Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
OPEN YOUR EYES EUROPE, IT’S A SIMPLE FASCISM IN ARMENIA!
Եթե կարդում եք ՀԱՅՔ, ապա ծանոթ կլինեք, իսկ եթե ոչ, ապա կարդացեք սա, եւ դիտեք ներկայացվելիք լուսանկարը: Ասեմ, որ ոչ մի նկատառում չունեմ` հետին միտք, պարզապես հաճելի նկար է, այդպես չէ՞:
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տասը տարիներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ֆաշիզմ՝ հետեւողականորեն արմատավորվող իր դրսեւորումներով: Հայկական մամուլում եղել են մի քանի հրապարակումներ, որոնցում փաստարկվել են Հանրապետական կուսակցության եւ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարական ընդհանրությունները, բայց այդ հրապարակումները մնացել են անարձագանք:
Մեր իրականության մեջ հասարակությունն առհասարակ չի արձագանքում մամուլի հրապարակումներին: Եթե անգամ փոքրիկ վտանգ կա, որ կարող է արձագանքել, ապա պոտենցիալ այդ արձագանքները օպերատիվ կերպով մարում են հեռուստաեթերի ամենակուլ երախում, որը հեքիաթային մետամորֆոզով ժպտում է ամենքիս Հ1-ի «Հայլուրի» Տաթեւիկ Բաղդասարյանի, հ2-ի «Լրաբերի» Գայանե Փայտյանի կամ նրանց նմանակել փորձող այլոց շուրթերով: Այլ կերպ ասած, գեբելսյան քարոզչությունը պարզապես ծամում-թքում է ցանկացած անհաճո միտք, ցանկացած փաստ եւ հասարակությանը ստիպում է մարսել բացառապես իր ծամած-թքածը:
Սա ֆաշիզմի ցայտուն դրսեւորում է՝ ամեն ինչ հարմարեցնել եւ ծառայեցնել իշխող կուսակցության գաղափարախոսությանը:
http://www.f5blog.com/site/posts/218/
Ստուգիչ կոդ