F5 բլոգը գրառումների եւ մեկնաբանությունների կայք է…
Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»:
Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում.
1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար:
2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի SEO Directory-ն, SEO Topsites-ը եւ F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են:
Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.
• F5 Blog-ում տեղ գտած Ձեր կայքերի հղումները տեսանելի են միայն F5 բլոգի անդամներին. չեմ կարծում, որ դուք չէիք ցանկանա Ձեր աշխատանքը ներկայացնել ինտերնետային ամբողջ հանրությանը:
• Ձեր պասիվությունը, կարծում եմ, թուլացնում է F5 բլոգի անդամենրի հետաքրքրությունը գրառում կամ մեկնաբանություն Չկատարած մյուս անդամի՝ Ձեր կայքի նկատմամբ: Եվ հակառակը:
• Վերջապես, ես, որպես կայքի ադմին, կարող եմ դիմել «վարչարարական» Ձեզ հայտնի մի շարք մեթոդների՝ կայքի հղումը անտեսանելի դարձնելով Գուգլի եւ մյուս փնտող համակարգերի համար: էլ չեմ ասում անդամակցության «սառեցումը»:
Շնորհակալություն: Կարծում եմ, խոսքս կընդունեք ըմբռնումով:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!