Միասնական ու սիրալի իրար հանդեպ Մենք էլ մեր հերթին հետեւենք
Փետ 18

Հոդվածիս վերնագիրը ինձ թելադրեց Ազատություն լրատվականի ինտերնետային կայքում փետրվարի 17-ի մամուլի տեսությունը: Կարծես թե մեր խմբագիրները ինչ-որ փոփոխության հոտ են առել: Նայենք…

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը քարոզարշավի համատեքստում դիտարկել է.

«Երբ ժողովրդին փորձում են վերածել հեշտ կառավարելի ամբոխի (Phen. - տնօրենի մի հրամանով բոլորը ներկայանան միտինգի, ավտոբուսներով մարդկանց նույնիսկ Ջավախքից բերեն միտինգի, և այլն), նպատակը պարզ է` նրան ծառայեցնել սեփական շահերին, որովհետև այդ պահին ամբոխի վերածված մարդկային խումբը` անկախ թվաքանակից, այլևս չի գիտակցում իր սեփական շահը (Phen. - նույն Սերժ Սարգսյանի միտինգներից հետո կարելի է լսել Ազատության թղթակցի հարցերը միտինգի մասնակիցներին` որևէ մեկը սեփական որևէ ակնկալիք ոչ միտինգից, ոչ թեկնածուից, ոչ էլ ընտրություններից չունի): Դժբախտաբար, այսօր նախագահի որոշ թեկնածուներ, որոնց տարերքն առավելապես հանրահավաքային մենախոսություննէ (Phen. - մենախոսությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել է բացառապես Սերժ Սարգսյանի մենաշնորհը, եթե չհաշվենք Արամ Հարությունյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած միտինգի ելույթ է ունեցել առնվազն 3 քաղաքական գործիչ), հրապարակում հավաքվածներին ձգտում են վերաբերվել որպես գործիքի (Phen. - այն է, բերել, օգտագործել մեկ-երկու ժամ, ու շպրտել` Սերժ Սարգսյանի մարտավարությունը, Լևոնը գրեթե միշտ երթեր է կազմակերպում, մարդկանց ցրում, նոր գնում տուն): Դրան են միտված ակնհայտ ապատեղեկատվությունը, ամենագետի ու ամենակարողի տեսք ընդունելը և այլն (Phen. - Սերժ Սարգսյանին ավելի հստակ նկարագրել հնարավոր չէ): Արդյունքում տեղի է ունենում մարդկանց, այսպես ասած` զոմբիացում (Phen. - երբ մարդիկ հրապարակում կանգնում-սառում են, իսկ նրանց փոխարեն կազմակերպիչները մեծահոգաբար եթեր են թողնում գոռում-գոչյունների ձայնագրություն), ի հետևանս` սթափ մտածողության ժամանակավոր ենթարկում հանրահավաքային գեղեցիկ խոսքերին, որոնք առավելապես կապ չունեն իրականության հետ» - եզրափակել է մեկնաբանը:

Հաջորդ թերթը` Իշխանության դրոշակ «Հայոց Աշխարհ»

Թերթի հոդվածագիրը հռետորական հարցեր է տվել.

«Ինչքա՞ն կարելի է ընտրությունից ընտրություն խոստումներով խաբել ու հուսադրել ժողովրդին (Phen. - նշեմ, որ ընտրությունում պարտված ուժի խոստումներին անդրադառնալը անմտություն կլիներ, ըստ այդմ ենթադրում եմ, որ հոդվածագիրը ի նկատի ունի գործող իշխանությանը), չարաշահել նրա դյուրահավատությունը, հանդես գալ նրա անունից, բայց օրեցօր նրան հրել դեպի անդունդը (Phen. - դեպի անդունդը հրել, այն էլ օրեցօր, կարող է միայն այն ուժը, որը ունի լծակներ. մեր դեպքում դա իշխող կոալիցիան է, և ոչ մի դեպքում` ընդդիմությունը): Մինչև երբ կարող ենք հեշտությամբ սխալվել (Phen. - կարծես թե հոդվածագիրը հարցը դնելով` տալիս է նաև պատասխանը` 3 օրից), ընկնել բախտախնդիրների ակնատը (Phen. - եթե ի նկատի ունի Լևոնի ու ՀՀՇ-ի իշխանությունը, ապա նրանց որևէ անգամ հեշտությամբ որևէ բան չի տրվել, իսկ Ղարաբաղյան երկյակին ավելի քան հեշտ է տրվել իշխանությունը` հոկտեմբերի 27), հետո ուշացումով խելամտել և ճաշակել խոր հիսաթափության ու խաբկանքի դառը պտուղները` կրելով նյութական ու բարոյական մեծ կորուստներ (Phen. - սա արդեն բացահայտ է. նյութական կորուստը հենց միայն Սարգսյանի վարչապետության ընթացքում գների թռիչքն է, իսկ բարոյականը, հենց թեկուզ այն, որ Սաշիկ Սարգսյանը իրեն թույլ է տալիս հայտարարել ԱՄՆ-ում իր կողմից 30 միլիոն դոլար ներդրման մասին, իսկ խոշորագույն հարկատու Սուքիասյանը հսկայական վնասներ է կրում հարկայինի անբարոյական գործողությունների արդյունքում): Բավակա՞ն չէ անընդհատ խաբվենք (Phen. - անընդհատ, բայց վերջին տաս տարում անընդհատ ո՞վ է ձեզ խաբել, մի՞թե ընդդիմությունը, որը երբևէ որոշող չի եղել, թե՞ պաշտոնյաները): Չէ՞ որ նույն տեղում մի քանի անգամ սայթաքելը խելացիության նշան չէ» - գրել է հոդվածագիրը:

