Մեջբերում Պանորամա.ամ-ից
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնն իր նկատմամբ կիրառված բռնության երկու դեպքերից հետո ստիպված է եղել հոկտեմբերի 15-ին հեռանալ Հայաստանից և հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Այսպես է հայտարարել է Հանս Բոնը` իր անձնական փոստով տարածած հաղորդագրությամբ: «Հայփոստի» պաշտոնական բլանկով Հ. Բոոնը հայտնում է, որ իր դեմ առաջին բռնությունը եղել է հուլիսի 10-ին` մինչեւ Էռնեկյան Գրուպի կողմից «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ստանձնումը, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի 10-ին:
Աղբյուրի հաղորդմամբ` Բոոնն Ամստերդամում բժշկական զննության է ենթարկվել, որի արդյունքներով պարզվել է, որ նա ստացել է գլխի ծանր վնասվածք և վնասվածքներից բուժվելու համար կպահանջվի 2 ամիս: Հաղորդագրությունում ասված է, որ հոլանդացիների՝ «Հայփոստի» կառավարումից հեռանալու պատճառը սեփական անվտանգության նկատմամբ եղած սպառնալիքն է:
Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները… ցանկալին են:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!