Ի՞նչ արժե ժողովրդի հաղթանակը ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԱՐՎԱԾ Է
Մար 01

Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության արդյունքը վիճարկող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները:

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», ցույցը ցրելու պահին հրապարակում է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով դրանից քիչ առաջ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կոչ է արել հրապարակում եղած մի քանի հազար մարդկանց, չմտնել ոստիկանության հետ հակամարտության մեջ:

Ականատեսների վկայությամբ, ոստիկանությունը կիրառել է մահակներ եւ այլ հատուկ միջոցներ, իսկ օպերացիան տեւել է 10-15 րոպե: Այժմ ոստիկանությունը եւ ներքին զորքերը փակել են քաղաքի կենտրոնը: Ռեգնումը փոխանցում է, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը հավաքում է վրանները, որոնցում գիշերում էին հավաքվածները: Գործակալության փոխանցմամբ, հրապարակում նկատելի են արյան հետքերը:

ՓՈՐՁԵԼ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Մարտի 1-ի առավոտյան, շտապ հաղորդագրություն է տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, կապված խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունների հետ:

«Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված գտնվում է Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ փորձելու են այսօր ժամը 15:00-ին շարունակել բողոքի խաղաղ ցույցը», ասված է հաղորդագրության մեջ:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org