ԿՐՏԵ՛Լ բոլորին…
Քիչ առաջ աչքովս ընկավ ահա այս մեղմ ասած աննորմալ լուրը: Ինչպիսի ապսուրդի կարող է հասնել մարդկային “հանճարեղ” միտքը…
Բրիտանիայում թմրամոլների կամավոր ստերիլիզացման ծրագիր է իրականացվում
Անգլիայում մեկնարկել է թմրամոլների կամավոր ստերիլիզացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է http://www.bbc.co.uk–ը։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ամերիկյան Project Prevention բարեգործական կազմակերպությունը, որն անգլիացի թմրամոլներին 200 ֆունտ ստրեռլինգ (մոտ 320 դոլար) է առաջարկում վիրահատության դիմաց, որը նրանց կզրկի երեխա բեղնավորելու կարողությունից։Սա, ըստ այդ նախագծի հիմնադիր Բարբարա Հարիսի, միակ հնարավորությունն է կանխելու այն երեխաների ծնունդը, ովքեր ֆիզիկական և մտավոր արատներ են ունենում թմրամոլ ծնողների պատճառով։
Նշենք, որ այս նախաձեռնությունը Բրիտանիայում արժանացել է թմրամոլների հետ աշխատող կազմակերպությունների քննադատատությանը։Ըստ Addaction բարեգործական կազմակերպության, Անգլիայում մոտ մեկ միլիոն երեխա է մեծանում թմրամիջոցներ օգտագործող ծնողների ընտանիքում։
ԱՄՆ–ում Հարիսը 3500 թմրամոլի արդեն վճարել է ամլացման դիմաց, իսկ այժմ նման ծրագիր ցանկանում է իրականացնել Անգլիայում։Այս ծրագիրը Բրիտանիայում դեռևս մեկ թմրամոլի է գտել, ով համարել է, որ ինքը երբեք չպետք է հայր դառնա։ Առաջին կամավորը 38–ամյա Ջոնն է, որը թմրամիջոցներ օգտագործում է 12 տարեկանից։ «Ես չեմ կարող ապահվել երեխային, ես հազիվ ինձ եմ ապահովում»–ասել է նա։
Աղբյուր` http://www.tert.am/