Զզվում եմ-2 «Մարզպետարան» ՓԲԸ
Փետ 12

Հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն է

Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին: 

Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսևորումը կարելի է համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող և անճաշակ կրկնօրինակն է: Հայկական հեռուստատեսության ավելի մեծ անկում, ինչպես նաև անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսևորում բարդ է պատկերացնել:

Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու հիվանդագին մոլուցքի ետևից` «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակն` այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի: Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանդավոր դեմքերից մեկի` Ավետ Բարսեղյանի` հանուն շահի մասնակցելը: Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը կանի համապատասխան հետևություններ:

Ազատ լրագրողներ`

Արամ Հովհաննիսյան
Ծովինար Հովսեփյան
Արաքս Կարապետյան
Նունե Ազատյան
Մանե Արմենակյան
Սարգիս Հովհաննիսյան
Սահինե Ասլանյան

----
Աղբյուր



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org