«Ազգ»

Գլխավոր խմբագիրը, ամփոփելով քարոզարշավից ստացած տպավորությունները, փոխանցել է.

«Թեկնածուներից մեկին հաջողվեց, պետք է խոստովանել, այնպես և այնքան մաղձոտել մթնոլորտը, ատելությունն այնքան խորացնել, կրքերն այնպես շիկացնել (Phen. - իմ խորհին համոզմամբ, դա արվել է ոչ թե նախագահի թեկնածուներից «մեկի» կողմից, այլ վարչապետի թեկնածուի կողմից` ՌՔ), որ ընտրազանգվածի մի որոշակի հատվածի ներսում առկա բնական դժգոհությունն այժմ վերածվել է անհաշտ թշնամանքի և սպառնում է թափվել փողոց, վերածվել ներազգային բախման (Phen. - դա արդեն տեղի է ունեցել 5 տարի առաջ` ապրիլ ամսին, բայց Ազգը այդպիսի դիտարկումներով հանդես չի եկել): Մարդկանց մի մասին զոմբիացնելու (Phen. - տես մի քիչ վերև) և այդ միջոցով ավելի մեծ զանգվածին վարակելու քաղաքականությունը մշակողներն ու կատարողներն այդ ամբողջը կոչում են «ժողովրդային շարժում» (Phen. - կոնկրետ այս տերմինը ընդդիմադիր դաշտում չեմ հանդիպել, համոզված եմ, որ սա ևս մի քայլ է, 3 օր հետո պնդելու, որ «Ազգը» գրել է Սերժ Սարգսյանի մասին, կամ ասենք, Վահանի մասին), այնինչ դա, փաստորեն, եթե ոչ հակաժողովրդական, համենայն դեպս, ժողովրդի մի մասը մյուսին հակադրելու, ընդհուպ առճակատման տանելու, բախումներ հրահրելու (Phen. - բախումները նույնպես բացառապես իշխանավորների գործելաոճն էիր, հիշենք Արտաշատի կռիվն ու մի քանի երիտասարդների ծեծը օրը ցերեկով` նյութեր բաժանելիս) ձգտու է պարզապես» - գրել է խմբագիրն ու սթափության կոչ արել. «Ընտրություններին մնացել է 2 օր: Բավարար ժամանակ` մտածելու: Այս անգամ ընտրենք ոչ թե համակրանքից ելնելով, ոչ իսկ խղճով, այլ` մտածելով (Phen. - Հօգուտ իշխանության թեկնածուի գրելիս խմբագիրը պիտի գրեր` այս անգամ ԷԼ ընտրենք մտածելով, սակայն ստացվում է լրիվ հակառակ պատկեր. գրելաձևը աշխատում է միմյայն գործող նախագահի ու նրա քաղաքականության դեմ)»:

Հարկ չեմ համարում անդրադառնալ այլ օրերի հրապարակումներին: Միայն ուզում եմ նշել. որևէ հոդվածում չկային անուններ, իսկ դա վկայում է մի բան` զգուշություն ու աչալրջություն: Ի վերջո, բոլորն էլ գիտակցում են, որ նախագահ Տեր-Պետրոսյանը չի հրահանգելու փակել կամ կասեցնել որևէ խմբագրությու, ու իրենք նորմալ աշխատելու են նաև նրա օրոք: Հարցը միայն հնարավորինս արագ համակերպվելու ու ադապտացվելու մեջ է. ավաղ, մեր մամուլի մեծագույն մասը չի գիտակցում, որ հնարավոր է գրել սեփական տեսակետը ու քննադատել իշխանությանը: Ինչևէ, խոստանում եմ սեփական օրինակով հենց մարտ ամսից նրանց առաջնորդել:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org