Castellers de Vilafranca Մադոննա - կրկին ուշադրության կենտրոնում
Հուն 16

Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ էլ վախեցել եմ գիշերային զանգերից. Ինչ որ գույժ կա այս զանգերում. Ես միշտ հեռախոսը վերցնելիս սպասում եմ ամենավատին.

Հուսով եմ շատ-շատերն կհասկանաք ինչ նկատի ունեմ.

Մի խոսքով վերցնում եմ հեռախոսը եվ գծի այն ծայրին լսում իմ մանկության ընկերոջս ձայնը. Կապի որակից զգացվեց, որ խոսում է բջջայինից. Գիշերվա ժամն էր 3-4-ի կողմերը.

- Կարող ես ինձ պարտքով 20 հազար տալ
- Ռ. ինչ՞ է եղել, խո բան չի պատահել
- Պատահել է, բայց հիմա չեմ կարող ասել ... դու ասա, կարող ես տալ, թե՞ ոչ
- Հա, կտամ
- Լավ, էդ դեպքում մի քսան ռոպեյից ձեր տանը կլինեմ

Մոտ քսան ռոպե անց նա արդեն մեր տանն էր.

Մի քանի խոսք նրա մասին.

Ռ. իմ մանկության ընկերներից է. Պատմաբան է .. դեռեւս ուսանողական տարիներին, երբ նոր էին սկսվել Ղարաբաղի դեպքերը, ԽՍՀՄ-ի փլուզումը, մեկ տարվա մեջ իրար հետեվից մահացան նրա հայրն ու մայրն, եվ ստիպված ուսանող տարիքից տղան ստիպված էր ինքն վաստակել իր հացն.

Երեվի հասկանում եք, որ պատմականի ուսանողն հաստատ իր մասնագիտությամբ չէր կարող վաստակել, այն էլ խայտառակ ալան-թալանի եվ փլուզումների ժամանակահատվածում. Եթե հիշում եք 88-90-ական թվականններն, ապա կհասկանաք, որ այն ժամանակ հացի փող կարելի էր միայն աշխատել դաղլի-շուկայական առեւտրով.

Ավարտեց, ընդունվեց դպրոցում որպես պատմության դասատու ... մի 5 տարի աշխատելուց հետո դուրս եկավ եվ գլխով ոտով անցավ առեւտրի մեջ. Ցավոք, նա այն մարդկանցից չէ, ում մեջ կա առեւտրական գենը. Նկատի ունեմ, որ նա երբեք էլ չկարողացավ բարձրանալ վաճառողի պատվաբեր պաշտոնից, եվ հետեվանքում երբեք էլ չկարողացաց ստեղծել իր իսկ բիզնեսը.

Այս ժամանակ էլ ամուսնացավ /իմ մատս խառն էր այս գործում/ .. կարծեմ, եթե չեմ սխալվում ես էլ նրա ամուսնության սեղանի թամանդա եմ եղել.

Կինը բրյուսովն է ավարտել .. կարծեմ ռուս-անգլերենի մասնագետ է.

Հիմա արդեն 2 դպրոցական երեխաներ ունեն.

Ցավոք, ինչքան ես հիշում եմ Ռ.-ին, նա վերջին տարիները միշտ էլ աշխատել տարբեր տեղերում ... բայց միշտ կամ վաճառող, ռեստորանի պահակ, բանվոր ...

Հիմա կմտացեք, նա այն դեմքերից է, որոնք խրոնիկական անհաջողակ են, կամ ծույլ ի ծնե ... Չէ, դա այդպես չի .. տեսքին նայես, կասես երնեք տիրոջը. Հաքու կապն միշտ տեղն է, այնպես որ հաստատ ինձնից եվ ձեզնից վատ կամ անճաշակ չի հագնվում. Այնպես որ տեսքին նայելուց հաստատ մտքով չի անցնի, որ այս մարդն հիմա կամ մեկ ամիս առաջ բանվոր կամ պահակ է աշխատում.

Միայն մեկ տարբերությամբ, որ եթե ես կամ մեզնից շատերն կարող են իրենց արժանապատվությունից ցածր համարենք որեւ աշխատանքից /օր. որոշակի ժամանակ աշխատեղ ռեստորանում պահակ եվ ավտոների կայանող/, ապա վերջինս չի խորշել ոչնչից, միայն թե իր արժանապատվությանը չկպնեն. Եթե չեմ սխալվում հենց ռեստորանի դեմը մեկին դնգել էր, ով իրան ափռ-ցփռ էր պահել հարբած վիճակում.

