Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Եկե՛ք մատնանշենք մեր քաղաքացիներին
Հայեր, մի քանի օր առաջ մեր բլոգիում բացվեց «Քաղաքական սողուններ» բաժինը, որը, կարծես թե, դեռ չի համալրվում իր «պատվավոր անդամներով»: Ինչեւէ, դեռ ակնկալիքներ կան…
Այսօր, ի հակադրություն վերոնշյալին, նաեւ ստանալով «Միտք» ծածկանունը կրող մեզ վերջերս միացած F5-անդամի առաջարկությանը, բացվում է «ՀՀ քաղաքացիներ» բաժինը: (Մտքին ասեմ, որ նա ավտոմատ կերպով ստանում է նաեւ «հեղինակի» կարգավիճակ, մնացածը՝ թող ստուգի իր email-ը): Այս բաժնում ակնկալվում է գրառումներ կատարել այն անձերի մասին, ովքեր, ըստ Ձեզ, հավակնում են կոչվելու ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն քաղաքացիական մեծ պատասխանատվության զգացում եւ իրենց ամենօրյա գործունեությամբ ապացուցում են դա:
Այսպիսով, «տանտիրոջ իրավունքով», թույլ տվեք Ձեզ ներկայացնել մեր այս բաժնի առաջին քաղաքացուն:
Զարուհի Համազասպի Փոստանջյան
Ընտրատարածք. 130
Ծննդյան թիվ. 16.01.1972
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. 07.06.2007 «Ժառանգություն» խմբակցություն
Հանձնաժողով. 19.06.2007 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Էլ. փոստ. zpostangyan[at]parliament.am
Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:
1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:
Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:
1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:
«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Աղբյուր
http://www.f5blog.com/site/posts/209/
Ստուգիչ կոդ