Ընտրությունները նոր չեն մարդկության պատմության մեջ: Մարդկությունը ՆՈՐԻ, ԹԱՐՄՈՒԹՅԱՆ կարոտ է և կարիքն ունի փոփոխության՝ ձգտելով դրական տեղաշարժերի, բարեկեցության ու հարմարավետության:
Սա ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ձգտում է, քանի որ միշտ էլ անկատար մարդկային դրսևորումներն իրենց բավարարումները չեն արդարացնում, որովհետև ամեն ինչ հարաբերական է և կա «լավից լավ» սկզբունքը, որի կիրառությունն էլ մարդկությանը մղում է մեկ այլ ծայրահեղության, այն է՝ ծայրահեղ անբավարարվածության դրսևորման ու դժգոհությունների:
Հիշենք պատմության ցուցանած ոսկե դասերը: Դեռ ոչ մի իշխանական երկարատև կառավարումից հետո ժողովուրդը գոհ չի եղել ու չի էլ լինելու: Դա այլ հարց է, երբ կիրառվում է մեկ այլ սկզբունքային իրավունք՝ «Մինչև չգա ետինը չի հիշվի առաջինը»: Այս սկզբունքն էլ կարող է չարդարացնել ժամանակային առումով: Այս «ետինըraquo; դեռ սրբագրվելու է, հաղթահարելու է ժամանակի մարտահրավերը:
Այնպես որ, սիրելի ժողովուրդ, մեզ մնում է դրսևորել ճկուն խոհեմութուն:
Ձեզ ծանր ու պատասխանատու խնդիր է առաջարկված: Այն պատասխանատվությամբ, բայց թեթևությա՛մբ կատարեք, մի՛ խանդավառվեք ուրիշի բոստանը քար գցելով, դեռ չգիտեք, թե հետո ի՞նչ է լինելու:
Հարգելով մեկդ մեկի կարծիքը, միասնական ու սիրալի եղեք իրար հանդեպ:Մենք տարբեր հայացքներ ունենք, սակայն մի ժողովուրդ ենք: Ավելի խոհեմ լինենք, քան իրար գզող նախագահի թեկնածուները:Թող նրանք օրինակ վերցնեն իրենց իմաստուն ու հնամենի ժողովրդից:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: