Հայաստանում տեղի ունեցավ «Bright Future» խմբի բարեգործական առաջին ձեռնարկը Մաստրիխտում առաջիկա կիրակին հարուստ է միջոցառումներով
Փետ 28

Ազիան'-ի ավատարը

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության
արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում
իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ
Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:

:image

ՀԱԱԳԱ, 26-ը ՓԵՏՐՎԱՐԻ

Փետրվարի 26-ի ‘ այս օրերի համար սովորական ամպամած եղանակը չէր խանգարել հարյուրավոր հայերի ու այլ ազգի ներկայացուցիչների հավաքվել հենց Հաագայի կենտրոնում’ Plein հրապարակում, որը բառացի թարգմանությամբ հենց հրապարակ էլ նշանակում է:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը համատեղ հերթական անգամ բողոքի ցույց, այնուհետև երթ կատարեցին Հաագայի կենտրոնից մինչև Ադրբեջանի դեսպանություն:

Ձեռնարկը նվիրված էր Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ազերի վանդալների իրականացրած ջարդերի արդյունքում զոհված հայ անմեղ բնակիչների հիշատակին: 28-ամյա վաղեմություն ունեցող այս դեպքերից Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը այսօր էլ անհրաժեշտ հետևությունների չի հանգել: Հենց այդ մասին էլ իր բացման ելույթում հիշեցրեց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանը, բացատրելով հավաքի բուն նպատակը: Իրավաբան, Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը ներկաներին տեղեկացրեց, որ Ադրբեջանի ներկայիս վարած վտանգավոր քաղաքականության մասին կառավարության շենքում րոպեներ առաջ է հուշագիր հանձնվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսին:
image

image

https://www.youtube.com/watch?v=WqLy4Dlw_ME

image
1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

image

Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները Ադրբեջանի վայրագությունները հաստատագրող ցուցապաստառներով, Արցախի ու Հայաստանի դրոշներով , նաև Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող կոչերով երթ են կատարում դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Ավելի քան 3 կիլոմետր երկարություն ունեցող այս քայլարշավին հետևում, հաճախ էլ իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտում բազմաթիվ տեղացիներ ու քաղաքի հյուրեր, որոշներն էլ հարցուփորձով իրենց համար պարզում էին եղելությունը:
image
Խորհրդանշական է, որ երթի մասնակիցները մի պահ կանգ առան և լուսանկարվեցին Խաղաղության պալատի շենքի մոտ, որ հիմա արդարադատության միջազգային դատարանի նստավայրն է Հաագայում:
Ոստիկանների անվտանգություն ապահովող խմբի առաջնորդությամբ Երթի մասնակիցները կայանում են հենց Ադրբեջանի դեսպանության դեմ դիմաց: Այստեղ ներկաներն ականատես են լինում իսկական ադրբեջանական զավեշտի: Ըստ երևույթին ադրբեջանական դեսպանության աշխատողները նախօրոք տեղյակ լինելով երթի մասին հասցրել են բառացիորեն “զարդարել” դեսպանության շենքը’ հայկական ագրեսիայի ու Խոջալուի մասին համապատասխան գրություններով:

image
image

Անշուշտ դեսպանատան աշխատողներին հայտնի է եղել հայկական կողմի այս ձեռնարկը: Դիվանագիտական կառույցը վերածելով քաղաքական պաստառի, նրանք ցուցաբերել են իրենց ճաշակը’ նաև հուսահատությունն ու անճարակությունը: Ի լրացումը սրա, հավանաբար դեսպանության հրահանգով հազիվ երկու ադրբեջանցի երիտասարդներ էին եկել հարազատ դեսպանատան շենքի պաշտպանությանը’ ամոթի խարազանից: : Երբ այս խեղճուկրակները վախվորած փորձեցին պարզել իրենց դրոշները, նրանց մոտեցած ոստիկանը, խուզարկեց, ապա ստիպեց ադրբեջանի այդ դրոշները պահ տալ գրպաններում:

image

Մինչ մեր տեսախցիկը աննկատ շատերի համար որսաց այս միջադեպը
ելույթներ ունեցան Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը, ՀՅԴ Երիտասարդական Միության անդամ Սեպուհ Աբրահամյանը:
Հնչեցին հայկական հայրենասիրական ազգային երաժշտություն: Մասնակիցները լուսանկարվեցին Արցախի ու Հայաստանի մեծամասշտաբ պետական դրոշների ներքո:

image

Hay Azian
Նիդերլանդական Օրագիր

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։

Առկա տեղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից:

Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org