Լավ, աղջիկ չեմ մարդու տալիս, որ դրած մարդուն գովում եմ .. երկար ու բարակ.

Ինչումն էր պատճառը այսքան ուշ այցելության.

Վերջին ամիսները Ռ.-ն աշխատում էր «Արայ»-ում որպես բանվոր. Եթե որեւէ մեծ իր առած լինենք նմանատիպ խանութներից, ապա երեվի գիտեք, որ խանութը իր հաշվին դաստավկա է անում . Այ հենց այս ծառայությունն էլ իրականացնողներից մեկն էլ հենց իմ ընկերս էր.

Դեռեւս մի քանի ամիս առաջ նա ինձ ասում էր, որ խոսակցություններ կան, որ տարվա սկզբին լինեն կրճատումներ. Այդպես էլ եղել է, եվ մի քանի որ առաջ նվազ առեվտրի պատճառով Արայի կրճատել է մի խումբ մարդկանց՝ այդ թվում եւ Ռ.-ին.

Եվ քանի որ 10 օր առաջ էլ կրճատել էին եվ նրա կնոջը, ով ավարտելով Բրյուսովը աշխատում էր Պիցցերիայում որպես մատուցողի. Պատկերացնում եք 35 տարեկան լեզվի մասնագետ աղջիկը աշխատի որպես մատուցողուհի, եվ դրանից հետո էլ նրան կրճատեն, քանի որ տիրոջը այլեւս ձեռ չի տալիս պահել 3 մատուցողուհի, երբ կարելի է յոլա գնալ 1 հոգով, որն էլ հավանաբար 18-20 տարեկան է.

Մի խոսքով Ռ.-ն կործրել էր աշխատանքը /ինչպես ասեցի կինն արդեն 10 օր գործազուրկ էր/, առավոտվանի ընկած աշխատանքի գործակալություններով եվ շուկաներով աշխատանք է փնտրում. Իր ասելով վերջին 2 օրվա ընթացքում մի քանի շուկա է տակն ու վրա տվել աշխատանք փնտրելով, բայց ապարդյուն.

Աշխատանք չկա.

Երբ մտավ տուն, ապա .... ես վաղուց չէի տեսել նրան նման դեպրեսիայի մեջ ... եթե սուտ չասեմ, ես մտածում էի ավելի վատի մասին. Փորձեցի հանգստացնել, բայց ինչ...՞

Ասում է, արդեն զզվել եմ ինչքան կարելի է ... ոչ մասնագիտություն ունեմ նորմալ, ոչ փեշակ ... արդեն հոգնել եմ ստեղից ընդեղ սրան նրան խնդրելով, որ աշխատանք չարեն.

Ոչ մի ապագա չեմ տեսնում, ոչ մի լուսավոր կետ. Տանն էլ, որ մի քիչ կինը սխմի ... պատկերացրեք ... համարյա նախասուցիդալ վիճակ էր մարդու մոտ.

Չգիտեմ ինչ ասեմ ...
Հա, նա քաղաքականցած դեմք չի եղել. Ոչ սրա, ոչ մյուսի պլակատը չի բռնել.

Ոչ մեկի ՖլեշՄոբի-ն չի մասնակցել, միտինգների էլ դժվար գնացած լինի, քանի որ ի տարբերություն /ստեղ գլուխ գովացող, եւ ոչ միայն/ շատ-շատերի արտասահմանյան կազմակերպություններից փող չի ստանում /միտինգին մասնակցելու, կամ ազատական գաղափարներ արտահայտելու համար/, այլ զվաղված է եղել իր ընտանիքի համար հացի փող հոգալով.

Հոսով եմ, շատերն կիջնեք ձեր բարձրունքներից եվ կընկալեք ինչ է նշանակում հացի փող հոգալը.

Եվ հիմա այս մարդը դեպրեսիա է մեջ է ընկնում, քանի որ կործնում է հերթական բանվորի աշխատանքը, իսկ քթին տան վարձերը վճարման ժամկետն է, եվ աղջկան երաժշտականի վարձը վճարելու օրն ....

Էհ .. .տերդ ք… երկիր, եթե նորմալ մարդը էս անտեր երկրում պտի մտածի կյանքնի անիմաստության մասին, կործնելով հերթական սեւ գործն:

Դիմում եմ բոլորիդ, եթե կարող եք աշխատանքով օգնեք, կամ ուղղորդեք, ապա /առաջին հերթին/ ինձ շատ-շատ օգնած կլինեք.



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org