Հանրահավաք՝ այլ ոչ թե բերման ենթարկված ժողովուրդ Տերը՝ ծառայի մասին
Փետ 05

Ժող ջան, կարդում եմ ձեր գրածները եւ զարմանում, թե ինչու եք այսքան էմոցիաներով լցվել: Ախր ամեն ինչ այնքան պարզ է դառնում, երբ որ նայում ենք թվերին:

Լավ, սկսենք տրամաբանել միասին: Մեր սկզբնական թիվը Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվն է, որը, եթե չեմ սխալվում, կազմում է 2 միլ 200 հազարի:

Հայաստանի նման երկրում սովորաբար քվերակությանը մասնակցում են ընտրողների ոչ ավելի, քան 70 տոկոսը: Քանի որ ընտրողների մի մեծ մասսա (ոնց որ ես) Հայաստանում չեն, եկեք վերցնենք հենց իմ ասած 70%-ը:

Այսպիսով, փետ 17-ին կունենանք 2.200.000 x 70%= 1.540.000 քվե

Հիմա անցնենք ամենակարեվոր մասին: Բոլորդ դժգոհում եք Սերժ Սարգսյանից այն բանում, որ նա օգտագործում է իր բոլոր լծակները ու ադմինիստրատիվ ռեսուրսները: Ավելի վատ Ձեզ համար smile

Քաղաքականության մեջ սենց աքսիոմա կա. Հայաստանի նման երկրներում, եթե ընտրությունների ժամանակ կիրառվում են ադմինիստրատորական լծակներն օգտագործելու ուժերը, ապա կարելի է հաստատ ասել, որ ընտրողների 27-33%-ը մեխանիկորեն, ակամա կամ նպատակասլաց ընտրելու է այդ ուժերը գործադրող պաշտոնյաին, մեր դեպքում՝ վարչապետ Սարգսյանին: Հասկանում եք, չէ՞, թե խոսքն ինչի մասին է. ԲԱՆԱԿ, ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ, ՄԻՆԻԱՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՎ, ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐ, ՀԱՐԿԱՅԻՆՆԵՐ… մնացածը թողնում եմ Ձեզ:

Ենթադրենք, թե մեր վարչապետը խիստ բարի է, կամ էլ՝ շտաբը լավ չի աշխատում, ու ընդամենը… 15%-ն է իր 100%-ոց ընտրազանգվածը (այսինքն, մի 10-15% скидка արեցի):

Այսպիսով, փետ 17-ին Ս.Սարգսյանը ՀԱՍՏԱՏ ՈՒՆԻ 1.540.000 x 15%= 231.000 քվե
Տակը մնաց՝ 1.540.000 - 231.000 = 1.309.000

Անցանք առաջ: Հիմա անցնենք հիմնական ձայն բերողներին: Ասեմ, որ տոկոսները դնում եմ ենթադրաբար՝ ըստ իմ ունեցած տպավորությունների:

Արթուր Բաղդասարյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Վահան Հովհաննիսյան, 15%, 1.309.000-ի 15%= 196.350
Արտաշես Գեղամյան, 10%, 1.309.000-ի 10%= 130.900
Վազգեն Մանուկյան, 7%, 1.309.000-ի 7%= 91.630
Մնացածը՝ 1%, 1.309.000-ի 1%= 13.090
............................
Տակը մնաց՝ 615.230
============

Այս 615.230-ը այն մարդիկ են, ովքեր “արդար ձեւով” իրենց ձայնը տալու են կամ Սերժին, կամ Լեւոնին

Դե հիմա տեսեք, թե ինչ է ստացվում:

Տարբերակ 1
Եթե մնացած ձայները բաշխվում են հավասար (50/50), ապա Լեւոնը ունենում է 307.615 ձայն, իսկ Սերժը՝ 307.615+231.000=538.615 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1.Սերժ Սարգսյան 538.615 ձայն (35%)
2. Լեւոն Տեր-Պետրոսյան 307.615 ձայն (20%)

Տարբերակ 2
Եթե մնացած ձայներում մեծ առավելությամբ հաղթում է Սերժը (80/20), որին ես խիստ կասկածում եմ, ապա Լեւոնը ունենում է 615.230-ի 20%= 123.046 ձայն, իսկ Սերժը՝ 492.184+231.000=723.184 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1. Սերժ Սարգսյան 723.184 ձայն (47%)
2. կամ Արթուրը, կամ Վահանը, 196.350 (13%)

Տարբերակ 3
Եթե մնացած ձայներում մեծ առավելությամբ հաղթում է Լեւոնը (80/20), ապա Լեւոնը ունենում է 615.230-ի 80%= 492.184 ձայն, իսկ Սերժը՝ 123.046+231.000=354.046 ձայն: Ստացվում է, որ 2-րդ փուլ են անցնում՝
1. Լեւոն Տեր-Պետրոսյան 492.184 ձայն (32%)
2. Սերժ Սարգսյան 354.046 (23%)

Իմ Եզրակացությունները
• Երկրորդ փուլ լինելու է բոլոր դեպքերում
• կամ, 2-րդ փուլ չի լինի, եթե Սերժը բարձրացնի “ադմինիստրատիվ ձայները” ու դիմի մասսայական ընտրակեղծիքների: Սակայն, դատելով արդեն իսկ առկա լարված վիճակից, դժվարանում եմ ասել, թե կարող է Սերժ Սարգսյանը մարսել նման նախագահական գահը…

Sedrak-ի ստորագրությունը

Եղունգ ունես… մեկ-մեկ էլ կտրի՛ր smile



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org