային փոփոխություններին:
Իսկ այժմ, գալով հայկական իրականությանը, եկեք պարզենք, թե ի՞նչ էքսպերիմենտի ենք ենթարկվում մենք: Առաջին իսկ հայացքից Հայաստանը «աստծու կողմից մոռացված» մի փոքրիկ ասիական երկիր է հիշեցնում, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության առումով շատ քիչ է տարբերվում, օրինակ, Իրանից, Սիրիայից, կամ էլ Ուզբեկստանից: Բայց արի ու տես, որ աշխարհի վերաբերմունքը մեզ այդ հարցերում այդքան էլ նման չէ նրանց` վերոնշյալ երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին:
Եթե դիտարկենք Արևմուտքի վերաբերմունքը մեզ, ապա այն կարծես թե նմանվում է ժողովրդավարական բարեփոխումների մեջ գտնվող երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ինչպիսին էին, օրինակ, նախկին սոցիալիստական ճամբարի երկրները 90-ականների սկզբներին: Այդպիսի վերաբերմունքի բաղադրիչներից է լայնածավալ ֆինանսական օգնությունը, որը մասամբ անհատույց և մասամբ էլ վարկերի տեսքով տրվում է Հայաստանին: Այդ միջոցները ուղղվում են հիմնականում, այսպես կոչված, ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ծրագրերին: Եթե օրինակներով խոսենք, ապա նման ծրագրերից են եղել ՀՀ անշարժ գույքի կադաստրի ստեղծման ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից:
http://www.f5blog.com/site/posts/223/
Ստուգիչ կոդ