Խնդրում ենք ճիշտ լրացնել ստորեւ դաշտերը եւ վերջում սեղմել «Ուղարկել»: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ դուք պետք է պարտադիր կերպով լրացնեք աստղանիշով (*) նշված դաշտերը:
Ձեր անունը*
Ձեր E-mail-ը*
Ձեր ընկերոջ E-mail-ը*
Վերնագիր
Նամակ
Հայկական ինտերնետը՝ օղակման մեջ
Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ենթատիրույթների թիվը, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 9300:
Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունից հետո լրատվամիջոցների գործունեությանը զուգահեռ մտցվեցին նաեւ ինտերնետային սահմանափակումներ, հայաստանյան մի շարք կայքէջեր, այդ թվում եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքէջը` azatutyun.am-ը, դարձան անմատչելի:
«Հայաստանում ինտերնետը լրատվության աղբյուր է ծառայում ինտերնետից օգտվողների ոչ ավել, քան 5 տոկոսի համար, մոտ 5 տարի առաջ, ըստ հարցման, այդ ցուցանիշը 1 տոկոս էր: Հետեւաբար ինտերնետային սահմանափակումները հիմնավորված եւ ողջամիտ չեմ համարում: Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում եւս լրատվամիջոցներին կոչ արվեց լինել զուսպ եւ խուսափել կտրուկ, միակողմ հայտարարություններից, ոչ ստուգված տեղեկությունների հրապարակումից, սակայն ոչ ոք ինտերնետային զտում չէր իրականացնում, վերջինս ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն, Հայաստանի ինտերնետ մատակարարող ընկերությունների միության խորհրդի անդամ Դավիթ Սանդուխչյանը:
http://www.f5blog.com/site/posts/178/
Ստուգիչ կոդ