Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Ամենահարուստ հաճախորդը
Ըստ երեւույթին, Արթուրին ամենահաջողը նկարագրել է Քոչարյանը.
«Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»
Սա Արթուր Բաղդասարյանի համար ծանր միջկոալիցիոն ժամանակաշրջանում էր, երբ «Մարկո-Պոլոյի» խոսակցությունները հայտնի էին դարձել բոլորիս:
Հիմա նույն ինքը` Արթուրը, դարձել է կոալիցիայի անդամ, եւ, իր իսկ խոսքերով, ինքը, Սերժ Սարգսյանի, ՀՅԴ-ի եւ բարգավաճ Գագիկի հետ ուս-ուսի տված, պետք է կատարի «լայնածավալ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումներ Հայաստանում...»:
Նույն այդ Արթուրը, ով 1996-ին հեղինակել էր մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Նույն այդ Արթուրը, ով 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանեց Լեւոնին գահընկից արած Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Նույն այդ Արթուրը, ում, 2006թ. գերմանական «Frankfurter Allgemaine» թերթին տված հարցազրույցի պատճառով, նույն Քոչարյանը «փռեց լվացքի պարանին», եւ մեկ տասնյակ գործարարներ լքեցին ՕԵԿ-ի շարքերը խորհրդարանական ընտրություններից առաջ:
Նույն այդ Արթուրը, ով 2006թ. մայիսի 29-ին իբր թե հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ խցկվեց ընդդիմություն:
Նույն այդ Արթուրը, ով 2008թ. փետրվարին հայտարարում էր, թե «ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումները տեղի կունենան առաջին փուլի ավարտից հետո»: Եվ որին Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավմամբ հակադարձեց.
«Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին»
Նույն այդ Արթուրը, ում` ընդդիմությանը չմիանալու փաստը Սերժ Սարգսյանը մեկնաբանեց, որ ինքը գիտեր, որ այդպես է լինելու, քանի որ «լավ է ճանաչում իր «հաճախորդներին»:
Նույն այդ Արթուրը, ով քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները այդ իսկ միավորումից 10 օր առաջ որակեց իբրեւ «անամոթ սուտ»:
Եվ, վերջապես, նույն այդ Արթուրը, ով իր թիմակցին միանալուց, հպարտորեն հայտարարեց.«Մեր քաղաքական թիմը կայացրեց բավականին խոհեմ որոշում: Որովհետեւ մենք, միանալով Լ. Տեր-Պետրոսյանին, կարող էինք գնալ արկածախնդրության ուղով, որի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ էր լինելու, կամ պետք է ընտրեինք երկրի զարգացման ճանապարհը: Եվ մենք արժանապատվորեն սեղմեցինք պարոն Սերժ Սարգսյանի` մեզ առաջարկած ձեռքը` համատեղ կառավարելու երկիրը, ստանձնելու պատասխանատվություն երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»:
Հ.Գ. Որպես աղբյուր օգտվել եմ Արարատ Դավթյանի ««Անամոթ սուտը» դարձավ իրականություն» հոդվածից:
http://www.f5blog.com/site/posts/201/
Ստուգիչ կոդ